Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան
«Հայաստանում ներքին ռասիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» պրեզենտացիոն մամլո ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա, գրագետ, օրիանապահ, այլոց և յուր արժանապատվությունը ճանաչող խավը հայտնվել է մի վիճակում, որը նույնիսկ ՔՊ-ական շատ քաղաքագետներ անգամ ասում են՝ «ընդդիմությունը թշնամի է»։
«Հայաստանում այլ կարծիք հայտնողներն այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի՝ ոչ թե որպես ընդդիմություն, ժողովորդավարության առումով անհրաժեշտ տարր։ Կանգնած ենք մի վիճակի մեջ, երբ պարտավոր ենք ինչ-որ ձևով միավորվել»,- ասաց Լ.Ալավերդյանը։
Աղբյուրը` Panorama.am

