Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան Ծառուկյանը թրի տակով չի անցել. Սուրեն Սուրենյանց «ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Շաքե Իսայան. Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա ԵՄ հատուկ ներկայացուցչի խայտառակ հայտարարությունը. Քաղաքական վերլուծաբան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի երկրորդ ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։

«Հարգելի գործընկերներ,

Խաղաղության և արդարության քաղաք Հաագայում քննարկում ենք միջազգային հանրության կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը՝ միջազգային իրավունքը։

Պետք է անկեղծ լինեմ․ իմ երկրում՝ Հայաստանում, այսօր շատերն են կասկածի տակ են դնում միջազգային իրավունքի հեղինակությունն ու, առհասարակ, միջազգային աշխարհակարգի հուսալիությունը։

Սակայն միջազգային իրավունքը մեկ օրում չէ խոցելի դարձել։ Այն ամեն անգամ կորցնում է իր հեղինակությունը, երբ իրավախախտումները մնում են անարձագանք, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական պարտավորություններին, և հատկապես այն ժամանակ, երբ նրա սկզբունքներն ու չափանիշները ընտրողաբար են կիրառվում։

Մեր ստանձնած պարտավորությունների և մեր կայացրած որոշումների միջև աճող վիհը պետք է բոլորին մտահոգի։

Ինչպե՞ս կարող ենք հավակնել լինել ժողովրդավարության, անվտանգության և խաղաղության պաշտպաններ, երբ շրջապատված ենք պատերազմներով, երբ երկակի չափանիշների քաղաքականություն վարելով՝ հրաժարվում ենք արձանագրել ակնհայտ խախտումները, իսկ ստանձնած պարտավորությունների և իրականության միջև անջրպետը շարունակաբար խորանում է։

Դժվար է խոսել համընդհանուր արժեքների և սկզբունքների մասին այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ամեն վայրկյան հենց այդ արժեքների շարունակական քայքայմանը ականատես ենք դառնում։

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ միջազգային իրավունք գոյություն չուներ։ Ադրբեջանի ագրեսիան և դրան հաջորդած էթնիկ զտումը բացահայտեցին մեր հավաքական արձագանքի և վերաբերմունքի չգոյությունը։ Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը, այդ թվում՝ Միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնք պարտադրում էին Արցախի շրջափակման անհապաղ վերացում, տեղահանված բնիկ բնակչության անվտանգ վերադարձի ապահովում դատապարտում էին հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը, ինչպես նաև Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների նկատմամբ շարունակվող շինծու դատավարությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելի քան ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նկատմամբ վստահությունը խարխլվում է, երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանվում, իսկ միջազգային ապօրինությունները մնում են անպատիժ, մատնվում լռության։

Վերահաստատենք, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, և ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկա։

Մեր սկզբունքներն այնքան են ամուր, որքան մեր կամքն ու պատրաստակամությունը՝ պաշտպանելու դրանք։

Հուլիս 8, 2026, Հաագա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>