Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան Ծառուկյանը թրի տակով չի անցել. Սուրեն Սուրենյանց «ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Շաքե Իսայան. Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա ԵՄ հատուկ ներկայացուցչի խայտառակ հայտարարությունը. Քաղաքական վերլուծաբան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Մենք այսօր ապրում ենք ավտորիտա՞ր, թե տոտալիտար կարգերում։
Այս երկու համակարգերն ունեն հստակ բնութագրեր, համեմատենք դրանք։

1. ​Անձնական կյանք
Ավտորիտարիզմ: Գործում է «Մի՛ խառնվիր քաղաքականությանը, և մենք քեզ հանգիստ կթողնենք»։ Ռեժիմը մենաշնորհում է միայն իշխանությունը, բայց չի մտնում մարդու անձնական կյանք, բիզնես, արվեստ և կրոն։ Քաղաքացիների անձնական սահմանները պահպանվում են։
Տոտալիտարիզմ: Հավակնում է տոտալ (բացարձակ) վերահսկողության։ Քիչ է, որ դուք պարզապես չքննադատեք իշխանությանը. դուք պետք է ակտիվորեն աջակցեք նրան։ Անձնական կյանք այլևս չկա. պետությունն է թելադրում, թե ինչ գրքեր կարդալ, ինչ երաժշտություն լսել, ում հետ ընկերություն անել և ինչի մասին մտածել։
- Այսօրվա Հայաստանում ռեժիմը մտնում է անձնական կյանք` ով ում հետ է քնում, ումից երեխաներ ունեք, ով պետք է կաթողիկոս լինի, որ երգիչներն են «նախկին», որոնք` ոչ, քաղաքական հայացքներով պայմանավորված ով պետք ազատվի աշխատանքից, որ գործարարը պետք է բոմժ դառնա։

​2. Գաղափարախոսություն
​Ավտորիտարիզմ: Հստակ, համապարփակ գաղափարախոսություն սովորաբար չկա։ Այն հաճախ փոխարինվում է ավանդական արժեքներով, կայունության, կարգուկանոնի կամ ուժեղ պետության գաղափարներով։
Տոտալիտարիզմ: Միշտ հենվում է կոշտ, մենաշնորհային գաղափարախոսության վրա, որը «գիտի բոլոր հարցերի պատասխանները» (օրինակէ «Իրական Հայաստան» պսևդոգաղափարախոսություն)։ Այն ուղղված է դեպի ապագան՝ «նոր մարդու» ստեղծմանը։ Այլընտրանքային տեսակետները հավասարեցվում են հանցագործության։
- Ռեժիմի հետ անհամաձայնության դեպքում դուք «նախկին» եք, «քրեաօլիգարխ» եք, «պատերազմի հրձիգ» եք, «ռեւանշիստ» եք, «ռսաստրուկ» եք, «դավաճան» եք, «լրտես» եք։

​3. Զանգվածների մոբիլիզացիան։
​Ավտորիտարիզմ: Նախընտրում է, որ հասարակությունը լինի պասիվ և ապաքաղաքական։ Ցանկացած հանրահավաք և ցույց (նույնիսկ ի պաշտպանություն իշխանության) ռեժիմի մոտ կասկած է առաջացնում, քանի որ խախտում է «կարգուկանոնը»։
Տոտալիտարիզմ: Հասարակությանը մշտապես պահում է արհեստական մոբիլիզացիայի վիճակում։ Մարդկանց քշում են շքեղ շքերթների, հնգամյակների, շաբաթօրյակների և «ժողովրդի թշնամիների» փնտրտուքների։ Զանգվածները պետք է լինեն պետական մեքենայի ակտիվ մասնիկը։
- Այսօրվս Հայաստանում իշխանության «հենքը», ըստ ռեժիմի՝ զանգվածն է, նրան քշում են հանրահավաքների, իշխանության փոփոխության համար ռեժիմն ընդդիմությանը կոչ է անում ժողովուրդ հանել փողոց ու հեղափոխություն անել, եթե ոչ, ապա ինքն է լեգիտիմ։ Ժողովուրդը պետք մշտական ստրեսի մեջ լինի, մշտապես բորբոքված եւ բաժանցած թշնամական հատվածների։

​4. Ընդդիմություն և տեռոր
​Ավտորիտարիզմ: Իրական ընդդիմությունը ոչնչացվում կամ դուրս է մղվում երկրից, բայց կարող է գոյություն ունենալ դեկորատիվ, «գրպանային» ընդդիմություն։ Բռնաճնշումները կրում են թիրախային բնույթ. պատժում են նրանց, ովքեր բացահայտ դուրս են եկել համակարգի դեմ։
​Տոտալիտարիզմ: Ցանկացած ընդդիմություն ամբողջությամբ ոչնչացվում է։ Բռնաճնշումները դառնում են զանգվածային և հաճախ քաոսային՝ ուղղված ամբողջական սոցիալական խմբերի (դասակարգեր, էթնիկ, կամ տարածաշրջանային խմբերի) դեմ, որպեսզի մշտական վախի մեջ պահեն բացարձակապես բոլորին, այդ թվում՝ իրենց հավատարիմ քաղաքացիներին։
Մենք անցում ենք կատարում տոտալիտար համակարգի։ Ճիշտ է, փնթի, անկայուն, պսեւդոգաղափարախոսությամբ, բայց, այնուամենայնիվ, տոտալիտարիզմի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>