Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Alahli Plus պորտալը։
Ըստ պորտալի, Սպերցյանի տեղափոխությունը պաշտոնական է։ Ակումբները դեռևս պաշտոնապես չեն հաստատել գործարքը։
«Ալ-Ռիադ»-ի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի հաղորդմամբ, 26-ամյա ֆուտբոլիստը երկուշաբթի օրը բուժզննում է անցել Պորտուգալիայում և չորս տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ (ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ)։ Լրատվամիջոցների տվյալներով, գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 25 միլիոն դոլար
Ակնկալվում է, որ Էդուարդ Սպերցյանը կմիանա «Ալ-Ահլի»-ին Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքին։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Սա նրա առաջին տեղափոխությունն է այլ ակումբ։
«Կրասնոդարի» կազմում խաղացել է 2018 թվականից՝ 2024/25 մրցաշրջանում նվաճելով Ռուսաստանի առաջնությունը։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։

