ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տեղի ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզել է, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZlL» մակնիշների ավտոմեքենաները։ «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտում։
Տասնմեկ քաղաքացի հոսպիտալացվել է, մեկ քաղաքացի՝ զոհվել։
Փրկարարները տուժածներից վեցին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և հոսանքազրկել «Ford» մակնիշի ավտոմեքենան։

