Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակվող հարձակումների և Միացյալ Նահանգների կողմից փոխըմբռնման հուշագրի խախտման, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ եթե Լիբանանի դեմ ագրեսիան շարունակվի, Թեհրանը նոր քայլեր կձեռնարկի՝ թշնամուն ստիպելու կատարել իր պարտավորությունները։
Աղբյուրը` Panorama.am

