«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
9
2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Պատերազմ Արցախում
2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ)

Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան: Ինչպես ասում են՝ ժամանակ կա: Քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները:

Բայց ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է...»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները:

Առաջին՝ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ: Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա՝ ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի:

Երկրորդ՝ փաշինյանական իշխանությունը դիմել է «Ընտրական օրենսգրքի»՝ իրենց ձեռնտու փոփոխությունների... ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին:

Երրորդ՝ «վարչական ռեսուրսի» խայտառակ տոտալ ու անխնա չարաշահում՝ պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների և միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում (թոշակների ավելացում, «համայնքային նպաստներ» և այլն): Մի խոսքով՝ «վարչական ռեսուրսի» չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի:

Չորրորդ՝ հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում՝ բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ: Հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավուրումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ:

Համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբների, անգամ այդ շտաբների մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ: Համատարած ռեպրեսիվ ահաբեկում (այդ թվում՝ հոգեբանական):

Հինգերորդ՝ օրենքի պահանջների միակողմանի կիրառում (ասե՞նք, թե հատկապես որ ուժի օգտին), երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ «փողերի լվացման» մեջ և արագորեն զրկվել ազատությունից:

Վեցերորդ՝ արևմտյան կենտրոնների խայտառակագույն միջամտություններ Հայաստանի ներքին գործերին:

Յոթերորդ ու ամենակարևոր պահերից մեկը՝ ձայների հաշվարկի ընթացքում անհասկանալի (այսպես ասենք) իրավիճակներ ու մանիպուլ յացիաներ: Օրինակ՝ կոնկրետ այն, որ ձայների հաշվարկի տվյալների ամփոփումն ու հրապարակումը գիշերվա կեսին մի քանի ժամով ընդհատվում է, ապա շարունակվում միայն լուսադեմին: Սա այն հիմնական երևույթն է, որը ժողովուրդը բնորոշում է որպես «նկարչություն»: Իսկ եթե ավելի չոր գնահատենք, ապա հաշվարկի ու տվյալների հրապարակման այդ գիշերային դադարը մեծապես ստվերում ու կասկածի տակ է դնում ընտրության (քվեարկության) հրապարակվող արդյունքների արժանահավատությունը:

Ութերորդ՝ գիշերվա ժամը 2-ին, երբ հրապարակված էին ընտրատեղամասերի չնչին մասի նախնական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ ինքը հաղթել է: Նույն հաջողությամբ նա դա կարող է անել նաև առանց ընտրությունների: Բայց դա մասնագետները արդեն իսկ որակել են որպես իշխանության զավթում: Իսկ տվյալ կոնկրետ դեպքում դա նաև կարող է գնահատվել և գնահատվում է որպես ուղիղ ճնշման գործադրում ԿԸՀ նկատմամբ՝ ուղղորդելով «ճիշտ թվեր» «հաշվելու»: Այստեղ հիշենք «Հանրապետություն» կուսակցության միջոցով իրականացրած «թատրոնը»՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումը «հեչ անելու» դիմումի տեսքով, որով փաստացի Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինչ անաղարտ, հրաշք ԿԸՀ ունենք, որպեսզի լեգիտիմացնի ընտրությունների անցկացման ու հաշվարկման պրոցեսը: Բայց Փաշինյանի այդ գիշերային հայտարարությունը նույնիսկ արևմտյան դիտորդներին էր ապշեցրել (ու ոչ միայն դա), որոնք ամեն ինչ արեցին՝ «լվանալու» իշխանությունների երեսն ու ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու:

Ահա, հիմնականում այս իրողություններից էլ բխում է անխուսափելի «մաթեմատիկական» հետևությունը՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լիգիտիմ: Իսկ դա արդեն ունենալու է իր քաղաքական հետևանքները: Իսկ հետևանքներից առաջինն այն է, որ նման արատավոր եղանակներով ընտրություններով ձևավորված իշխանությունը հազիվ թե կարող է ընկալվել որպես լեգիտիմ: Առավել ևս, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարված թվերով Փաշինյանն ու ՔՊ-ն չստացան քվեարկությանը մասնակցածների ձայների 50 տոկոսը: Հազիվ «ձգեցին» 49 տոկոսի: Բայց դա մի փոքր այլ դիտարկման նյութ է:

Ի դեպ, բավականին տարօրինակ, եթե չասենք զավեշտական ու արտառոց վիճակ ստեղծվեց Վրաստանի հետ կապված: Հարևան երկրի նախկին նախագահ Զուրաբիշվիլին, ինչպես նաև գործող վարչապետ Կոբախիձեն շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, երբ հայտնի էր 2005-ից հազիվ 100 տեղամասերի (այն էլ՝ փոքր բնակավայրերի)... ոչ պաշտոնական արդյունքները:

Վերադառնալով Փաշինյանի ու իր քպաթիմի գիշերային ասուլիսին, ապա նրանց դեմքերի «հանգած» արտահայտությունն ինչի մասին ասես վկայում է, միայն թե՝ ոչ հաղթանակի: Հազիվ թե իրենցից ավելի լավ որևէ մեկը իմանա, թե նման թվեր հայտարարելը ինչ գնով ու ինչի հաշվին է եղել ու, կարևորը, որ դա ամենևին հաղթանակ չէ: Զուտ հրապարակված թվերով՝ միգուցե: Ներքին բովանդակությամբ ու իրական պատկերով՝ ոչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>