Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։ Խոսքը վերաբերում է կառավարության 2023 թվականի N 1284-Լ որոշմամբ հաստատված՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին։ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իշխանությունները փաստացի ընդունում են, որ «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումները լուրջ հարված են հասցրել Հայաստանի գյուղատնտեսական արտահանողներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, հունիսի 2-ից սահմանափակումներ մտցրեց կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, իսկ մայիսի 30-ից արգելեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականին հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը, ըստ ռուսական գերատեսչության, փաստացի չի գործում։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ, ըստ ռուսական կողմի, նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։

Այս ֆոնին ուշագրավ է, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում։ Մասնավորապես, առաջարկվում է․

• վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարուց դարձնել 9 տարի,

• գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս,

• փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա՝ հետադարձ ուժով։

Այսինքն՝ կառավարությունն ընդունում է, որ բազմաթիվ տնտեսվարողներ կարող են դժվարանալ կատարել իրենց վարկային պարտավորությունները, և նրանց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հեկտար ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, իսկ միայն այս տարի կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 5.116 հեկտար նոր ջերմատուն հիմնելու նպատակով։

Մինչ կառավարությունը փորձում է վարկային արտոնություններով մեղմել ռուսական սահմանափակումների ազդեցությունը, Եվրոպական միությունը հայտարարել է Հայաստանին 50 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթ տրամադրելու մտադրության մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի սահմանափակումները բնութագրել է որպես «տնտեսական հարկադրանք» և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին դրանց հետևանքների հաղթահարման գործում։ Ստացվում է, որ Հայաստանի արտահանողներն այսօր հայտնվել են երկու իրողությունների միջև․ մի կողմից՝ ռուսական շուկայի սահմանափակումներն են, որոնցից շարունակում է մեծապես կախված մնալ հայկական գյուղատնտեսությունը, մյուս կողմից՝ եվրոպական աջակցությունը, որը դեռևս չի փոխարինում կորցվող շուկաներին։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ արդեն հնչել է նաև առաջարկ։ Քաղաքացի Լևոն Աղաջանյանը առաջարկել է ծրագրում ներառել դրույթ, որով շահառուները հնարավորություն կունենան մեկ անգամ վերաֆինանսավորել իրենց վարկերը՝ դրանք տեղափոխելով մեկ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Այս առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակվել։

Նախագիծը հանրային քննարկման փուլում է մինչև հունիսի 16-ը։ Սակայն փաստը մնում է փաստ․ կառավարությունը ստիպված է վերանայել իր իսկ աջակցության ծրագրի պայմանները, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտահանումների նկատմամբ կիրառված սահմանափակումներն արդեն իսկ սկսել են հարվածել տնտեսվարողների ֆինանսական կայունությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>