Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 7-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
--------
Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին

Վերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների և բիզնեսի վարկային պարտավորությունները գերազանցում են 8 տրիլիոն դրամը։ Նիկոլ Փաշինյանը սա գլուխ գովելու թեմա է դարձրել և հրամցնում է որպես տնտեսության լավ վիճակի ցուցիչ։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։
ՀՀ քաղաքացիների «տոկոսի տակ» մնալը քննադատելով իշխանության եկած Նիկոլի պաշտոնավարման շրջանում նույն այդ քաղաքացիները վարկային գերության մեջ են հայտնվել։

2020 թվականից հետո բանկային ոլորտի մաքուր շահույթն ավելի քան տասնապատկվել է։ 2025թ․ բանկերը 1 միլիարդ 100 մլն դոլարից ավելի փող են աշխատել (Փաշինյանի բարձր հովանու ներքո):

Մեր քաղաքացիների վարկային պարտավորությունների զգալի մասը սպառողական բնույթի են (հեռուստացույց, հեռախոս, փոշեկուլ (ականջդ կանչի Արարատ/ Arabat Միրզոյան), ուսման վարձ և այլն)։ Մի զգալի մաս էլ հիպոթեքային վարկեր են։ Այսինքն՝ վարկերը ոչ այնքան տնտեսության զարգացմանը և հավելյալ արժեք ստեղծելուն են նպաստում, որքան վարկային գերության կամ ստրկության մեջ են պահում «հպարտ քաղաքացուն»։
Սպառողական վարկերի աճի տեմպը 2025 թ․-ին ավելացել է։ Տարեկան աճը մոտ 30 տոկոս է, ինչը մտահոգիչ թիվ է։
Առևտրային բանկերը շուտով ստիպված են լինելու կրճատել սպառողական վարկեր տրամադրելու գործընթացը։
Եվս մեկ մտահոգիչ թիվ։ 2022 թվականից հետո վարկերի տարեկան աճի տեմպը կրկնակի շատ է ավանդների տարեկան աճի տեմպից։ Դա նշանակում է, որ վարկավորումը տեղի է ունենում առավելապես բանկային կապիտալի հաշվին, ինչը թանկացնում է վարկի գինը։
Տնային տնտեսությունների կամ պարզ ասած՝ անհատների վարկերը մեր ՀՆԱ-ի մոտ 35 %-ն են կազմել 2025 թ․։
Ելնելով թվերից՝ մեր ժողովրդի վարկային բեռը (չհաշված 8 միլիարդ դոլարով պետական պատքի ավելացումը) ավելի արագ է աճում, քան աճում են տնտեսությունը, քաղաքացիների աշխատավարձերը (եկամուտները), բիզնեսի շահույթը։ Դա նշանակում է, որ մենք կանգնած ենք վարկային/ բանկային ճգնաժամի նախաշեմին։
Վարկառուները ցածր եկամուտի պատճառով կարող են անվճարունակ դառնալ, ինչը շղթայական ռեակցիայի էֆեկտով փլուզումներ կառաջացնի բանկային ոլորտում և ամբողջ տնտեսության մեջ։
Երբ տնտեսությունը 2025թ․ աճում է (հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված) 7 տոկոսով, իսկ վարկերի ծավալը՝ մոտ 23 տոկոսով, երբ ֆիզիկական անձանց աշխատավարձերն ու բիզնեսի շահույթը համարժեք չեն վարկային համախառն պորտֆելի աճի տեմպին, բացարձակ թվին և բարձր տոկոսադրույքներին, ապա ստանում ենք համամասնությունների կտրուկ շեղումներ՝ այստեղից բխող ծանր հետևանքներով։

Մարդիկ հիմա աշխատում են բանկերի տոկոսները վճարելու համար։

Եթե այս ամենին ավելացնենք հարկերի, տուրքերի, այլ վճարների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների, առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների աճը, ապա կստացվի, որ իրականում աղքատ է ոչ թե ՀՀ ամեն հինգերորդ քաղաքացին (ըստ պաշտոնական վիճակագրության), այլ ավելի շատ քանակի մարդ։
Բանկային կամ վարկային ճգնաժամի հաղթահարումը կոմպլեքս լուծում է պահանջում և միայն ԿԲ-ի խնդիրը չէ։

Ամբողջությամբ պետք է վերափոխել Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը՝ աղքատությունը հաղթահարելու, բիզնեսը խթանելու, փողի շուկային մարդկային տեսք տալու համար։

Տնտեսական աճը պետք է առավելապես ներքին գործոններով պայմանավորված լինի։

Դրա համար մենք առաջարկում ենք մեգանախագծերի կյանքի կոչումը։
Դրանք լոկոմոտիվի դեր կկատարեն տնտեսության զարգացման համար (Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծում, «Հատիս» նախագծի գործարկում (Քրիստոսի արձանի տեղադրմամբ պայմանավորված մուլտիպլիկատիվ էֆեկտի առաջացում), «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում օֆշորային և ազատ առևտրի գոտու ձևավորում, Էջմիածինը միջազգային զբոսաշրջային կենտրոնի վերածում՝ Վատիկանի կամ Մցխեթայի տարբերակներով)։ Բացի այդ։ Անհրաժեշտ է միկրո և փոքր բիզնեսի համար հարկային բեռի թեթևացում ապահովել։

Տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը պետք է ազատվի շրջանառության հարկից։
Տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը պետք է վճարի 1% շրջանառության հարկ։

Նվազագույն թոշակը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Մենք առաջարկում ենք 2027թվականից սկսած փուլային տարբերակով նվազագույն թոշակի չափը հասցնել 100 հազար դրամ՝ ամեն հաջորդ տարի այն ավելացնելով/ինդեքսավորելով նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։
Կրթությունը պետք է լինի անվճար, ինչը ծախսային բեռի թեթևացում կապահովի տնային տնտեսությունների համար։

Ինչ մնում է ԿԲ-ի անելիքներին և բանկային ոլորտի գործունեությանը, ապա առաջնային եք համարում հետևյալ քայլերը՝
- նպաստել տոկոսադրույքների իջեցմանը ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման միջոցով և այլ գործիքակազմերով (օրինակ' դրամական զանգված/ ՀՆԱ հարբերակցության փոփոխությամբ՝ ավելացնելով դրամական զանգված (M2 ագրեգատ)),
- առևտրային բանկերի համար սահմանել նորմատիվներ՝ կրճատելով ներգրավող ավանդների և տրամադրվող վարկերի միչև մեծ տարբերությունը ՝ մարժան,
- մինչև 5 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողների համար զրոյացնել առաջացած տույժերն ու տուգանքները՝ իրականացնելով համաներում,
- վարել «թույլ» դրամի փոխարժեքային քաղաքականություն՝ նպաստելով արտահանմանն ու ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացմանը։
Ներկայացվող առաջարկներն ամբողջական չեն։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրում լուծումների ավելի լայն ցանկ է ներկայացված։ Վերը նշվածը անհետաձգելի քայլերին է վերաբերում։ Դրանք նոր իշխանության առաջին անելիքն են լինելու։ Իշխանափոխությունը ոչ միայն երաշխավորված խաղաղության, այլ նաև տնտեսական ճգնաժամից խուսափելու և զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմանն է։
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
01․06․2026
------
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>