«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
7
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Վահան Մարտիրոսյանն այցելել է Հայաստանի հարավային դարպաս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական շրջայցը կատարեց Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի ձգվող միջպետական ճանապարհներով։ Բացի ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներից, այս անգամ նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև այն ճանապարհահատվածները, որտեղ առավելապես հիմնանորոգման անհրաժեշտություն կա։

Նախարարին ուղեկցում էին «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը ու «Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սամվել Բադալյանը։

Նախարարի առաջին կանգառը Տիգրանակերտի ոլորաններում էր, որի մոտ 100 մ հատվածը սողանքային գոտի է։

«Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սամվել Բադալյանը նշեց, որ անհրաժեշտ է երկրաբանական հետազոտություն կատարել, ուսումնասիրել սողանքի խորությունը, որից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցների կիրառմամբ կարելի է նվազեցնել ճանապարհի վրա սողանքի ազդեցությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել և ներկայացնել լուծումներ:

Սարավանի ոլորանները սպասարկող «Վայք» ճանապարհաշինական ընկերության պետ Կարո Գևորգյանը նախարարին ներկայացրեց աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ տվյալ հատվածն աչքի է ընկնում վտանգավոր շրջադարձերով, ճանապարհի մեծ թեքություններով, անկանխատեսելի կլիմայով։

«Աշխատում ենք շուրջօրյա։ Ունենք անհրաժեշտ տեխնիկա, ապահովված են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի օպերատիվ կատարենք աշխատանքը։ Այս ճանապարհի հիմնական դժվարությունը բուքն է։ Գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ հասցնենք»,-նշեց Կ. Գևորգյանը:

Օրեր առաջ ճանապարհի մի հատվածը որոշ ժամանակով փակվեց։ Պատճառը ձնահոսքն էր: Այդ ընթացքում, բացի ձնամաքրման աշխատանքներից, ճանապարհաշինարարները հետևել են նաև, որպեսզի ձյան մեջ արգելափակված մեքենաներ չմնան։

Նախարարը նկատեց, որ այդ հատվածում լայնածավալ աշխատանք է կատարվել: Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ճանապարհին տեղադրված անվտանգության տարրերին, կարևորեց դրանց անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել և, ըստ անհրաժեշտության, բետոնե պարապետներ և մետաղական արգելափակոցներ տեղադրել նաև վտանգավոր մյուս ճանապարհներին։

Հաջորդը կանգառը Սիսիանի տարածաշրջանում էր, որտեղ ճանապարհի մի հատվածում հիմնանորոգման անհրաժեշտություն կա։

Սիսիանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության պետը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ ամեն տարի իրականացվում են փոսային նորոգումներ, սակայն ճանապարհի տարբեր հատվածներում ճաքերն այնքան են խորացել, որ այլևս հնարավոր չէ նորոգել։

Գորիսի տարածաշրջանում մոտ 7 կմ հատվածը սպասարկում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Ճանշինի պետ Արթուր Կարապետյանը ներկայացրեց, որ ճանապարհային ծածկը տարեցտարի ավելի է մաշվում։

«Հիմքը տեղ-տեղ դեֆորմացվել է։ Տարեկան 2,5-3 հազար քմ միայն փոսային նորոգման աշխատանքներ ենք իրականացվում։ Անցանելիությունն ամբողջությամբ ապահովում ենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով»,-նշեց Ա. Կարապետյանը:

Հիմնանորոգման անհրաժեշտություն կա նաև Կապանի տարածաշրջանի մի հատվածում։

Ճանշինի պետ Արարատ Կարապետյանը նշեց, որ ժամանակին, երբ ասֆալտապատվել են այս ճանապարհները, դրանք նախատեսված են եղել 10տ քաշ ունեցող մեքենաների համար։ Հիմա մինչև 35տ քաշով մեքենաներ են այս ճանապարհներով երթևեկում, որին ճանապարհները չեն դիմանում։ «Մի կերպ պահպանում ենք»,- ասում է ճանշինի պետը։

Նախարարը հետաքրքրվեց, թե վերջին անգամ այս հատվածում ե՞րբ է հիմնանորոգում կատարվել։

«1960 թվականից հետո չի հիմնանորոգվել։ Հատվածաբար ասֆալտապատվել է, բայց մեծածավալ աշխատանքներ չեն կատարվել»,- մանրամասնեց Ա. Կարապետյանը։

2017-2018թթ. Սիսիան-Կապան ճանապարհահատվածում նախատեսվում է մոտ 20 կմ ճանապարհ հիմնանորոգել։ Տեղում գնահատելով իրավիճակը՝ կորոշվի, թե որ ճանապարհահատվածներն են առավելապես քայքայված և առաջնահերթ պետք է նորոգվեն։

Նախարարը նշեց, որ շուտով կկատարվեն նախագծման աշխատանքներ, ճանապարհների այն հատվածները, որոնք կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրում, գարնան վերջից կսկսվեն դրանց հիմնանորոգման աշխատանքները։

Մեղրու լեռնանցքում՝ 2535մ բարձրության վրա, տեղակայված է Մեղրիի ճանշինի բազան։ Այստեղ օր ու գիշեր հերթապահություն է իրականացվում։

Տեխնիկան միշտ պատրաստ է, աղ ու ավազի քանակությունը՝ բավարար։ Աշխատում են մի քանի հերթափոխով։ Հերթափոխն ավարտած աշխատակիցների հանգստի համար կան անհրաժեշտ պայմաններ։ Արդյունքն ակնհայտ է. Մեղրու լեռնանցքում ճանապարհները երբեք չեն փակվում։

Մեղրիի ճանշինի տնօրեն Ազատ Գասպարյանը նշեց, որ այս տարի ձյունը շատ առատ էր, բուքն էլ ամեն րոպե կարող է սկսվել:

Նախարարը գոհ էր կատարված աշխատանքի որակից:

«Տեսնում եմ, որ շատ լավ մաքրած է, ինչը ձեր լավ աշխատանքի արդյունքն է։ Այսպես էլ շարունակեք»,- ասաց նախարարը:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ճանապարհները հիմնականում մաքրված ու մշակված են։ Նա ճանապարհների վիճակն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց։

«Այցի նպատակը նախ և առաջ ճանապարհների սպասարկման որակն ստուգելն էր, նաև՝ այս տարվա բյուջետային հատկացումներով ճանապարհաշինությանն ուղղված գումարները ճիշտ օգտագործելը»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ բարեխիղճ աշխատողները առաջիկայում կխրախուսվեն: Ինչ վերաբերում է աշխատանքներում թերացած ընկերություններին, ապա հանձնարարվեց շտկել բացթողումները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>