Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը

ԱՄՆ նախագահն ինը տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է  Չինաստան։ Թրամփն ու Սի Ցզինպինը արդեն անցկացրել են առաջին հանդիպումը, ԱՄՆ առաջնորդը ՉԺՀ նախագահին անվանել է ընկեր և «մեծ առաջնորդ»։ ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև երկու տասնյակ գործարարներ։ Այս մասին հաղորդում է ռուսական ՌԲԿ գործակալությունը:

Մեկնարկել է Դոնալդ Թրամփի առաջին պետական այցը՝ 2017 թվականի նոյեմբերից ի վեր: Սա ԱՄՆ գործող նախագահի առաջին այցն է ՉԺՀ՝ գրեթե ինը տարվա ընթացքում։

Թրամփն ու Ցզինպինը ամերիկացի առաջնորդի այցի մասին պայմանավորվել էին դեռ 2025 թվականի աշնանը՝ հարավկորեական Պուսան քաղաքում:

ԱՄՆ նախագահի պատվին Պեկինում, Ժողովրդական ներկայացուցիչների տան առջև տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն։

Առաջնորդները երկկողմ հանդիպում են անցկացրել պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե։

Թրամփի այցի ընթացքում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդները պետք է քննարկեն Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը, առևտրային սահմանափակումները, Թայվանի հարցը, ինչպես նաև՝ տնտեսական և արհեստական բանականության ոլորտներում համաձայնությունների հնարավորությունները:

Թրամփն ու Սի Ցզինպինը ձեռք են սեղմել Ժողովրդական ներկայացուցիչների տան առջև։ ԱՄՆ նախագահը ՉԺՀ առաջնորդին անվանել է «մեծ առաջնորդ» և վստահություն հայտնել, որ Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունները կդառնան ավելի լավ, քան երբևէ։ «Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր ընկերը», -ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Դիմավորման արարողությանը մասնակցել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորականները։

Թրամփի հետ միասին Չինաստան են այցելել նաև ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ գործարար Իլոն Մասկը։ Նա ուղևորության է վերցրել նաև որդուն։

NBC-ն նշում է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ իր բացման խոսքում Թրամփը չի հիշատակել Իրանի կամ աշխարհում ընթացող այլ հակամարտությունների մասին: «Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում կայունությունը բարիք է ամբողջ աշխարհի համար», - նշել է Չինաստանի ղեկավարը:

Թրամփը նաև մտադիր է Սի Ցզինպինի հետ քննարկել Հոնկոնգի մեդիա մագնատ Ջիմի Լայի գործը, որը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ազգային անվտանգությունը խախտելու մեղադրանքով: Հոնկոնգի դատարանը գործարարին անվանել է օտարերկրյա դավադրությունների «գլխավոր շարժիչ ուժ»: Լայը հերքում է մեղադրանքները և իր գործը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված:

Իր բացման խոսքում Սի Ցզինպինը հիշատակել է «Թուկիդիդեսի ծուղակը»՝ հասկացություն, որը նկարագրում է այն իրավիճակը, երբ կտրուկ զարգացող տերության դիրքը սպառնում է գերիշխող տերության դիրքին:

«Կարո՞ղ են Չինաստանը և Միացյալ Նահանգները հաղթահարել այսպես կոչված «Թուկիդիդեսի ծուղակը» և ստեղծել հարաբերությունների նոր մոդել խոշոր տերությունների միջև», - հարց է հնչեցրել Չինաստանի առաջնորդը: Հանդիպման ընթացքում Սի Ցզինպինը նաև զգուշացրել է Թրամփին, որ Թայվանի հարցը ամենակարևորն է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, և դրան գրագետ մոտեցումը կապահովի երկու երկրների միջև կայունությունը: Այս խնդրի լուծման անարդյունավետ մոտեցումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտությունների, ինչը կբերի երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման և երկրներին կդնի վտանգավոր դրության մեջ, ընդգծել է Չինաստանի առաջնորդը:

Երկկողմ հանդիպումից հետո առաջնորդները այցելեցին Երկնքի տաճար՝ 15-րդ դարի կայսերական տաճարային համալիր, որտեղ անցկացվում էին լավ բերքի ծեսեր: Այն խորհրդանշում է երկնքի և մարդկության միջև ներդաշնակությունը:

NBC-ի փոխանցմամբ՝ Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը այցելեց այս վայրը՝ 1975 թվականին Ջերալդ Ֆորդից այցելությունից հետո:

Երկնքի տաճար այցելությունից հետո տեղի կունենա պետական ​​ճաշկերույթ, իսկ ուրբաթ՝ մայիսի 15-ին, առաջնորդները կանցկացնեն ոչ պաշտոնական բանակցություններ՝ թեյի և աշխատանքային ճաշի շուրջ, որից հետո Թրամփը կմեկնի Պեկինից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>