Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը
19
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը Պատերազմ Արցախում
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Գաղտնի այց Մոսկվա՞․ խաղը փոխվում է․ Փաշինյանը կգնա՞ Կարմիր բանակը դիմավորելու Քրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի․ Արմինե Օհանյան 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․ «Սրբազան պայքար» Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վիրահայոց թեմ. Խորին ցավակցություն ենք հայտնում Իլյա II-ի մահվան կապակցությամբ Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ) ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն

Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ: Երբ ընթերցում ենք «Եվրամիությունը Հայաստան է գործուղում արագ արձագանքման խումբ» վերնագիրը, կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր եվրոպացի հարգարժան գործընկերներն ի վերջո արձագանքել են արևմտյան մամուլի հրապարակումներին։ Թվում է, թե նրանք ժամանում են կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող այն ծրագիրը, որը վերջիններս անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։

Սակայն իրականությունն այլ է. նրանք ժամանում են բոլորովին այլ նպատակով։ Մեր իշխանությունները փորձում են արտաքին «աջակցություն» ներգրավել սեփական ընտրողների դեմ՝ հետագայում ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։ Այդ խումբը գալիս է իբրև թե «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարելու կամ հայկական ընտրական գործընթացներում երրորդ կողմի ներգրավվածությունը բացառելու առաքելությամբ։
Փորձենք հասկանալ տրամաբանությունը. Եվրամիությունը՝ որպես երրորդ կողմ, ժամանում է Հայաստան՝ ինչ-որ առասպելական այլ երրորդ կողմի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Արդյո՞ք ավելի հավանական չէ, որ մենք սեփական կամքով Եվրամիությանը վերածում ենք ներհայաստանյան գործընթացների վրա ազդող գործոնի։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում կտրուկ աճել է էներգակիրների ու նավթի գինը։ Այս պայմաններում հարց է առաջանում. Եվրամիությանն այսօր ավելի շատ անհրաժեշտ է ադրբեջանական նա՞վթը, թե՞ հայկական ժողովրդավարությունը։
Բացի արագ արձագանքման խմբից, շուտով Հայաստան կայցելի նաև Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Վերջինս նշում էր, որ եվրոպացիները պատրաստ են ֆինանսավորել Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միավորումը։ Այստեղ ևս ծագում է նույն տրամաբանական հարցը՝ ի՞նչն է եվրոպացիների համար առաջնային՝ իրական ժողովրդավարությո՞ւնը, թե՞ սեփական էներգետիկ շահերը։
Եթե նրանք իրապես շահագրգռված լինեին մեր ժողովրդավարության պաշտպանությամբ, ապա նախևառաջ քայլեր կձեռնարկեին հայկական պետականության պահպանման համար և պատժամիջոցներ կկիրառեին Ադրբեջանի դեմ, որն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Սակայն նրանք գալիս են լոկ վերահսկողի կարգավիճակով՝ հետևելու մեր ընտրական գործընթացներին»։
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/2038617610421254

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>