«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան

«Մենք արդեն տեսնում ենք առաջին նշանները, որ Թրամփը հասկացավ՝ չհաջողվեց փոխել ռեժիմն Իրանում, նրանք կատարեցին մեծ սխալ՝ սպանելով Խամենեիին՝ նրանք ստեղծեցին նահատակ, ինչը համախմբեց հասարակությանը։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում մահմեդականները հայտարարում են սուգ, բողոքների են դուրս գալիս։ Սա մեծ սխալ էր։ Սա նշանակում է, որ եթե անգամ նրանց հաջողվեց ոչնչացնել ղեկավարության մեծ մասը, ապա մնացած ղեկավարները ճանապարհ չեն ունենալու զիջումների գնալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Ըստ նրա՝ Թրամփը Վենեսուելայի նման տրիումֆ էր ուզում, շատ էր ոգևորվել Վենեսուելայի հաջողությունից, բայց Իրանը Վենեսուելա չէ․ «Նա արդեն հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների գնալ, եթե Իրանը կատարի ԱՄՆ որոշ պահանջներ, Իրանը դա մերժեց։ Թրամփը ասաց՝ մինչև 4 շաբաթ կարող է շարունակվել, և հիմա ունենք 16 երկիր, որոնք մասնակցում են այս կոնֆլիկտին»։

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների նախընտրական քարոզչությանը՝ նա նշեց, որ Հայաստանը մտածելու շատ բան ունի, բայց զարմանալ պետք չէ իշխանությունների պահվածքից․ «Այս մարդը միայն շոու է կարողանում անել։ Փոխանակ մտածենք Հայաստանի գոյության մասին․․․ Փաշինյանը ժամանակին խոսում էր կադաստրի թղթի մասին, փաստորեն, Խամենեիի կադաստրի թուղթն իրեն չփրկեց։ Եվ եթե ԱՄՆ դեսպանն ասում է, որ Իսրայելն իրավունք ունի վերցնել Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի մի մասը, մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, երբ չկա միջազգային օրենք, չկա ՄԱԿ։ Մեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովելու։ Շատ դժվար իրավիճակ է, և այս իրավիճակում շոու են անում»։

Ինչ վերաբերում է իշխանական քարոզիչների պնդումներին, թե TRIPP-ի իրականացումն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, նա նկատեց, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարրի Ջոնսոնը շատ պատկերավոր ասել է, որ դա որևէ ձևով չի ապահովելու ՀՀ անվտանգությունը, որ ԱՄՆ-ը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ կարող է ՀՀ անվտանգությունն ապահովել իր սեփական դաշնակիցներ Թուրքիայից, Ադրբեջանից և Իսրայելից․ «Նա ասաց, որ եթե պատերազմ սկսվի, ձեզ սկյուռիկի պես ճխլելու են։ Ամերիկացին դա է ասում, իսկ այս պայմաններում երեխայական այս թիմը, որը իրար մեսիջներ ուղարկելով հարձակվում է մարդկանց վրա, զբաղվում են այս երեխայական խոսակցություններով․․․ Այդ մարդը չպետք է երկիր ղեկավարի, որ մենք այս օրին չլինեինք։ Ասում են՝ խաղաղություն են բերել, նրանք իսկապես խաղաղություն բերել են Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, որտեղ այլևս հայեր չկան։ Եթե Սյունիքում և Սևանում էլ ենք այսպիսի խաղաղություն ուզում, ապա այո, պետք է իրենց վերընտրել․․․ Գուցե ավելի լավ է, որ այս իրավիճակում նա զբաղվի կուկուռուզով և էլ ավելի կիսախելագար բաներ չանի, չասի, էլ ավելի չծանրացնի մեր վիճակը։ Իհարկե, լավ կլիներ, որ մենք ունենայինք նորմալ կառավարություն, մարդիկ, ովքեր կկարողանային ճիշտ կողմնորոշվել։ Նայեք Ալիևին, նայեք Էրդողանին, նայեք Վրաստանի և այլ երկրների ղեկավարներին, որոնք զբաղված են դիվանագիտությամբ, լուրջ գործերով»։

Արթուր Խաչիկյանի խոսքով՝ մենք ապրում ենք ջունգլիի աշխարհում, որտեղ չկա միջազգային օրենք, միջազգային հանրություն․ «Սա միջազգային երկրաշարժ է, բոլոր ինստիտուտները փլուզվեցին»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>