ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է
3
Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Պատերազմ Արցախում
Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, այլ՝ շարքային լկտի․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Արամ Վարդևանյան. Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի Արամ Առաջինը չի կարողացել կապ հաստատել Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել Իսրայելական բանակը Թեհրանի և Բեյրութի ուղղությամբ միաժամանակյա հարվածներ է սկսել Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր

ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել: Այս մասին գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ ներդրումային պետական ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

2022 թ. պետական ներդրումային ֆոնդը դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Առաջինի դեպքում վաճառքի գումարը կազմել է 63,9 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 346 մլն դրամ:

2025-ի օգոստոսին Կառավարությունը որոշեց ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսել մյուս 8 ընկերություններում՝ կրկին նրան պատկանող բաժնետոմսերը վաճառելով: Ֆոնդի կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն գործադիրի որոշման հիման վրա դիմեց ֆոնդից ներդրումներ ստացած այս 8 ընկերությունների մյուս բաժնետերերին՝ առաջարկելով նրանց ձեռք բերել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ կառավարիչ ընկերության սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ), իսկ 2024-ից մինչ օրս՝ Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ):

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, կառավարչի առաջարկին համաձայնություն են տվել եւ ֆոնդի բաժնետոմսերն արդեն իսկ ամբողջությամբ գնել են «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ» եւ «ԷյԷմՍի» ՓԲԸ-ների մյուս համասեփականատերերը: Վերջիններիս հետ ֆոնդի կառավարիչը բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրեր է կնքել նոյեմբեր-հունվար ամիսներին, ինչի հիման վրա պետական ֆոնդն ստացել է ընդհանուր 3,6 մլրդ դրամ:

Ներդրում ստացած եւս մի ընկերության՝ «Դոմ Արենա» ՓԲԸ-ի մյուս բաժնետերը չնայած չի համաձայնել ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկին, այդուհանդերձ, դեմ չի եղել այլ պայմաններով դրանք գնելուն, ինչի համար էլ գործարկվել է դեռեւս 2021-ին կնքված համաձայնագրով նախատեսված տարբերակը, ըստ որի՝ մասնավոր գործընկերը ֆոնդի բաժնետոմսերը գնելու է 4 փուլով կատարվելիք վճարումների միջոցով: Փետրվարի 18-ի դրությամբ վճարվել էր 195 մլն դրամ (ֆոնդի զուտ ներդրումը (տոկոսները չհաշված) «Դոմ Արենա» ՓԲԸ-ում եղել է մոտ 277 մլն դրամ):

Այսպիսով՝ 10 ընկերություններից 5-ից «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը պաշտոնապես դուրս է եկել, մեկի հետ էլ («Դոմ Արենա») «ապահարզանն» ընթացքի մեջ է:

ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ ֆոնդից ներդրում ստացած մյուս 4 ընկերությունները՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ները, չեն օգտվել կառավարչի՝ բաժնետոմսերը գնելու առաջարկից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>