«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

«Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ելույթը կուսակցության համաժողովում։

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ, տիկնայք և պարոնայք,

Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան:

Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախն ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան դրական արդյունքներ ապահովել, ապա չեն կարողանա, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։

Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային բեռի, 50/50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100/0 տարբերակով՝ մեկից կյանքը խլելով, մյուսից՝ տունը, երրորդից՝ բիզնեսը, իսկ բոլորիցս՝ պետությունը։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագան։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված՝ օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։

Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել և բերում։ Մեր բերելիքը խաղաղությունն ու զարգացումն է լինելու։

Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։

Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդիան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս:

Նույն Վրաստանում պարտված Սահակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։

Պարտված Էլչիբեյը Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։

Սրանք միայն մեր հարևան երկրների օրինակներն են։ Պատմական բազմաթիվ այլ օրինակներ կան համաշխարհային պատմության մեջ։ Այնպես որ մենք բացառություն չպետք է կազմենք ու չենք կազմելու։ Այս տարվա հունիսի 7–ին միասնաբար պետք է փակենք խայտառակության ու պարտության էջը։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։

 

Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն ու երաշխավորվա՛ծ խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանրության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ։

 

Դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։

Այժմ առաջիկա ընտրությունների մասին։

Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ հարցերին՝

  1. ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»,
  2. ուզում ենք երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու–հրադադար,
  3. ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի՞, թե՞ իշխող նեղ խմբի գրպաններում։

Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։

Ամեն մի քաղաքացու քվեից է կախված լինելու մեր երկրի ապագան։ Տանը մնալը, պասիվանալը, հիասթափվելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիք չենք, ու դա պետք է ապացուցենք հունիսի 7–ին։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում՝ ստանձնելով համախմբողի, մերանի ֆունկցիան։

Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում՝ Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել և խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը և պարտությունների էջը փակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը և օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։

Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ «Մայր Հայաստանը» ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի, սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։

Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից՝ փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։

Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության մեր ձևաչափին, ապա «Մայր Հայաստանը», քննարկումների և երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած և արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնաբար։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ՝ երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչները, ուսուցիչներն ու բժիշկները, քաղաքաբնակներն ու գյուղաբնակները։ Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայնում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս։ Եվ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ մեկ այլընտրանքը։

«Մայր Հայաստանն» իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները՝ անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։

Ընտրություններում ԲՀԿ–ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հունիսի 7–ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար՝ չի՛ կարելի թույլ տալ քվեների փոշիացում, բայց մյուս կողմից էլ չի՛ կարելի փակել համախմբման դուռը՝ փոխարենն առաջարկելով «դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք» ձևակերպումը։ Չի՛ կարելի գործող մենաշնորհը նորով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին՝ նոր իշխանության ձևավորմանը․ սա՛ է առողջ տարբերակը։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար։ Բոլորն էլ պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան և մասնակցեն փոփոխությանը։

Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել՝ օրվա իշխանությանը տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։

Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում և հավատա իր ուժերին։

Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով և այդ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։

Հարգելի՛ թիմակիցներ,

Առջևում հսկայական աշխատանք կա անելու։ Բոլորս միասին, իրար թիկունք կանգնելով պետք է փոխենք այս իրականությունը։

Մեր հակառակորդը ոչ այնքան այս հնամաշ դարձած իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսահատությունը, անվստահությունը։ Հենց այս ամենը հաղթահարենք, օրվա իշխանության հեռացումը կդառնա տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ։

Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև արժանապատվության հարց է։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, վիզը ծուռ ու պարտված դեմքով աշխարհին ներկայանալը։

Միասին մենք ամեն ինչ կարող ենք։

Սիրելի՛ քաղաքացի։ Միացի՛ր մեզ, միացի՛ր մեր պայքարին։

Միացի՛ր, որ փոխենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>