Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է
14
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Պատերազմ Արցախում
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել․ եթե հարկավոր լինի միջոցներ կձեռնարկվեն․ Փաշինյան Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին ՔՊ-ի ավազը կամ աղ-ավազի ՔՊ-ական արկածները Երևանում (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ ՇՄ նախարարություն Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է Հ. Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք. Արթուր Վանեցյան «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան Կոստյում չունեցող Սիփան Փաշինյանը՝ նորաթուխ բիզնեսմեն (տեսանյութ) Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետերին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան

9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Փաշինյանը և Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» հայտարարությունը։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը յուրօրինակ ձևակերպում է տալիս այս գործարքին՝ Փաշինյանի նախընտրական լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար։ «Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է դարձել, տեսնում ենք, որ ամերիկացիները մեծապես առաջնորդվում են փոխշահավետ գործարքների տրամաբանությամբ։ Այդ փոխշահավետ գործարքների տրամաբանության մեջ, օրինակ՝ եղել է պայմանավորվածություն, որ մի քանի 100 ամերիկյան «բոյինգ» Մերձավոր Արևելք է վաճառվելու, ամերիկացիները փորձում են Հնդկաստանում փոխարինել ռուսական էներգակիրներին և այլն։ Այսինքն, իրենց քաղաքականության կարևորագույն տարրը տնտեսական շահույթը, օգուտն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան և հայտարարություն անում, որի հետ կապված կա տարակարծություն՝ լինի դա թարգմանչի սխալ թե իրականության միտումնավոր խեղաթյուրում, արդեն ապագան ցույց կտա, բայց, վստահաբար, շատ առիթներ ենք ունենալու ուսումնասիրել այն ամենը, ինչը Հայաստանում այս տարիներին տեղի է ունեցել, դրանցից մեկն էլ լինելու է այս իրադարձությունը։ Հաջորդը՝ տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «NVIDIA» ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ է հանդիպել, որոնք Հայաստանում ևս խոշոր ներդրում պետք է կատարեն, պետք է դատակենտրոն կառուցեն։ Դատակենտրոնն էներգագեներացիաներ է պահանջում, դրանք կարող է ապահովել հենց փոքր, մոդուլային ատոմակայանը։ Վերջնարդյունքում այդ հոսանքից կարող ենք ընդհանրապես չօգտվել։ Այս տրամաբանությունից ելնելով էլ փորձենք հասկանալ, թե ինչի համար է պետք Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի միավորումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Հիշեցնում է՝ ամերիկացիներն այս նույն տրամաբանությամբ բանակցում են ռուսական կողմի հետ։ «12 տրիլիոն դոլարի բանակցային փաթեթ ունեն։ Բայց իրենք մի կողմից՝ բանակցում են, մյուս կողմից՝ ռուսական կողմի վրա ճնշում են գործադրում, Ռուսաստանին փորձում են զրկել հնդկական շուկայից, Վենեսուելայում համապատասխան գործողություններ արեցին, հիմա փորձում են Իրանին «արանքից հանել», Հայաստանն են փորձում դարձնել իրենց խաղաքարտերից, հաղթաթղթերից մեկը։ Մենք ուղղակի խաղաքարտ ենք ամերիկացիների խաղաքարտերի թղթապանակում։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ մենք 9 միլիարդ ենք վճարում ամերիկացիների թղթապանակում հակառուսական քարտերից մեկը լինելու համար։ Այցի երկրորդ իրական նպատակն էր, որ ԱՄՆ-ն ուզում է հասկանալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Իրանի դեմ պոտենցիալ հարձակման ժամանակ ինչպե՞ս են իրենց դրսևորելու»,-նկատում է քաղաքագետը։ Այստեղ նաև ընդգծում ենք, որ Վենսի և Փաշինյանի պաշտոնական հայտարարություններից հետո պատահական չէին երկու ղեկավարներին ուղղված լրագրողների հարցադրումները, որոնք վերաբերում էին հենց Իրանին։ Մաթևոսյանն էլ շեշտում է հատկապես ամերիկացի լրագրողների հարցերի ուղղվածությունը։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին է ակնարկում քաղաքագետը։ Շեշտում է՝ մոտ ապագայում կարող ենք դառնալ դրա ականատեսը։ «Եթե, օրինակ՝ 2021 թվականի տրամաբանությամբ սոցիալական ցանցերում սկսեն արգելափակել ընդդիմադիր լրատվամիջոցների էջերը, դա կնշանակի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իսկապես աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց եթե դա տեղի չունենա, կհասկանանք հետևյալը՝ անկախ նույնիսկ Հայաստանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի արված հայտարարության, ամերիկացիներն այստեղ լրիվ այլ հարցերի համար են եկել, իսկ այդ պայմանագրերը, որոնք այստեղ ստորագրվել են, իրենց համար ավելի շատ ընկալվում են որպես պայմանագիր Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց մոտ ապագան ցույց կտա, թե ինչ են անելու ամերիկացիները։ Եթե պայմանականորեն երկուշաբթի օրն, այսպես կոչված՝ «TRIPP»-ի շրջանակներում ինչ-որ շինարարական աշխատանքներ սկսեն, դա աջակցություն կլինի, եթե լրատվամիջոցները սկսեն արգելափակել, դա ևս աջակցություն կլինի։ Այսինքն՝ մոտ ապագայում կտեսնենք, թե խոսքից զատ ինչ է կատարվում»։

Մեծ հաշվով ի՞նչ տվեց այս այցը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածին, թե՝ ժողովո՛ւրդ ջան, 9 միլիարդը կգա, դուք Հայաստանում 3 միլիոն եք, ամեն մեկդ 3000 դոլար փող կստանաք։ Մեդիա մանիպուլ յացիայի հնարավորությունն իրենք ստացել են։ Այլ հարց է, թե ես, դուք, այլ գործիչներ՝ և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական, և՛ վերլուծական դաշտում, ինչպես իրենց կդրսևորեն, թույլ կտա՞ն արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանությանը հերթական անգամ ստել սեփական քաղաքացիներին, թե՞ կլինի հնարավորություն ճշմարտությունը ներկայացնել և տեղ հասցնել»,-ասում է քաղաքագետը։

Իսկ ԱՄՆ-ն այս այցով հասա՞վ իր առջև դրված նպատակներին։ «ԱՄՆ-ն հասել է իր նպատակին դեռևս հունվարին, երբ Իրանում ճգնաժամի պայմաններում Արարատ Միրզոյանը հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և «TRIPP»-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք ցույց տվեցինք, որ հակաիրանական ճամբարում ենք։ Այս այցից և հայտարարություններից հետո մենք դա վերահաստատեցինք։ Եվ երկրորդ՝ նաև հաստատեցինք, որ հակառուսական ուղեգծից ևս չենք շեղվելու, և Հայաստանը կարող է Ամերիկայի համար դառնալ նաև խաղաքարտ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այ, սա տվեց Ամերիկային Վենսի այցը Հայաստան»։

Իսկ թե ինչպես կարձագանքեն այս այցին և հայտարարություններին Ռուսաստանը և Իրանը, Մաթևոսյանն անկեղծանում է՝ այդ հարցի պատասխանը չունի։ «Չգիտեմ, թե Իրանը, Ռուսաստանն ինչպես կարձագանքեն: Այլ բան է, որ գիտեմ հետևյալը. Հայաստանը տնտեսական, էներգետիկ, անվտանգային առումով շաղկապված է Ռուսաստանի Դաշնության հետ, և այն ունի ազդելու այնպիսի լծակներ, որոնք կանդրադառնան և՛ իշխանության, և՛ սովորական քաղաքացիների կյանքի վրա։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մի օր որոշի, որ փակում է իր օդային սահմանը, չգիտեմ՝ Հնդկաստանից զենքն ինչպե՞ս են այս մարդիկ բերելու Հայաստան։ Ի դեպ, ռուսական զենքը, ուղղակի զենքերից շատերը հնդկական լիցենզիայով են։ Օվերչուկն է այս հարցին, ի դեպ, պատասխանել՝ հայերն ուզո՞ւմ են միանալ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված Եվրամիությանը։ Այն հիմա ֆինանսավորում է պատերազմ Ուկրաինայի դեմ, ռուսներն էլ այնտեղ պատերազմում են։ Թող քաղաքացիներն իրենք հետևություն անեն»։

Մինչդեռ պաշտոնական Երևանը չկարողացավ անգամ մեր պետության համար չեղարկել Թրամփի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների համար սահմանված 25 տոկոսանոց մաքսատուրքը: «Նորանկախ պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է։ Ունեցել ենք նախագահ, ով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Հայաստանի վրա ճնշումների պայմաններում կարողացել է հասնել Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Չկայի՞ն ճնշումներ։ Իհարկե՝ կային, պատժամիջոցներ չկայի՞ն, իհարկե՝ կային, Հայաստանից պահանջո՞ւմ էին չավելացնել իր ինտեգրման աստիճանը իրանական տնտեսության մեջ, իհարկե՝ պահանջում էին, բայց գոյություն ունեն դիվանագիտություն, բանակցելու արվեստ, պատասխանատու քաղաքական գործիչներ։ Նույնիսկ պատժամիջոցների պայմաններում հնարավոր է կառուցել գազատար, իսկ այստեղ մարդիկ պարզապես ներդրում են անում ամերիկյան տնտեսության մեջ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը դաշնակիցներ են, սրան անդրադարձ եղավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳ նախարարություն կատարած այցի ժամանակ, մենք մեր հնարավորություններով անհամեմատ ենք, ի վերջո, ճիշտը Հայաստանի՞ ներդրումն է ամերիկյան տնտեսության մեջ, թե՞ Ամերիկայի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, եթե մեղսունակության կանխավարկածով ենք շարժվում»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>