Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց
Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց։ Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Սրբազան Հոր նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացվեցին։
Նշենք, որ դատախազը պահանջել էր 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։

