TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ)

Ֆիդանը սպառնաց՝ եթե Հայաստանում այլ ուժեր հաղթեն, Թուրքիան այլ ճանապարհով կգնա. Վիգեն Հակոբյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի», Հայաստանի և Ադրբեջանի՝ այս նախաձեռնությանը միանալու Թրամփի հրավերն ընդունելու և ԹՐԻՓՓ նախագծի թեմայի շուրջ՝ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական բոլոր գործընթացները պետք է դիտարկել աշխարհի նոր վերաձևավորման տրամաբանության մեջ։

«Ձևավորվում է նոր աշխարհակարգ՝ խաղի նոր կանոններով, նոր ուժի կենտրոններով։ Ովքեր դիմանում են այս նոր աշխարհակարգի ձևավորման տեմպին և ռեսուրսային պայքարին՝ ապագայում իրենց ուրույն տեղն են ունենալու այդ համակարգում»,- կարծում է քաղտեխնոլոգը։
Ինչ վերաբերում է Թրամփի վարչակազմի կողմից «Խաղաղության խորհուրդը» որպես ՄԱԿ-ի պոտենցիալ փոխարինող դիտարկելու հարցին՝ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե սա հենց այն կառույցն է, որը պետք է փոխարինի Միավորված ազգերի կազմակերպությանը։

Քաղաքագետն արձանագրում է՝ քանի որ հին աշխարհակարգը փլուզվել է, և այժմ արդեն չեն գործում հին աշխարհակարգով սահմանված խաղի կանոնները, այդ թվում՝ միջազգային իրավունքը, ընթացքի մեջ է այն փուլը, երբ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում ավելի շատ նախապատվությունը տրվում է ուժային գործոնին։ Նրա խոսքով՝ աշխարհի վերաձևավորման «ուժային, ջունգլիների օրենքի» փուլում ենք։

Հարցադրմանը, որ սովորաբար նոր աշխարհակարգերը միշտ պատերազմների հետևանքով են ձևավորվում, քաղաքագետը պատասխանեց՝ աշխարհն այսօր չհայտարարված, պերմանենտ պատերազմների մեջ է։

Վիգեն Հակոբյանը ԹՐԻՓՓ նախագծին Ռուսաստանի միանալու հնարավորություն է տեսնում։ Ըստ նրա՝ ռուսները չեն հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից։

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծի բուն էությանը, քաղտեխնոլոգը շեշտում է՝ ԹՐԻՓՓ-ն իր բովանդակությամբ միջանցք է, և Հայաստանն իրականում չի վերահսկելու այդ տարածքը։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը գոհունակությամբ արձանագրեցին, որ դա իրականում «Զանգեզուրի միջանցքն» է՝ ԹՐԻՓՓ-ի անվան տակ։

Վիգեն Հակոբյանը որոշակի սպառնալիք է տեսնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախորդ շաբաթվա աղմկահարույց հայտարարության մեջ այն իմաստով, որ, եթե Փաշինյանը չվերընտրվի, և Հայաստանում այլ ուժեր հաղթեն, ապա Թուրքիան «այլ ճանապարհով կգնա»։

«Բացի այն, որ հայտարարվեց, որ «սա մեր տղան է», այստեղ շատ ավելի կարևոր է, թե ստորակետից հետո ինչ չասվեց։ Ֆիդանը հայտարարեց, որ աջակցություն է հայտնում Հայաստանի այսօրվա ղեկավարության՝ Փաշինյանի վարած «խաղաղության» քաղաքականությանը, և ըստ էության, ակնարկ արվեց, որ եթե այս քաղաքական կուրսը շարունակվի, ապա խաղաղություն կարող է լինել, բայց եթե այլ ուժեր հաղթեն, որոնք կգնահատվեն որպես «ռևանշիստներ», «նացիոնալիստներ» կամ «տեռորիստներ», ապա Թուրքիան այլ ճանապարհով կգնա։ Այստեղ կար ոչ միայն աջակցություն, այլ ավելի շուտ կար սպառնալիք, որ Թուրքիայի համար ընդունելի է միայն այս իշխանությունը»,- մեկնաբանեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական շահերի բախման լուրջ ռիսկեր է տեսնում և կարծում է, որ Հայաստանն արդեն իսկ դարձել է «հիբրիդային պատերազմի» թատերաբեմ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>