«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
16
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 24 օր է, ինչ մեկնարկել է ոչ միայն օրացուցային տարին՝ Քրիստոսի ծննդից հետո 2026 թվականը, այլև ոչ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նախընտրական արշավը մեկնարկել էր դեռ անցյալ տարվա կեսերից:

Ինքնին հասկանալի է, որ տարին նախընտրական է, եթե կուզեք՝ ընտրական, և, ըստ այդմ, քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, հնչող հայտարարությունները արտապատկերվում և ընկալվում են այդ պրիզմայով: Իհարկե, Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, նրա ՔՊ-ն ինտենսիվորեն «փիարվում» են, պարզ ասած՝ զբաղված են ինքնագովությամբ, անգամ՝ գլուխգովանությամբ: Կապ չունի՝ խոսքը Փաշինյանին սպասարկող պետական ծառայողական մեքենայի համարանիշից տառերը ջնջելու և բարդույթավորված «1» թվանշան գրելու մասին է խոսքը, թե, ասենք, ձյան առատ տեղումների: Իրենք իրենց պարգևատրելու, թե թոշակառուներին ծաղրելու, Եկեղեցու դեմ պատերազմելու, թե Թրամփի հետ նկարվելու, ադրբեջանական բենզինի, թե հեղուկ գազի գների...

Բայց սկզբունքորեն զուտ «փիարը» չէ խնդիրը: Ավելին, միանգամայն բնական է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության գործունեությունը, հայտարարությունները նախընտրական տրամաբանության մեջ են: Նմանապես ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ քաղաքական ուժերը, գործիչները «փիարվեն», առավել ևս՝ նախընտրական շրջանում:

Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Խնդիրը «փիարի» կառուցվածքն ու բովանդակությունն է: Այս առումով Փաշինյանի մոտեցումներն ու գործելակերպը հանգում են այն բանին, որ մարդը եթե նույնիսկ դատարկության ձգտող սառնարանն էլ բացի, այնտեղ տեսնի Նիկոլ Փաշինյանին, որը առատության եղջյուրից ինչ-որ երևակայական «բարիքներ» է խոստանում: Անգամ եթե այդ կիսադատարկ սառնարանում մարդը հավկիթ գտնի, ապա էլի Փաշինյանը հայտնվի ու իր սպեցիֆիկ ձայնով և շարժումներով սկսի բացատրել, թե իրական Հայաստանում ինչպես է պետք «խաղաղության» ձվածեղ պատրաստել: Փաշինյանական մոտեցման տեսանկյունից կապ չունի՝ մարդիկ կծաղրեն, կծիծաղեն, կվիրավորեն, թե ֆեյքերով կգովեն, կփառաբանեն «փրկչին»: Դա կարևոր չէ: Կարևորը, որ իրեն քննարկեն, իր ասածների շուրջ պտտվեն խոսակցությունները: Այ, եթե գոնե մեկ օր իրեն չքննարկեն, դա նրա համար հավասար կլինի քարոզչական մահվան:

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է: Ու կապ չունի, կրկնում ենք, իր ցիլոյով դա կանի, թե ԱԺ ամբիոնի մոտ հերթական անկանոն ու նյարդային շարժումներով և ջղագրգիռ պահվածքով: Եթե սա համադրենք նրա կողմից իրականացվող ինտենսիվ ռեպրեսիաների, այլախոհների ձերբակալությունների ու կալանավորումների, հանրությանը շանտաժի ենթարկելու և պատերազմով ահաբեկելու հնարքների հետ, ապա պատկերը կամբողջանա: Հավելեք դրան փաշինյանական մնացյալ գործիքակազմը՝ շարունակաբար կեղծելը, մանիպուլ յացիաները, «կրուտիտները», «նախկինացավը», մերկապարանոց մեղադրանքները, պարզ կդառնա նաև հեռանկարը:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. իսկ ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը: Ի՞նչ կարող է հակադրել կամ ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը փաշինյանական ագրեսիվ քարոզարշավին: Սկսենք նրանից, որ եթե իշխանությունը, որպես այդպիսին, գործնականում 1 մարմին է, նույնիսկ՝ 1 կոնկրետ անձնավորություն, որ հանդես է գալիս հիմնականում տարբեր քպականների, ըստ անհրաժեշտության՝ նաև սատելիտների դեմքերով ու շուրթերով, ապա ընդդիմության պարագայում պատկերն այլ է: Ընդդիմությունը մեկ մարմին չէ, ներկայացված է մի շարք ուժերով ու իրենց լիդերներով, որոնք դեռևս գործում են անջատանջատ, յուրաքանչյուրն՝ իր պատկերացումներին համապատասխան: Խոսքն այն մասին չէ, որ ընդդիմադիր ուժերը կամ լիդերները պետք է բոլորով հանդես գան որպես 1 նախընտրական միավոր: Դա մեր պայմաններում իրատեսական չէ: Ավելին, մեր կարծիքով, մեծագույն սխալ կլինի: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան առնվազն համադրել իրենց քարոզչական ռեսուրսներն ու հնարավորությունները, գոնե պետք է գործեն համակարգված, փոխհամաձայնեցված: Սա՝ տեխնիկական կամ տակտիկական առումով:

Ավելի լայն ընդգրկմամբ՝ ընդդիմությունը պետք է իր հստակ օրակարգով հանդես գա, և դրանով առաջնորդվի: Այսօրվա դրությամբ կա 1 առանցքային խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը ձերբազատել քպական իշխանությունից՝ հանուն մեր պետականության հետագա գոյության: Կարծում ենք՝ պետք է տիրապետի այն գիտակցումը, որ Փաշինյանի ու ՔՊ-ի վերարտադրվելու պարագայում դրանից ընդամենը օրեր անց բացարձակապես իմաստազրկվելու են բոլոր ընդդիմադիր ուժերի և գործիչների գաղափարական կամ անձնական տարաձայնություններն ու ամբիցիաները: Դրանք պարզապես ոչ մի արժեք ու նշանակություն չեն ունենալու:

Մեծ հաշվով, հարցը մեկն է. 2020 թ. նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանում քաղաքական համընդգրկուն ճգնաժամ է, և այդ ճգնաժամը իր բնական ու տրամաբանական լուծումը չի ստացել, երկիրը շարունակում է մնալ այն աղետի ու պարտության մատնած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության լծի տակ:

Ուստի, ընդդիմադիր ուժերի բուն խնդիրն ու առաջին քայլը փաշինյանական իշխանությունից երկիրն ու ժողովրդին ձերբազատելն է: Այդ միասնական նպատակին պետք է ծառայեն բոլոր ուժերը, եթե իրապես ուզում են արդյունքի հասնել:

Հետևաբար, ընդդիմությունը պետք է կենտրոնանա բացառապես սեփական օրակարգի վրա, խոսի և գործի հանուն այդ օրակարգի՝ ձգտելով չհայտնվել փաշինյանական օրակարգի սպասարկման ծուղակներում: Փաշինյանի ստի փուչիկներն, իհարկե, պայթեցնել պետք է, բայց դա չպետք է լինի ընդդիմության հիմնական զբաղմունքը: Մեծ հաշվով, այդ գործով՝ ստափուչիկապայթեցումը նկատի ունենք, բավականին արդյունավետ զբաղվում են իշխանական վերահսկողության տակ չանցած լրատվամիջոցները, առանձին հասարակական շրջանակներ, լրագրողներ, բլոգերներ:

Համենայն դեպս, ընդդիմության համար այս ուղղությունը կարող է լինել օժանդակ, բայց ոչ հիմնական գործունեության ճակատ: Էլ չենք խոսում այն մասին, որ փաշինյանական ստերի ետևից ընկնելը, ցանկացած դեպքում, էլի տանում է դեպի Նիկոլ Փաշինյանի օրակարգային դաշտ: Այսինքն, էլի իր ասածների շուրջ է այն պտտվում:

Իդեալական տարբերակ կլինի, իհարկե, այն, որ ընդդիմությունը կարողանա փոխհամաձայնեցված և համակարգված աշխատել քարոզչական առումով, աշխատանքի և ուղղությունների որոշակի բաժանմամբ, դերաբաշխմամբ, «փոխանցումներով»: Գուցե ավելորդ է ասել, բայց ամեն դեպքում արժե ընդգծել. ընդդիմադիրները այս ընթացքում պետք է կտրականապես դադարեցնեն միմյանց «հարվածելու» դրսևորումները: Դա ուղղակի անհրաժեշտություն է: Ընդդիմության մեջ ցան կ ա ցած պա ռակ տ ո ւ մ նշանակում է աշխատել իշխանության օգտին: Հուսանք, այդ գիտակցումն, ի վերջո, կտիրապետի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>