Բորիս Ավագյանի փաստաբանը չի հավատում նրա ինքնասպանությանը
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չերնիկովան RT-ին ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանությանը։
Նա շեշտել է, որ Ավագյանի բնավորությունը խոսում է դրա օգտին. նա մարտիկ էր, «որը չէր սիրում պարտվել» և հավատացյալ էր։
«Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, նա մտածում էր որևէ իրադարձության հետևանքների մասին։ Չեմ կարծում, որ նա չի մտածել այդ մասին»,- նշել է փաստաբանը։

