ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Զելենսկու և Փաշինյանի ճակատագրերը նման են իրար, և երկուսն էլ նույն ձևով են ավարտելու իրենց քաղաքական անփառունակ ապագան

Ուկրաինան և Հայաստանը տարբեր երկրներ են: Տարբեր են իրենց աշխարագրական դիրքով, տարբեր՝ մարդաքանակով, կրոնով, բարքերով և ծագումնաբանությամբ:

Բայց այս երկրներն ունեն մեկ ընդհանուր հայտարար. Հայաստանն ու Ուկրաիանան հայտնվել են նույն թակարդում, որ դրվել էր դրսից:

Նույն երկրների հարցում իր մեծ մեղքն ունի նաև Ռուսաստանը՝ իր անմիտ և էկլեկտիկ քաղաքականությամբ:

Սակայն գլխավորը, որ միավորում է այս երկրներին, այն է, որ Զելենսկին և Փաշինյանը, համաձայնել են իրենց երկրները, դարձնել մանրադրամ՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության մեջ:

Տարբերությունն այն է, որ Հայաստանի մասով կա նաև երրորդ կողմ՝ Ադրբեջանը, ով փորձում է օգտվել այս հանգամանքից:

Թե՛ Զելենսկին, և թե՛ Փաշինյանը մինչ իշխանության գալը, դատափետում էին իշխանություններին թալանի, օլիգարխիկ լինելու մեջ:

Մինչդեռ իշխանության գալուց հետո երկուսն էլ դարձան ամենաօլիգարխիկը և ամենաթալանչին:

Երկուսին էլ Արևմուտքը ծափահարում էր, քանի որ նրանք համաձայնվել էին իրենց ժողովուրդներին դարձնել «միս»՝  Ռուսաստանի դեմ պատերազմներում: Ուկրաինան ուղակի ներքաշեցին այդ պատերազմի մեջ, Հայաստանին՝ միջնորդավորված ձևով:

Արդյունքում  և՛ Ուկրաինան , և՛ Հայաստանը տարածքային ճակատագրական կորուստներ ունեցան: Ուկրաինան կորցրեց իր տարածքի մոտ 20 տոկոսը, իսկ Հայաստանը կորցրեց Արցախը և իր արևելյան սահմանները մնացին լիովին անպաշտպան:

Մինչդեռ, մինչ իշխանության գալը, սրանք ժողովուրներին խոստանում էին «պայծառ ապագա»:

Զելենսկու նախկին օգնական Արեստովիչի թևավոր խոսքերով՝ «Ուկրաինային խոստացան ԵՄ, սակայն տվեցին Էս-Էս» ( ֆաշիստական Գերմանիայում գործած նացիստական կազմակերպության անվան հանրահայտ հապավումը):

Նշենք, որ Արեստովիչը ռուսամետ գործիչ չէ, նա քննադատում է Մոսկվային, սակայն նաև նշում, որ Արևմուտքը դաժանորեն խաբեց ուկրաինացիներին, որի համար, այդ երկիրը կարող է շատ թանկ վճարել:

«...Ուկրաինայի ամենամեծ խնդիրն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվի, նույնիսկ, եթե Կիևի ռեժիմի անօրինական առաջնորդ Վլադիմիր Զելենսկին տեսականորեն փոխարինվի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնով...»,-  նշել է Արեստովիչը

Ըստ Արեստովիչի՝ Ուկրաինայի գլխավոր խնդիրը, այն բարքերն են, որոնք այդպես էլ չվերացան, թեև մեծ հույս կար, որ ԵՄ-ի օգնությամբ, դա կարող էր լուծվել:

Սակայն, ըստ Արեստովիչի, պարզվեց, որ ԵՄ-ի գլխավոր խնդիրը դա չէր, այլ օգտագործելն էր Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ, վերջինիս թուլացնելու ակնկալիքով:

Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը նույն Արևմուտքն օգտագործում էր՝ բացառապես հետապնդելով իր շահերը:

Նույն կոռուպցիան նախկինում եվրոպացիները չէին ուզում տեսնել, իսկ երբ պարզվեց, որ ռազմաճակատում գործերը լավ չեն ընթանում, և Զելենսկու վարկանիշը անկում է ապրում, այդ նույն Արևմուտքը սկսեց նկատել կոռուպցիոն ռիսկեր՝ Զելենսկու շրջապատում:

Իսկ վերջին այս սկանդալը, ազդանշան էր, որ Արևմուտքը պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել այդ երկրում:

Արեստովիչի այս տեսակետին է նաև ռուսամետ Մեդվեդչուկը, սակայն նա այլ պատճառ է բերում:

Ըստ նրա՝ Արևմուտքը փորձելու է զոհաբերել Զելենսկուն, որպեսզի կարողանա լուծել մի քանի խնդիր.

Առաջին՝

Նոր մարդու պարագայում Պուտինը այլևս չի կարողանա լեգիտիմորեն խուսափել բանակցություններից,

Երկրորդ՝

Նոր մարդու պարագայում, հնարավոր կլինի վերականգնել վստահությունը զինվորականների մոտ, և ռուսներին չի հաջողվի կազմաքանդել ռազմաճակատը,

Երրորդ՝

Վատագույն դեպքում, եթե  ռուսներին հաջողվի հասնել իրենց նպատակներին, արևմտյան լիդերները այդ պարտությունը կգցեն Զելենսկու վրա, նշելով, որ պարտվել է, ոչ թե Արևմուտքտը, այլ՝ Զելենսկին:

Գրեթե նույնանման պատճառներով փոխվել է նաև Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը նույն Արևմուտքում: Սակայն կան տարբեր կարծիքներ, թե ինչ մոտեցումով հանդես գալ Հայաստանի նկատմամբ:

Մի մասը պնդում է, որ Փաշինյանն այլևս չի կարողանա վերարտադրվել 2026-ին, և պետք է հաշվի նստել իրողության հետ և փորձել կապ հաստատել  այլընտրանքային գործիչների հետ:

Մյուս մասն այն կարծիքին է, որ մինչև ընտրությունները Փաշինյանից պիտի կորզել բոլոր զիջումները, քանի որ 2026-ից հետո իշխանության է գալու հակաարևմտյան քաղաքական ուժ, որի հետ դժվար կլինի պայմանավորվել լուրջ քայլերի մասին՝ Մոսկվայի դեմ:

Այս հարցում էլ արդեն կա կոնսեսուս, որ Փաշինյանի ժամանակն արդեն ավարտվել է, և պիտի պատրաստվել նոր փուլի տարածաշրջանային զարգացումներին նույնպես:

Ինչ նոր փուլեր էլ որ գան, միևնուն է, Զելենսկին և Փաշինյանը հավերժորեն մնալու են պատմության մեջ՝ որպես ավերիչ և կործանարար  գործչներ, որոնք որևէ պոզիտիվ գաղափար այդպես էլ չբերեցին իրենց երկրների համար:

Սակայն դրանից բացի, առաջ է գալու նաև արևմտյան վերնախավերի պատասխանատվության հարցը, որոնք ժողովրդավարության քողի տակ մեծ ողբերգություններ բերեցին հայ և ուկրաինացի ժողովուրդներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>