ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան
11
Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Պատմությունը կրկնվո՞ւմ է (տեսանյութ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով Մակրոնի ձեռքերն արյունոտ են, ինչպես Էնվեր կամ Ջեմալ փաշաներինը (տեսանյութ) ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Ի՞նչ է կատարվում Մասյացոտնի թեմում Արա Գևորգյանը 1000 դհոլով տեսահոլովակ է նկարահանել Արարատ լեռան ֆոնին ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան «Սմարթ» կանգառասրահը (տեսանյութ) Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում «Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին

Մենք ու մեր խնդիրները

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. ««Մենք ու մեր խնդիրները»։ Թերևս այսպես կարելի է ձևակերպել այն իրողությունները, որոնց հետ մնացինք եվրոպական գագաթնաժողովից հետո։ Եկեք արձանագրենք հետևյալը. օրինակ՝ ի՞նչ ստացավ Հայաստանը, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը, քանի որ դրանք երկու տարբեր սուբյեկտներ են։
Ի՞նչ ստացավ Հայաստանը եվրոպական գագաթաժողովի արդյունքում։ Օրինակ՝ 30 միլիոն եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ պաշտպանունակության ամրապնդման համար։ Թվում է՝ լավ է, այնպես չէ՞։ Բայց նրանք՝ մեր հարգարժան եվրոպացի գործընկերները, մի առանձնահատկություն ունեն. որքանով և ինչպես որ աջակցում են Հայաստանին նշված հիմնադրամից, նույնկերպ աջակցում են նաև Ադրբեջանին։ Հետևաբար ստացվում է, որ Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքում Ադրբեջանը նույնպես կարող է ստանալ 30 միլիոն եվրոյի աջակցություն։ Սա՝ առաջինը։
Երկրորդ. մենք ականատես եղանք մի հետաքրքիր իրողության։ Մի կողմից Հայաստանում շատ է խոսվում ինքնիշխանության և դրա կարևորության մասին, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում Էմանուել Մակրոնն իրեն թույլ է տալիս կարծիք հայտնել այն մասին, թե որ երկրի զորքերը կարող են գտնվել Հայաստանում, իսկ որինը՝ ոչ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սրան ոչ մի գնահատական չեն տալիս։
Ավելին, Էմանուել Մակրոնը նաև հայտարարում է, որ մենք երկար տարիներ եղել ենք մեկ այլ պետության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության արբանյակը (սատելիտը)։ Միայն թե չմոռանանք, որ 2018 թվականին հենց ինքը՝ Էմանուել Մակրոնը, ժամանել էր Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այսինքն՝ ստացվում է, որ Մակրոնը գիտեր, որ Հայաստանն այլ երկրի արբանյակ է, բայց միևնույն է՝ եկավ այստեղ։ Իսկ գուցե Հայաստանը երբեք էլ ոչ մեկի արբանյակը չի եղել, պարզապես այս փուլում անհրաժեշտ էր անցկացնել այդ գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանին սատարելու և Հայաստանի միջոցով Ռուսաստանին վնաս հասցնելու համար։
Սակայն ամենակարևոր հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց. լավ, ենթադրենք՝ Մակրոնի ասածները կյանքի են կոչվում, բայց ո՞վ է զսպելու Ադրբեջանին ու Թուրքիային։ Մակրոնի հիշատակած Frontex-ն է զսպելո՞ւ նրանց, թե՞ իրենք՝ իրենց։
Ի դեպ, չմոռանանք նշել նաև Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի նմանությունները. Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, իսկ Էմանուել Մակրոնը հանձնեց ու կորցրեց Աֆրիկայի գաղութները, որոնք գտնվում էին Ֆրանսիայի տիրապետության կամ ղեկավարման տակ։ Այսինքն՝ երկուսն էլ պատմության մեջ կմնան որպես հողեր հանձնած ու կորցրած անհատներ։
Ինչո՞ւ ենք սա ասում։ Լավ, ենթադրենք՝ Մակրոնի ասածը տեղի ունեցավ, և Հայաստանն իսկապես հրաժարվեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից։ Ֆրանսիա՞ն է զսպելու Ադրբեջանին։ Ֆրանսիան կամ Frontex-ը զսպելո՞ւ են Թուրքիային և Ադրբեջանին՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» վերածելուց։
Սրանք հարցեր են, որոնք իրոք անպատասխան մնացին եվրոպական գագաթնաժողովից հետո։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ մեր խնդիրներն է՛լ ավելի են խորանալու։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանն այս գագաթաժողովի ընթացքում հայկական բյուջեից ծախսեց մի քանի տասնյակ միլիոն, եթե ոչ ավելի (հնարավոր է՝ 100 միլիոն դրամ, թվերը կիմանանք մոտ ապագայում)։
Ի վերջո, Ադրբեջանը, հնարավոր է՝ մեզ պես, Եվրամիությունից ստացավ 30 միլիոն եվրոյի աջակցություն, իսկ մենք այս ամենի հետևանքով ստացանք խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մտածեք, թե ով է այս ամենի իրական շահառուն։ Հնարավոր է՝ այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում անել բացահայտ, այստեղ անում են Մակրոնի ձեռքերով»։
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/reel/977413291444066
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>