Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ)
18
ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Փաշինյանը մտել է նեոբոլշևիկի կերպարի մեջ (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները

Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար

Մակրոնն ու Փաշինյանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեցին, որի առանցքում են

-պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդումը և

-Տրանսպորտային համաձայնագրերը, որտեղ  Փարիզը «հնարավոր հեռանկարներ» է տեսնում Airbus կորպորացիայի համար։

 Փաշինյանի կողմից այս համաձայնագրերը ներկայացվելու են, որպես, իբր,  «Հայաստանի կողմից ռազմական ոլորտում դիվերֆիցիկացիայի» քաղաքականություն:

Սակայն այդ քայլով Փաշինյանը Հայաստանը թիրախ է դարձնելու Հայաստանը միանգամից մի քանի կողմերից:

Նախ, այս ռազմական համագործակցությունը խիստ թշնամաբար է ընդունվելու Մոսկվայի կողմից:

Այստեղ Փաշինյանի այս քայլը համարելու են, որպես Ռուսաստանի դեմ ուղված քայլ:

Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվայի և Փարիզի միջև այսօր հաստատվել են ոչ միայն սառը, այլև, գրեթե կիսապատերազմական հարաբերություններ:

Ֆրանսիան այլ եվրոպական երկրների հետ միասին հռչակել է քաղաքականություն, որը պիտի Ռուսաստանին ստիպի զիջել իր դիրքերը Ուկրաինայում, ինչը Մոսկվայի կողմից դիտարկվում է, որպես գրեթե կիսապատերազմական քայլ:

Իրանը ՆԱՏՕ-ի երկրի հետ Հայաստանի նման համաձայնագրի կնքումը դիտարկելու է, որպես իր հյուսիսային սահմաններին ուղղված նոր վտանգ ստեղծելու օջախ:

Եթե այսօր Իրանը Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ երկիր, ապա Փաշինյանի ջանքերով մենք դառնում ենք թշնամական երկիր՝ դրանից բխող հետևանքներով:

Թուրքիան Փաշինյանի այս քայլը դիտարկելու է որպես  Ֆրանսիա-Հունաստան-Իսրայել-Հայաստան քառանկյան կոալիցիայի ձևավորում իր դեմ

Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հունաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել երկարաձգել իրենց ռազմավարական պաշտպանական գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, Աթենքում:

Ավելին, Միցոտակիսը նաև ընդգծել էր, որ համաձայնագիրը նախատեսում է փոխօգնության պարտավորություններ սպառնալիքների դեպքում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աննախադեպ հայտարարություն արեց՝ խոստանալով Հունաստանին ռազմական աջակցություն Թուրքիայի հետ հակամարտության դեպքում։

Այս խոստումը, ըստ վերլուծաբանների, նշանավորում է տարածաշրջանում ֆրանսիական քաղաքականության որակական փոփոխություն. առաջին անգամ Փարիզն այդքան ուղղակիորեն կապում է իր անվտանգությունը հույն-թուրքական տարաձայնությունների հետ։

Հիշեցնենք, թե քանի հարցում են գտնվում հույն-թուրքական հակասությունները:

Առաջին

Էգեյան վեճ. սահմաններ և ինքնիշխանություն:

Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Էգեյան ծովի տարածքային ջրերի, օդային տարածքի և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման հարցում։

Հունաստանը պնդում է իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու իրավունքի վրա՝ համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի։

Թուրքիան պնդում է, որ նման ընդլայնումը կհանդիսանա casus belli (պատերազմի պատրվակ), քանի որ այն զգալիորեն կսահմանափակի թուրքական նավերի մուտքը միջազգային ջրեր։

Երկրորդ

Կիպրոսի հարցը. բաժանված կղզի

1974 թվականի թուրքական ներխուժումից ի վեր Կիպրոսը մնում է բաժանված.

 Հարավային մասը միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունն է (ԵՄ անդամ). Հյուսիսային մասը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն է, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։

ՄԱԿ-ի հովանավորությամբ պարբերաբար ընթացող բանակցությունները դեռևս չեն հանգեցրել կղզու վերամիավորմանը։

Երրորդ

Էներգետիկ ռեսուրսներ. գազի համար վեճ:

Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի հայտնաբերումը սրել է արտադրության իրավունքների համար մրցակցությունը:  2020 թվականին դիմակայությունը հասավ գագաթնակետին, երբ թուրքական հետազոտական ​​նավերը մտան վիճելի գոտիներ՝ ռազմանավերի պաշտպանության ներքո։

 Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համակարգում են իրենց դիրքորոշումները, մինչդեռ Թուրքիան պնդում է վերանայել գործող համաձայնագրերը։

Չորրորդ

Կղզիների ռազմականացում. նոր պահանջներ 2026 թվականին:

2026 թվականի մարտից սկսած՝ Թուրքիան պաշտոնապես պահանջներ է ներկայացրել Հունաստանի դեմ՝ Էգեյան ծովի կղզիներում ռազմական տեխնիկայի տեղակայման վերաբերյալ։  Սա մասնավորապես վերաբերում է Կերպե (Կարպատոս) կղզիներին և այլ տարածքներին։ Անկարան պնդում է, որ Patriot զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը խախտում է Լոզանի (1923) և Փարիզի (1947) պայմանագրերի պայմանները, որոնք սահմանում էին մի քանի կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

Աթենքը հերքում է այս մեղադրանքները՝ հղում անելով ինքնապաշտպանության իրավունքին՝ ժամանակակից տարածաշրջանային սպառնալիքի առջև։

Հինգերորդ

Ռազմական հավասարակշռություն. թվեր և ներուժ:

Թուրքիա. աշխարհի ամենամեծ զինված ուժերից մեկը և ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույնը (ԱՄՆ-ից հետո): Կանոնավոր բանակը կազմում է մոտավորապես 355.000-425.000 ակտիվ անձնակազմ, իսկ պահեստազորայինները՝ ավելի քան 700.000: Երկիրն ունի զարգացած պաշտպանական արդյունաբերության համալիր և տարածաշրջանային գործողություններում զգալի փորձ:

Հունաստան. Եվրոպայի ամենառազմականացված երկրներից մեկը՝ իր բնակչության համեմատ: Ակտիվ անձնակազմի թիվը մոտավորապես 142.700-177.600  է, մինչդեռ պահեստազորայինները կարող են հասնել 221.350-ի: Աթենքը մեծ նշանակություն է տալիս բարձրորակ տեխնիկական սարքավորումներին և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ սերտ ռազմական համագործակցությանը:

           Որոնք են Ֆրանսիայի նոր նպատակները Միջերկրական ծովի գոտում

Մակրոնի հայտարարությունը տեղավորվում է Փարիզի՝ Արևելյան Միջերկրական ծովում իր ներկայությունն ամրապնդելու ավելի լայն ռազմավարության մեջ:

 Ֆրանսիան արդեն իսկ ունի ռազմական բազաներ Կիպրոսում և պահպանում է պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ։

 Փարիզը հետաքրքրված է տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներին հասանելիությամբ և թուրքական ազդեցության զսպմամբ։

Ֆրանսիայի և Հունաստանի միջև 2021 թվականի երկկողմ պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն զինված հարձակման դեպքում։

Ֆրանսիան Թուրքիային տեսնում է ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, այլև որպես մրցակից տարածաշրջանում:

Բացի այդ, Անդրկովկասի տարածաշրջանում, Ֆրանսիայի գլխավոր մրցակիցը Ռուսաստանն է:

Սակայն Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խիստ մտահոգելու է ոչ միայն Մոսկվային, այլև Անկարային և Թեհրանին՝ վերը նշված գործոնի պատճառով:

Արդյունքում Փաշինյանը Հայաստանը թիրախ է դարձնելու միանգամից երեք ուղղություններից. Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից, չհաշված Ադրբեջանը, որը Հայաստանը դիտարկում է մշտական թիրախի դերում:

Այսպես է ձևավորվում Փաշինյանի՝ իրականում պատերազմի՛ կուսակցությունը, սակայն բնակչությանը քարոզում է կեղծ «խաղաղության» փաթեթավորմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>