Ալիևն ուկրաինացի լրագրողից նվեր է ստացել Ուկրաինայի ԶՈՒ շևրոնները
Ուկրաինացի լրագրող Ելենա Գուրբանովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրել է Ուկրաինայի զինված ուժերի տարբերանշան (շևրոններ):
Տեսանյութը, որտեղ նա Ալիևին է հանձնում տարբերանշան, հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram ալիքում: Դա տեղի է ունեցել օկուպացված Շուշիում III գլոբալ մեդիա ֆորումում։ Ադրբեջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել լրագրողին։ «Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր արածի համար։ Շարունակեք նույն կերպ»,- ասել է Ալիևը։
Մայիսին Ալիևը խոստացել էր շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել Կիևին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիխայի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը նշել էին, որ Բաքուն և Կիևը «մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։

