Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Թուրքական առաջին ապտակը արդեն տրված է՝ Ալիևին դիմավորում է անձամբ Էրդողանը, Փաշինյանին՝ ընդամենը ԱԳ փոխնախարարը։ Այդպես է վերաբերվում այսպես կոչված «միջնորդ երկիրը»՝ անգամ չի փորձում թաքցնել իր կողմնապահությունը։
Սա է լինում, երբ լքում ես քո իրական դաշնակիցներին ու փորձում լավ հարաբերություններ կառուցել այն երկրի հետ, որը դարեր շարունակ քեզ ոչնչացրել է, մերժում է Հայոց ցեղասպանությունը, բայց Խոջալուն անվանում է ցեղասպանություն, այցիցդ մեկ օր առաջ։
Թուրքիան բաց ասում է՝ Ադրբեջանի հաղթանակը նաև իր հաղթանակն է, իրենց «համատեղ հաջողությունն» է։ Բայց Նիկոլը շարունակում է համոզել մեզ, թե այս երկիրը կարող է լինել խաղաղության երաշխավոր։
Սա դիվանագիտություն չէ։ Սա պետական նվաստացում է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից