Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Իսրայելի գործողությունները Իրանին ստիպել են հրաժարվել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական ճանապարհից, ուրբաթ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք դիվանագիտական ուղու վրա էինք, խորհրդակցություններ էինք անցկացնում մեր օմանցի գործընկերների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ, սակայն «սիոնիստական ռեժիմի» ագրեսիան մեզ ստիպեց հեռանալ դիվանագիտական ուղուց», -հեռախոսազրույցում ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին։