Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկկողմ երկխոսությունը Հայաստանի հետ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Լյուքսեմբուրգում ընթացող` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։
Միևնույն ժամանակ, Մամեդովը ընդգծել է, որ «Խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությունն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար»։
Նա նաև նշել է «հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները պաշտոնապես լուծարելու անհրաժեշտությունը»։

