Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում ԱՄՆ-Իրան բանակցային գործնթացը, որի արդյունքից է կախված լինելու, թե ինչ քայլերի են դիմելու ամերիկացիները:

Թուրք փորձագետների կարծիքով, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի փոփոխվող լանդշաֆտում մեկ փաստ ավելի ու ավելի դժվար է ժխտել. Թուրքիան կայուն կերպով հզորանում է, մինչդեռ Իրանը, կարծես, ռազմավարական հոգնածություն է զգում։

Ըստ, թուրք փորձագետների, Սիրիայից մինչև Կովկաս, վերջին տեղաշարժերը բացահայտեցին Թեհրանի ազդեցության նվազման և Անկարայի աճող գերիշխանությունը տարածաշրջանային իրադարձությունների վրա։

Թուրք փորձագետները նշում են, որ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների ռազմական հաջողությունները՝ Թուրքիայի աջակցությամբ, վերաձևավորել են ոչ միայն սահմանները, այլև դաշինքները։ Սա խաթարել է գործող կարգը և թուլացրել Իրանի վաղեմի դաշնակցին՝ Հայաստանին։

Փորձագետները նշում են, որ ներկայիս  թուրք-իրանական  լարվածության կենտրոնում է առաջարկվող, այսպես կոչված՝  Զանգեզուրի միջանցքը, որը ցամաքային կապ է ապահովում Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև, որն անցնում է հարավային Հայաստանի միջով։ Թուրքիայի և Ադրբեջանի համար նախագիծը տարածաշրջանային կապ և ռազմավարական խորություն է ապահովում։ Իրանի համար դա սպառնում է Հայաստան տանող միակ ուղիղ ցամաքային ճանապարհի կորստով։

Ըստ թուրքերի, իրանցիները չգիտեն, թե ինչպես խաթարեն Թուրքիայի այս ծրագիրը, մանավանդ, որ ներկայիս Երևանի իշխանություննների դիրքորոշումը նույնպես մշուշոտ է:Մինչդեռ, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են որոշել տարածաշրջանի լոգիստիկ ապագան։

Սակայն թուրք փորձագետներին, բացի Հայաստանից հետաքրքիր է նաև Իրանի ապագան, որտեղ, ըստ նրանց  բնակչության 25-30 տոկոսը թյուրքեր են:

Թուրքիայի ազդեցությունն այս խմբերի վրա անհերքելի է։ Թավրիզի  և Ուրմիայի  պես քաղաքներում թուրքական լրատվամիջոցներն ու լեզուն մեծ արձագանք են գտնում։ Այս մեղմ ուժը, որը կառուցված է ընդհանուր ժառանգության, այլ ոչ թե ճնշման վրա, աստիճանաբար փոխում է Իրանի հյուսիսարևմտյան մշակութային ինքնությունը։ Այլ թյուրքական խմբեր, ինչպիսիք են Խորասանի բնակչության զգալի մասը, լրացնում են այս պատկերը։ Մաշհադի շրջակայքում   թյուրքական  բնակչությունը գնահատվում է ավելի քան 800 հազար մարդ։ Չնայած  դրան, թուրք փորձագետները արձանագրում են, որ նրանք քաղաքականապես պակաս ակտիվ են, որպես էթնիկ խումբ Իրանի քաղաքական կյանքում։

Մինչդեռ, ժամանակակից Իրանի տարածքը ծառայել է որպես հիմնական անցուղի և բնակավայր թյուրքական ժողովուրդների՝ դեպի արևմուտք գաղթի ժամանակ։ Սելջուկներն ու օսմանները, չնայած Կենտրոնական Ասիական ծագում ունեին, Անատոլիա տանող ճանապարհին անցնում եին  Իրանական բարձրավանդակով։ Այս հիշողությունը դեռևս արձագանք է գտնում, հատկապես իրանցի թուրքերի շրջանում, ովքեր իրենց համարում են ավելի լայն քաղաքակրթական պատմության մի մաս։ Այսօրվա Իրանում, հատկապես քաղաքական լարվածության ժամանակներում, ադրբեջանական ծագում ունեցող մարդիկ ոչ միայն համակարգի մաս են կազմում, այլև հաճախ ստանձնում են նրա կայունացնող դերը։

Թուրք փորձագետների համար, այս վերջին հանգամանքը ափսոսանք է առաջացնում: Նրանք խոստովանում են, որ իրենց ինքնագիտակցության մեջ արմատացած են իրանական ինքնագիտակցությանը բնորոշ տարրեր:

Այդ իսկ պատճառով էլ, նշում են նրանք, առանց արտաքին միջամտության, հնարավոր չի լինի արթնացնել իրենց մեջ համաթուրքական գիտակցությունը:

Ըստ թուրք փորձագետների, Իրանի թուլությունը միայն Հարավային Կովկասում չէ։ ԱՄՆ-ի հետ միջուկային վերջին բանակցությունների ժամանակ Թեհրանը առաջարկել է քայլեր, որոնք նախկինում մերժել էր, ինչպիսիք են հարստացված ուրան ուղարկելը մեկ այլ երկիր կամ իր միջուկային օբյեկտների վերահսկման համատեղ կիրառումը։

Նույնիսկ արևմտյան փորձագետների կարծիքով, Իրանի թյուրքական բնակչությունը երիտասարդ է, բազմամարդ և ավելի ու ավելի է գիտակցում իր առանձնահատուկ ինքնությունը։ Այս միտումը վկայում է ոչ միայն սոցիալական լարվածության, այլև հնարավոր վերափոխման մասին։ Սա անտեսելը խնդիրը չի լուծի ներկայիս Իրանի իշխանությունների համար:

Այդ իսկ պատճառով էլ, ներկայիս Իրանի իշխանության համար անհրաժեշտ է Մեծ թշնամու գաղափարը, որի միջոցով հնարավոր կլինի համախմբված պահել ողջ իրանական հանրությունը:

Սակայն դա, իր հերթին, Իրանի արտաքին քաղաքականությունը ոչ ճկուն է դարձնում:

Դա են նկատում նաև թուրք փորձագետները և իրենց հերթին արձանագրում, որ Թուրքիան գործում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմավարական ճակատներում։ Ի տարբերություն դրա, Իրանը չի ցուցաբերում ո՛չ այն ճկունությունը, ո՛չ էլ նախաձեռնողականությունը, որն անհրաժեշտ է այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում։ Ազդեցությունն այլևս կախված չէ կարգախոսներից, այլ արդյունքներից, նշում են թուրք փորձագետները, և Անկարան, ըստ նրանց,  դա հասկանում է։ Իրանը մնում է խրված անցյալի սովորույթներում, որոնք այլևս չեն կարգավորում տարածաշրջանի ապագան։

Իսկ դա էլ, իր հերթին, կարող է մեծ հնարավորություններ բացել Թուրքիայի համար, վերջում  եզրահանգում են թուրք փորձագետները:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>