Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ)
18
Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Փաշինյանը մտել է նեոբոլշևիկի կերպարի մեջ (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել

Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար

Ըստ ամերիկյան  The New York Times-ի`օրեր առաջ  ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց պայմաններ էր ներկայացրել Իրանին`պատերազմի դադարեցման համար:

Համաձայն ծրագրի հրապարակված մանրամասների՝ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը.

-ապամոնտաժի Նաթանզի, Սպահանի և Ֆորդի միջուկային օբյեկտները.

-դադարեցնի ուրանի հարստացումը և կուտակված նյութը փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը.

-դադարեցնի իր բալիստիկ հրթիռների ծրագիրը.

-դադարեցնի տարածաշրջանային իր դաշնակից  ուժերին աջակցելը.

-լիովին բացի Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։

Դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում է միջուկային պատժամիջոցների լիակատար վերացում, Բուշերում քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը օգնություն և ՄԱԿ-ի ավտոմատ պատժամիջոցների մեխանիզմի վերացում։

Մերձավոր Արևելքի հակամարտության չորրորդ շաբաթվա ընթացքում Թրամփը պնդում էր, որ Միացյալ Նահանգները «շատ ամուր» բանակցություններ է վարել Իրանի հետ, որոնց ընթացքում երկու կողմերը «համաձայնության են եկել» բազմաթիվ կետերի շուրջ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանը,իբր,համաձայնել է ընդմիշտ հրաժարվել միջուկային զենքից։ Թեհրանը, սակայն, հերքել է ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունները։

Իսկ ամերիկյան Axios-ը հայտնել էր, որ երկու կողմերի միջև հաղորդագրությունները փոխանցվել են միջնորդների՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի միջոցով։

Փորձագետների կարծիքով, Իրանըփաստացի միջնորդների միջոցով  համաձայնել է բանակցել ամերիկյան կողմի հետ, սակայն մերժել է Թրամփի առաջարկները և ներկայացրել է կրակի դադարեցման իր պայմանները:

Մասնավորապես,իրանական  PressTV  հեռուստաալիքը,հղում անելով  իրանական պաշտոնյաների շրջանում իր հավաստի աղբյուրին, նշել է իրանական պայմանների հետևյալ 5 կետերը, այն է,

-Թշնամու կողմից «ագրեսիայի և սպանության» լիակատար դադարեցում։

-Իրանում պատերազմի վերսկսումը կանխելու համար հատուկ մեխանիզմների ստեղծում։

-Պատերազմական վնասների փոխհատուցման, ինչպես նաև փոխհատուցումների երաշխավորված և հստակ սահմանված վճարում։

-Պատերազմի ավարտ բոլոր ճակատներում և տարածաշրջանում դրան մասնակցած բոլոր դիմադրության խմբերի համար։

-Իրանի Հորմուզի նեղուցի նկատմամբ իշխանություն իրականացնելու ինքնիշխան իրավունքի միջազգային ճանաչում և երաշխիքներ։

Ըստ PressTV-ի աղբյուրների, Իրանը տեղեկացրել է բոլոր  միջնորդներին, որ հրադադարը կախված է իր բոլոր պայմանների ընդունումից։ «Մինչ այդ բանակցություններ չեն վարվի», - ընդգծել է իրանցի պաշտոնյան՝ հաստատելով, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն մինչև նշված պայմանների կատարումը։

Ավելին, հեռուստաալիքի աղբյուրը շեշտել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «թելադրել պատերազմի ավարտի ժամանակը»։

Միջազգային դիտորդների կարծիքով, իր այս առաջարկներով, Իրանը Թրամպին փաստացի փորձում էծուղակի մեջ գցել, որպեսզի վերջինիս և Իսրայելի միջև առաջանա հակասություն:

Ըստ իսրայելական աղբյուրների՝նման ճեղքվածք արդեն ի հայտ է եկել:

Մասնավորապես, ըստ ամերիկյան Axios-ի հավաստի աղբյուրների, Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ  Նեթանյահուի առաջարկը՝ համատեղ կոչ անել Իրանի ժողովրդին՝դուրս գալ փողոցներ և տապալել ռեժիմը։

Ըստ այդ աղբյուրի՝Թրամփը վերջնականապես է հասկացել, որ իրեն խաբել են և Իրանում չկա որևէ լուրջ ընդդիմություն, որըկաջակցեր Իսրայելինև ԱՄՆ-ին:

Ավելին, Թրամփը կարող է պատերազմը դադարեցնել արդեն այս շաբաթավերջին, կամ հաջորդ շաբաթվա կեսերին, նշում է Axios-ը:

Սակայն,հաշվի առնելով Թրամփի անկախատեսելի բնավորությունը, շատերը համոզված են, որ նրա որոշումների վերաբերյալ ցանկացած  տարբերակ պիտի ինչ-որ հավանականությամբ ընդունել, քանի որ նա պահի տակ կարող է մի նոր որոշում կայացնել՝ առանց իր շրջապատի հետ խորհրդակցելու:

Ամերիկյան աղբյուրները  պնդում են, որ իր կառավարման շրջանում առաջին անգամ  Թրամփը հայտնվել է ծուղակում և չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, որն սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում, այլև Կոնգրեսի գալիք ընտրություններում՝ հանրապետականներին: Վերջիններիս պարտության արդյունքում կարող է ջրի երես դուրս գալ Թրամփի համար անչափ վտանգավոր իմպիչմենտի հեռանկարը:

Այդպես է ստացվում, երբ պետական, քաղաքական գործիչը սկզբից քայլ է անում և հետո է մտածում՝ ճի՞շտ էր այդ քայլը, թե՞ ոչ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>