Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Հայելին տվեք իրեն` թող պատճառն իմանա. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանն է: 

- Գնահատեք, խնդրեմ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, թե «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», իսկ Ադրբեջանը կրակում է սահմանին ու բաց տեքստով մեսիջներ հղում, որոնք խաղաղության մասին չեն:

- Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է հետեւյալին՝ Հայաստանի Հանրապետություն չպետք է գոյություն ունենա, ավելին, նրանք պարզ ասում են, որ լինելու է պատերազմ: Խնդիրն այն է, թե այդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինչ դիրքերում է լինելու եւ ինչքանով է պատրաստ լինելու: Մենք ոչ թե դրան պատրաստվում ենք, այլ չենք պատրաստվում: Ադրբեջանն իրականացնում է սահմանամերձ գոտու մյուս կողմի՝ ներկայիս շփման գծի այն կողմի ուժեղացում, առանձին դիրքերի գրավում, դրա արդյունքում՝ կոմունիկացիաների շրջափակում, որին հաջորդելու է մի պարզ բան․ հիմա ինձ կարող են մեղադրել, թե հուշում եք, բայց ամեն ինչ ակնհայտ է՝ իրենք պահանջելու են 400, 500 հազար կամ մեկ միլիոն ադրբեջանցու վերադարձ, նրանց անվտանգության երաշխիքներով՝ ներառյալ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի միջամտության հնարավորությամբ: Երբ նայում ենք թուրքական առաջին հանրապետության հիմնադիրների քաղաքականությունը, ադրբեջանական քաղաքականությունը, նույն՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Աթաթուրքի հանձնարարականը՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով բանակցություններում, տեսնում ենք, որ նույն  քաղաքականությունն է՝ ոչինչ չի փոխվել, մոտավորապես, Հայաստանից պետք է մնա մի փոքրիկ տարածք, այն էլ՝ ամբողջությամբ անկլավի կարգավիճակով: Եթե մենք թուրք-ադրբեջանական քաղաքականությունն այս լույսի ներքո չենք ընկալում, ապա անիմաստ քննարկում ենք անում բոլոր մյուս կոնտեքստներում, որոնք ածանցյալ են այս հարցից:

- Որ իրենց պատկերացրած խաղաղությունը լինի, իշխանությունները պատրաստ են զիջել ամեն ինչ, կատարել Բաքվի բոլոր պահանջները՝ հայցերից մինչեւ, այսպես կոչված, միջանցքի տրամադրում:

- Փորձում են ցույց տալ, թե դեռ քանի հարյուր տարի պետք է պայքարենք: Պետք է պայքարենք այնքան, որքան անհրաժեշտ է: Այդ միջազգային իրավական պրոցեսները, ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ թե նրա համար են, որ դա արդար է, այլ՝ այն, որ դա միակ գործիքն է՝ ուղղված ապագային, որը հնարավոր կդարձնի բացառել երրորդ, չորրորդ ցեղասպանությունը կամ բնաջնջումը: Ադրբեջանը բաց տեքստով ասում է, որ Սեւանը պետք է լինի սահմանամերձ տարածք, որ Վայոց Ձորը եւ Սյունիքը պետք է լինեն ադրբեջանական, որ Երեւանը հին ադրբեջանական քաղաք է, Ալեքսանդրապոլը, Դիլիջանը, Տավուշը՝ բոլորն ադրբեջանական են: Ընդ որում, մի կարեւոր հանգամանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն դարձնել․ իհարկե, Ադրբեջանի տարածքում կան մետաղական հանքեր, բայց մետաղական հանքերը հիմնականում Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Արցախում են: Նույնկերպ, ինչպես 100 տարի առաջ Բաքվի նավթը հայերը, չակերտավոր ասած, կորցրին, որի հիման վրա Ադրբեջանը շանտաժի ենթարկելով խորհրդային իշխանություններին, պահեց որոշակի տարածքներ, նույնը հիմա վերաբերում է մետաղական հանքերին: Ռոբոտաշինության, էլեկտրամոբիլների, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում էական նշանակություն ունեն մետաղական պաշարները, ավելի կոնկրետ՝ մոլիբդենը եւ մի շարք այլ հազվագյուտ մետաղներ: Եթե ուշադիր հետեւենք, դա ուկրաինա-ամերիկյան բանակցությունների կենտրոնական կետերից մեկն է: Հիմա նույնն այստեղ է, եթե մենք ռեալ չենք հասկանում, որ այդ տարածքները պետք է ամեն գնով պահել, Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի, նա այդ տարածքները վերածելու է նույն վիճակին, ինչ 100 տարի առաջ Բաքվի նավթահորերը: Եթե կարդաք՝ 100 տարի առաջ ինչ վիճակ էր տիրում Բաքվի տարածքում, կտեսնեք, որ այնտեղ էկոլոգիական կատաստրոֆա էր, Ադրբեջանը նույնը բանն այստեղ է իրականացնելու, ուղղակի հիմա նույն շանտաժն է, այսպես ձեւակերպենք, մետաղների դիմաց՝ գումարած ճանապարհները: Ինչ-որ անհասկանալի, ոչ պարզ, ոչ հստակ գործընթացի արդյունքում մենք խոսում ենք այն մասին, թե կա միջանցքային տրամաբանություն` չկա... անունը միջանցք դնենք, միջանցք չդնենք, իրականում բովանդակությունը ոչ ոք չգիտի, վերացական խոսում ենք, բայց անվանումից չի կախված, էական նշանակություն ունի բովանդակությունը, որտեղ կողմերի իրավունքներն ու սահմանափակումներն են եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք էական նշանակություն ունեն: Մենք այս մասին ոչինչ չգիտենք: Եթե սրան ավելացնենք մոտեցումները, ձեւակերպումները, ադրբեջանական նարատիվների շարունակությունը` գործող իշխանությունների կողմից, երկու տարբերակներից մեկն է ավելի հավանական` որ ունենք դավաճանական իշխանություն, որն իր ռոճիկի համար պատրաստ է վերացնել ՀՀ-ն՝ որպես պետություն, եւ երկրորդ սցենարը` ունենք մի իրավիճակ, ինչի մասին բազմաթիվ անգամներ ենք ասել՝ պարտված ղեկավարները չպետք է շարունակեն բանակցային գործընթացը, ընդ որում՝ պարտված ոչ միայն պատերազմում, այլեւ, Արարատ Միրզոյանի դեպքում՝ ֆիզիկապես հաշվեհարդարի ենթարկված, որը ֆիզիկական վախ է զգում այդ պրոցեսներից: 

- Որպես հասարակություն՝ ո՞րն է մեր գերխնդիրը:

- Մենք այս պահին պետք է կենտրոնանանք ներպետական զարգացման վրա: Ցավոք սրտի, մենք այսօր Հայաստանի ներսում տեսնում ենք ոչ թե զարգացում, այլ՝ խնդիրներ, որոնց մասին խոսում ենք շատ տարիներ, որ ունենք եթե ոչ դավաճանական, ապա տխմարագույն կառավարություն: Հիմա, 7 տարի պետք է անցնի, որ այդ մեկը վեր կենա ասի՝ մենք 7 տարի նույն դասարանո՞ւմ ենք մնում: Այդ մարդը, որ դարձել է վարչապետ, չի խելոքացել, մարդը, որը եղել է բանսարկու, 5-րդ կուրսից դուրս մնացած, փողով հոդված գրող կամ հոդված չգրող, շանտաժ անող լրագրող, վարչապետ դառնալով չի դառնում տնտեսագետ, միջազգայնագետ, իրավաբան, բայց, ցավոք, ինքն իրեն այդպես է պատկերացնում եւ նույնիսկ ինչ-որ դասախոսություններ է կարդում: Եթե դավաճանական թեզը մի կողմ դնենք, ես երբեմն կարծում եմ, որ ինքն իր համար ինչ-որ բացահայտումներ է անում, մի բան են կարդացել իր համար, ինքը զարմացել է, նոր բան է իմացել, որը բոլոր մասնագետները՝ որպես բազային գիտելիք, 2-րդ կուրսից գիտեն, ինքը համարել է դա զարմանալի բան ու բոլորին պատմում է, բայց, ցավոք սրտի, հեքիաթի «թագավորը  մերկ է» մոդելով ոք ոք չի ասում՝ ախր քո խելքի բանը չէ: Սա է ֆունդամենտալ խնդիրը՝ մենք չենք հասկանում, որ պետք է ունենանք կառավարում, որը քաղաքականապես հասուն լինի: Հայտարարվում է, թե կադրերը չեն աշխատում, որովհետեւ աշխատավարձը ցածր է: Ակնհայտ սուտ է, կադրերը չեն աշխատում մի պարզ պատճառով՝ հայելին որ տան իրեն, կիմանա, թե ինչ: Այս աստիճան ստի մթնոլորտում որեւէ իրեն հարգող կադր ցանկություն չի ունենալու գնալ, աշխատել: Ես՝ ինքս, աշխատել եմ նախարարությունում՝ 3,5 տարի, որպես նախարարի տեղակալ, ունեցել եմ բավարար ազատություն՝ առանց վախենալու կառավարությունում կամ ԱԺ-ում ներկայացնել դիրքորոշում եւ հանգիստ բանավիճել: Բայց մենք տեսել ենք ռեակցիան, երբ, օրինակ, Արծվիկ Մինասյանը կամ Մանե Թանդիլյանն անդամ էին, այդ ռեակցիան չի եղել ողջամիտ: Եվ վերջապես, ոչ ոք ինձ SMS չի գրել, թե հրաժարական տուր, այն դեպքում, երբ ես՝ որպես նախարարի տեղակալ, հանգիստ կարող էի պաշտոնանկ լինել վարչապետի հրամանով: ԲԴԽ նախագահ, ՔԿ նախագահ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար եւ այլ պաշտոնյաներ, մեկ հաղորդագրությամբ հրաժարական են տվել, տեսեք, թե մենք քանի ԱԱԾ տնօրեն ենք փոխել վերջին 7 տարում, քանի ԱԳ նախարար: Ես չեմ ասում, որ իրենք չպետք է փոխվեն, բայց դրա պատճառն ընդամենը մեկն է՝ դուր չեն եկել այդ մի հոգուն կամ նրա տերերին: 

Ամփոփելով՝ պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ ենք անում մենք, կենտրոնանալ նրա վրա` ինչ մեզնից է կախված, որովհետեւ հակառակ դեպքում տպավորություն է, թե, դե, ի՞նչ անենք, ամբողջ աշխարհը մեր դեմ է, նախկինում էլ ամբողջ աշխարհն Ալիեւի դեմ էր, ինչո՞ւ նա չէր համոզում, որ պիտի հանձնվեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>