«Ձեզ ո՞վ է ասել, որ Վարդան Ղուկասյանին բանտարկելով իր խմբակցությունն իր ձեռքից կտանեք». Բենիամին Մաթևոսյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց Գյումրիում: Մնացած բոլոր «ծիսական պարերը» և կուլիսային պայմանավորվածություններ պարտադրելու ձգտումները ոչ այլ ինչ են քան փորձ՝ արդարացնելու Փաշինյանի ձեռքում իշխանությունը պահելու ձեր ցանկությունը։ Պահելու այնքան ժամանակ, քանի դեռ դուք հնարավորություն չեք ունենա ինքներդ իշխանությունը վերցնելու։ Հնարավորություն չեք ունենա։ Գյումրիից առաջ էլ շանս չկար, հիմա էլ ավելի ակնհայտ է, որ շանս չեք ունենա։
Հ.Գ. Կփորձեք նաև Վարդան Ղուկասյանին բանտարկել։ Բայց ձեզ ո՞վ ասաց, որ մինչ այս Ղուկասյանը չի կարող Գյումրիում մեծ հանրահավաք կազմակերպել և ասել, թե ով է կանգնած իր դեմ իրականացվող այս գործընթացի հետևում։ Կամ ո՞վ ասաց, որ իրեն բանտարկելով իր խմբակցությունը իր ձեռքից կտանեք»: