Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Բաքվում, պարզապես ազգային խայտառակության ու ամոթի խարան չէ: Էությամբ ֆաշիստական, ցեղասպանական ոճրագործությունների ու հայության անմեղ արյան մեջ հիմնովին թաթախված Ալիևի ռեժիմը ցուցադրական «դատավարություն» է անում, ավելի ճիշտ՝ դատական ֆարսի միջոցով դատաստանի է ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Հայաստանն ու, առհասարակ, բոլոր հայերին: Այս առումով միանգամայն իրավացի է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ Բաքվից, իր ընտանիքի միջոցով հղված ուղերձներում, այդ թվում՝ նախօրեի ուղերձում նշում է, որ Բաքուն ու Բաքվում «դատվում» են Հայաստանի Հանրապետությունը և բոլոր հայերը: Բայց ամեն ինչի մասին՝ որոշակի հերթականությամբ, մանավանդ, որ մեկ օրվա ընթացքում տեղեկատվական «կարկուտ» տեղաց:

Նշենք, որ նախ՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվում ապօրինի պատանդների կարգավիճակում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է իրենց ևս 2 պահանջ, ըստ այնմ՝ «խաղաղության համաձայնագրի» տեքստի վրա «բանակցային» աշխատանքն ավարտված է: Կարճ ժամանակ անց, մի փոքր սեթևեթելով ու ադրբեջանական գործընկերների ուղղությամբ նեղացածության «պռոշ անելով», փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչը հաստատեց, որ Բայրամովը ճիշտ է ասում՝ համաձայնագրի տեքստի շուրջ «բանակցությունն» ավարտված է:

Ըստ որում, մեր անդրադարձում «պայմանագիր», «համաձայնագիր», «բանակցություն» բառերը նշում ենք, զուտ, այսպես ասենք՝ մեջբերման կարգով: Ըստ էության, չի եղել որևէ բանակցություն, այլ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միակողմանի թելադրանք, իսկ Փաշինյանն ու նրա լիազորած ներկայացուցիչները պարզապես գրել ու արել են այն, ինչ թելադրել են Հայաստանի ու հայության թշնամիները:

Փորձագետներից շատերն էլ դա բնորոշեցին որպես ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ՝ «Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններ», «դիվանագիտական կապիտուլ յացիա»: Իսկ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շատ ուղիղ ու դիպուկ նշեց, որ Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետաց դաս է:

Գործնականում հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ այդ վերջին «երկու կետը» ինչի՞ մասին են: Որքան հայտնի է կամ թափանցիկ ակնարկվում է, խոսքը Ադրբեջանին Սյունիքի մարզի տարածքով «միջանցք» տրամադրելու, հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ երկրների» ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը «հետ կանչելու» մասին է: Բուն հարցն այն է, որ այդ «պայմանագրի» նախագիծ ասվածը ծայրից ծայր հակահայկական է, նպատակաուղղված է Հայաստանի պերմանենտ թուլացմանն ու սուվերենային զրոյացմանը:

Ի դեպ, Ալիևը, առանց ձևականությունների ետևից ընկնելու, հայտարարեց, որ այդ նախագծի հեղինակը լիովին ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը զրոյական վստահություն ունի Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ, առաջադրեց նորանոր պահանջներ՝ հիշյալ հակահայկական թղթի կտորն ստորագրելու (Փաշինյանի նվիրական երազանքն ու ապագա նախընտրական «հաղթաթուղթը») համար: Մասնավորապես, Ադրբեջանի հաջորդող պահանջներն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրապարակայնորեն պատառոտել ու այրել ՀՀ Անկախության հռչակագիրը, զինաթափել և արձակել Հայաստանի բանակը, պարտավորվել Ադրբեջանին վճարել մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որպես «30 տարվա օկուպացիայի» փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», այն է՝ Արցախի ազատամարտին մասնակցած, երբևէ Արցախում կամ ՀՀ սահմաններում ծառայած բոլոր տղամարդկանց: Ու այս շարքն անվերջանալի է թվում. կարող եք չկասկածել, որ Բաքվի հաջորդ պահանջները էլ ավելի «ճոխ» կլինեն...

Տեղեկատվական օրվա ավարտին էլ Փաշինյանը հայ լրագրողների հետ բավականին նյարդային պահվածքով «ճեպազրույցում» հաստատեց, որ, այո, Ադրբեջանին ճանապարհներ տալու է, տալիս է: Տեսանք նաև, որ Փաշինյանը կարողանում է նաև շողշողուն ժպիտով հաղորդակցվել լրագրողների հետ, բայց... թուրքական քարոզչամիջոցների ներկայացուցիչների: Տեղեկացանք նաև, որ Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ «ցրցամ է տվել», որ պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը (բառացի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը փաշինյանական իշխանության համար առաջնահերթություն չէ):

Այն, թե ինչով է զբաղված և իրականում ինչ է անում Փաշինյանը, իր ՔՊ-ով հանդերձ, այնպես չէ, որ մեզ համար մի չտեսնված անակնկալ էր կամ անսպասելի մի բան: Վերջին հաշվով, մեր գրեթե բոլոր անդրադարձներում հստակ ու փաստարկված խոսում ենք այդ ամենի մասին, կանխատեսում, զգուշացնում, ահազանգում: Այստեղ էականն այն է, թե ինչ է պատրաստվում աղետի այս ընթացքին հակադրել երկրի ու ազգի, այդպես ասենք, քաղաքական և հոգևոր վերնախավը (այլ կերպ՝ էլիտան):

Ու մինչ էլիտաները մի քիչ էլ կխորհեն, կցանկանայինք վերադառնալ Բաքվում պահվող մեր պատանդներին, ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Նա դադարեցրեց ավելի քան 20 օր տևած հացադուլը և, ինչպես նշեցինք, ուղերձ էր փոխանցել՝ մասնավորապես շեշտելով, որ հացադուլ հայտարարելով՝ մի քանի նպատակ ուներ. «Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ: Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը: Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ ոչ թե՝ հեռանալ»:

Այդ բոլոր առումներով Ռուբեն Վարդանյանը թերևս հասավ իր հետապնդած նպատակներին, որքան էլ համարենք, թե առանց այն էլ պարզ էր, որ այդ ամենը մինչև այդ էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունը, որից Վարդանյանը զարմացած է:

Բայց ամենից հատկանշականը սթափվելու յուրօրինակ կոչն է. «Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: ...Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը, և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ»:
Իսկապես, արագորեն խելքի գալ է պետք, այլապես՝ հետո կարող է էլ պետք չլինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>