Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Երբ են գյումրեցիները առաջին անգամ իրավունք ստացել ընտրել քաղաքապետ

Ալեքսանդրապոլում (Գյումրի) տեղական ինքնակառավարումը շուրջ 130 տարվա պատմություն ունի:
1896 թ.-ին գյումրեցիներն իրենց հայրենի քաղաքում իշխանություն ձևավորելու և իրենց քաղաքի ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում: Դա բացառիկ շանս էր մեր նախնիների համար՝ պատմական քաղաքի առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին լուծումներ գտնելու համար:
1892 թ․-ին Ռուսաստանում ցարական կառավարությունն ընդունում է նոր քաղաքային կանոնադրությունը, որով նոր կարգավորումներ են ներդրվում տեղական ինքնակառավարման համակարգում։ Հենց վերոհիշյալ կանոնադրության համաձայն էլ Ալեքսանդրապոլում ներդվում է քաղաքային ինքնավարումը: Ցարական Ռուսաստանի կազմում հայերն առաջին անգամ քաղաքային գործերի շրջանակներում սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում։
Քաղաքային ինքնակառավարման մարմիններն էին քաղաքային դուման, վերջինիս հաշվետու քաղաքային վարչությունը։ Քաղաքային դուման ընտրվում էր չորս տարով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությամբ։ Ձևավորված դուման ընտրում էր քաղաքագլխին ու քաղաքային վարչության անդամներին։ Քաղաքագլուխը երկու մարմինների՝ Դումայի և վարչության ղեկավարն էր։
Դումայի և կառավարության միջև լիազորությունների բաշխումը նման էր օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանմանը։ Դուման ընդունում էր ընդհանուր կանոններ և կանոնակարգեր, նշանակում պաշտոնյաների աշխատավարձեր, կարգավորում տեղական հարկերը, վերանայում բյուջեն, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները, տալիս ընդհանուր հրահանգներ գործադիր իշխանությանը և այլն։
Քաղաքային պետական ​​կառավարման մարմինների իրավասությունը ներառում էր տնտեսական հարցեր՝ ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, սննդի մատակարարում, կանաչապատում, հակահրդեհային միջոցառումներ, առողջապահություն, հանրակրթություն և այլն։
1892 թվականի հունիսի 11-ի քաղաքային կանոնադրությամբ հարկային ընտրական ցենզը փոխարինվում է գույքայինով, ինչն էականորեն սահմանափակում է ընտրական իրավունք կրող քաղաքացիների թիվը: Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստանում քաղաքի միայն այն բնակիչները, որոնք առնվազն 300 մինչև 3000 ռուբլի (կախված քաղաքի կարևորությունից ու մեծությունից) արժողությամբ անշարժ գույք ունեին։
1896 թ․-ի նոյեմբերին տեղի ունեցած Ալեքսանդրապոլի դումայի ընտրություններին իրավունք են ունեցել մասնակցելու 378 ընտրող, այսինքն բնակչության 1 տոկոսը: 1897 թվականին կայսերական մարդահամարի տվյալներով Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ:
Ալեքսանդրապոլցի 378 ընտրողներից ընտրողական ժողովում իրավատեր է ճանաչվել 174 հոգի: Մնացածները բացակայել են քաղաքից կամ անկարող են եղել ժողովին ներկայացնել վավերական իրավագրեր համապատասխան անշարժ գույքի վերաբերյալ: Անշարժ գույքի նման ցենզի սահմանման պարագայում բնական է, որ քաղաքի դումայում հայտնվելու համար պետք է պայքարեին Ալեքսանդրապոլի առևտրատնտեսական էլիտան՝ քաղաքի հայտնի ընտանիքների ներկայացուցիչները:
Դումայի կազմի առաջին ընտրություններն անցկացրել է ընտրական ժողովը՝ 3 փուլով: Նոյեմբերի 24-ին տեղի է ունենում բուն ընտրությունների 2 փուլ, որին ներկայանում են համապատասխանաբար 163 ու 144 ձայնավորներ: Ընտրությունների երրորդ՝ վերջնական փուլը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին, որին մասնակցում է 144 ընտրող: Ստացվում է, որ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքային դուման ընտրվել է քաղաքի բնակչության շուրջ 0.5 տոկոսի մասնակցությամբ:
Դումայի ձայնավորի թեկնածուների ցանկը բազմազգ էր, բայց գերակշռում էին հայերը: Հայերից բացի քաղաքային ընտրություններին մասնակցում էին տեղացի ռուսները, վրացիներն ու հույները: 1896 թ․-ի նոյեմբերի 24-ից 25-ը կայացած քաղաքային դումայի ընտրությունների արդյունքում ընտրվում են դումայի 35 անդամներ (ձայնավոր)։
Ալեքսանդրապոլի առաջին դումայի անդամ են ընտրվում գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը, Հակոբ Մնճոյանը, Հովաննես Դրամփյանը, Իվան Լուկիանովը, Յովհաննես Տեր-Դաւթեանը, Գեղամ Տէր-Պետրոսնանցը, Հակոբ Մատինյանը, Սարգիս Մութաֆյանը, Գարեգին Տիգրանյանը, Լ. Նադիրադձեն, Պողոս Ձիթողցյանը, Արամ Կարանյանը, Տիգրան Յուզբաշյանը, Լուկա Մերկուրով, Պյոտր Վլասովը, Հարություն Ալանակյանը, Հարություն Սանոյանը և այլն։
Քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունենում 1897թ․-ի գարնանը։ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ ընտրվելու համար թեժ պայքար է ծավալվում Գեղամ Տեր-Պետրոսյանցի և գեներալ Պրոսկուրիակովի միջև։ Ահա, թե ինչ են գրում այդ ընտրության մասին օրվա մամուլի էջերում․ «Վերջապէս Ալէքսանդրօպօլի «Գորդեան հանգոյցը» լուծվեց: Հաշտարար դատարանում տեղի ունեցաւ քաղաքագլխի և դումայի երկու անդամների ընտրութիւնը: Դեռ ընտրութիւնից մի քանի օր առաջ ձայնաւորների շրջանում սկսվել էր մի առանձին իրարանցում-խլրտում։ Բոլորը բաժանվել էին երկու բանակի և իւրաքանչիւրն առանձնապէս աշխատում էր առաջ տանել իր թեկնածուի ընտրութիւնը։ Մի կողմի թեկնածուն էր գեներալ Պրօսկուրեակովը, իսկ միւս կողմինը՝ Գեղամ Տէր-Պետրոսյանը…
Վերջապէս հասաւ ընտրութևան օրը։ Ժողովին մասնակցում էին 33 ձայնաւորներ (2-ը բացակայ էին)։
Քուէարկվեցին վերոյիշեալ երկու անձնաւորութիւնները, որոնցից գեներալ Պրօսկուրեակով ստացաւ 12 սպիտակ և 21 սև, իսկ Գեղամ Տէր-Տետրոսյանը 21 սպիտակ և 12 սև քուէ։
Այդպիսով ընտրված է վերջինը»:
Գեղամ Տեր-Պետրոսյանցը, որը կրթված ու լայն աշխարհայացք ունեցող անձնավորություն էր, դառնում է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետը։ 4 տարի ժամկետով ընտրված քաղաքային առաջին դուման նաև առաջին նիստում նշանակում է քաղաքագլխի աշխատավարձի չափը, որը տարեկան կազմում է 2400 ռուբլի:
Գաղտնիք չէ, որ մինչև 1896թ․-ը, երբ Ալեքսանդրապոլում դեռևս ներդրված չէր քաղաքային ինքնակառավարումը, քաղաքի բարեկարգումը, ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները գտնվում էին, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։
Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ մինչև քաղաքային դումայի ու վարչության կողմից Ալեքսանդրապոլի կառավարումը քաղաքում մոտավորապես այս պատկերն էր․
«Բացի Բեհբութեան փողոցից (ճանապարհների հաղորդակցութեան վարչութեան հոգացողութեան ներքոյ էր) , մի փողոց կամ հրապարակ շինված չէր. ամբողջ քաղաքը լուսաւորվում էր 252 լապտերներով․ բաւական լաւ խնամվում էր քաղաքային այգին. նոր բացված էր բուժանոցը. քաղաքը 2000 ռուբլի էր տալիս իգական պրօգիմնազիային, 200 ռուբլի քաղաքային ուսումնարանին եւ 70 ռուբլի տալիս էր վերոյիշեալ պրօգիմնազիայում մի որդեգրուհի պահելու համար. այդ 2270 ռուբլին ստացվում էր քաղաքացիներից»։
Ոստիկանական վարչությունից քաղաքի կառավարումը ստանձնելու ժամանակ՝ 1897 թ-ի օգոստոսին, քաղաքի բյուջեն կազմել է՝ եկամուտ՝ 47 609 ռ., իսկ ծախսը՝ 55 886 ռուբլի: Իսկ 4 տարի անց՝ 1901թ-ին քաղաքային վարչութեան բյուջեն հետևյալ տեսքն է ունեցել՝ մուտք՝ 107143 ռուբլի, ձախը՝ 97 500 ռ.:
Այսինքն՝ 4 տարվա ընթացքում քաղաքի բյուջեն կրկնապատկվել է, ու եկամուտները գերազանցել են ծախսերին:
Քաղաքային կառավարման հաջողությունների մասին է խոսում նաև կատարված աշխատանքների հաշվետվությունը, որն առավել տպավորիչ է:
Գեղամ Տեր-Պետրոսյանցի կառավարման 4 տարիների ընթացքում Ալեքսանդրապոլում կառուցվում են 3 կամուրջներ, սպանդանոց, հականեխիչ կայաններ, քաղաքային բյուջեի ֆինանսավորմաբ բացվում են օրիորդաց պրոգիմնազիան ու առևտրական ուսումնարանը: Քաղաքում բացվում է գրադարան, քաղաքային բանկն ու աղքատախնամ հաստատությունը: Քաղաքն էականորեն բարեկարգվում է՝ սալահատակվում է շուկան, բարեկարգվում է քաղաքային այգին ու այգու շուրջ կառուցվում են մայթեր, այգու հարևանությամբ գտնվող գերեզմանների հաշվին ընդարձակվում է քաղաքային այգին, մաքրվում են Գյումրի ու Սպիտակ ջուր կոչվող գետակների ավազանները, կրկնապատկվում են քաղաքային լուսավորության լապտները:
Քաղաքային ինքնավարության ներդրումը մեծապես նպաստեց քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շատ ավելի արդյունավետ լուծմանը, ինչպես նաև այդ համակարգը դարբնոց հանդիսացավ պետական ծառայողների համար, որոնք հետագայում իրենց ներդրումն ունեցան Առաջին հանրապետության կայացման գործում:Քաղաքի կառավարման համակարգի այս բարեփոխումը դրականորեն է կանխորոշում քաղաքի հետագա զարգացումն առնվազն մինչև 1917 թ․-ը։
Դերենիկ Մալխասյանի էջից 
Տեսանյութի հղումը՝ 
https://www.facebook.com/watch/?v=1229754595824274
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>