Հռոմի պապի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ
Դիտել նաև
Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին
Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post
Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել
Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում
Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին: Արյան հետ կապված վիճակը բարելավվում է փոխներարկման շնորհիվ։ Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա, հայտնում է vaticannews.va կայքը։
Ըստ հաղորդագրության՝ պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է կրտիկական մնալ, սակայն նա այլևս շնչառական ճգնաժամ չի ապրել: Նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ, և նրա հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ կաթոլիկների հովվապետը սթափ է։
Նշվում է, որ կիրակի առավոտկան Հռոմի պապը հիվանդանոցում մասնակցել է Սուրբ Պատարագին՝ հոսպիտալացման այս օրերին իրեն խնամողների հետ։

