Իրականում այդ մարդիկ ոչ թե աշխատանք էին ուզում, այլ, ըստ էության, թոշակ
Շատ տեղերում կլսեք «աշխատանք չկա» բողոքն ու «աշխատատեղեր ստեղծե´ք», «աշխատանքով ապահովե´ք» պահանջը։ Մեղրիից Աշոցք, Մարտակերտից Արմավիր խոսակցությունների թեման դա է։
Բայց փորձե´ք մի քանի աշխատատեղ ստեղծել ու զարմանքով կբացահայտեք, որ բողոքողները չեն շտապում այդ աշխատատեղերը զբաղեցնել։
Զբաղեցնելուց էլ շատ ավելի վատ են աշխատում, քան կարող էր թվալ իրենց խանդավառ ճառերից, թե բա «ուզում ենք աշխատել, բայց գործ չկա»։
Եւ հետո նոր միայն կհասկանաք, որ իրականում այդ մարդիկ ոչ թե աշխատանք էին ուզում, այլ, ըստ էության, թոշակ։

