Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ մի տևական շրջան հրապարակային հայտարարությունների դադար պահած երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը սպասված էր ու մեծ հետաքրքրություն էր հարուցել, միանգամայն օրինաչափ էր ու ընկալելի: Բայց ոչ պակաս հետաքրքիր էր բուն ասուլիսի ընթացքը: Ըստ էության, հիսունից ավելի լրագրողների մասնակցությամբ ասուլիսը լրագրողներից ու լրատվամիջոցներից առավել ինտենսիվ «լուսաբանում» էին քպականներն ու իշխանությանը կից սատելիտները: Այնպիսի տպավորություն էր, որ ստեղնաշարը գրկած, շնչակտուր ու սրտատրոփ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մեկնարկին, որպեսզի... այն «լուսաբանեն»: Այսինքն, քպականներն ու «կից» սատելիտները ոչ միայն բոլորով խոշորացույցով դիտում էին երկրորդ նախագահի ասուլիսը, այլև ասուլիսում հնչած ամեն մի նախադասություն, ամեն մի մեկնաբանություն, ամեն մի արտահայտություն ակտիվորեն շրջանառում էին, հասկանալի է՝ համեմած իրենց մեկնաբանություններով:

Լավ, դա դեռ մի կողմ, մարդ են, հանձնարարություն ունեն, «գործ» է, անում են: Իսկ ի՞նչ կար ասուլիսում, ի՞նչ ասվեց երկրորդ նախագահի կողմից: Առաջինը, ինչ աչքի զարնեց, այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը նորից մանրամասն, հանգամանորեն հերքեց, անգամ, կարելի է ասել, պայթեցրեց փաշինյանական քարոզչության մեղադրական փուչիկները, սկսած «Մեղրին հանձնելու» հեքիաթից (դե, ոնց հասկանում ենք, Մեղրին մինչև հիմա հանձնած չէ), վերջացրած մնացյալով: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ակտիվորեն «լուսաբանելու» իր բուռն մղումով հենց ՔՊ-ն ցույց տվեց, որ Հայաստանում օրակարգ թելադրողը վաղուց ոչ թե իրենք են, այլ իրենց քաղաքական հակառակորդները, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլները» փորձեն օրակարգ «լցնել»՝ ձվածեղով, հեծանիվով, ինչ-որ նախնադարյան մեքենայի «վերադարձով», Մեղրիով և այլն: Չմոռանանք, որ «օրակարգը» ՔՊ-ի ու հատկապես Փաշինյանի համար ընկալվում է որպես «կենաց-մահու» հարց: Նաև այս առումով էր երեկ նրանց համար ցավոտ:

Ի դեպ, կարծում ենք, Ռոբերտ Քոչարյանը բավականին անխնա վարվեց նաև այն իմաստով, որ հայտարարեց, թե պատասխան տալու պահը անխուսափելիորեն մոտեցել է, լինի դա հերթական ընտրությունների տեսքով, որոնց հազիվ 1 տարի ու մի քանի ամիս է մնացել, թե այլ՝ արտահերթ որևէ զարգացմամբ, որոնց կոնկրետ «Հայաստան» դաշինքն ամեն դեպքում կմասնակցի: Սա էլ էր, ոնց որ, ցավոտ քոչարյանատյացության սինդրոմով տառապողների համար:

Անդրադառնալով գնահատականներին՝ պետք է ընդգծել երկրորդ նախագահի բնորոշումը Փաշինյանի իշխանավարման շրջանին. խոսքը ձևավորված անպատասխանատվության մասին է: Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում երեք տեղ կա, որտեղ սեփական արարքների համար պատասխանատվություն չեն կրում՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու... կառավարությունը:

Հա, կարծում ենք՝ անհամեմատ ցավոտ էին կոռուպցիայի, չարաշահումների, մսխումների հետ կապված փաստերը: Սա Նիկոլ Փաշինյանի ամենացավոտ «կետերից» մեկն է: Նաև այդ պատճառով էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը:

Վերջապես՝ երեկվա ասուլիսում, նկատենք, բավականին երկար արծարծվեցին 20-25 տարվա վաղեմության դեպքեր, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին վերաբերող մանրամասնություններ: Դրանց այստեղ չենք անդրադառնա, բավական շատ են լուսաբանվել:

Այս պարագայում մեկ այլ հանգամանք, կարծում ենք, ոչ պակաս էական է՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկությունը կամ փաթեթը: Փաստ է, որ մշտապես ամենքին ու բոլորին մեղադրող, նախկին նախագահների վարած բանակցություններից կառչող ու ինչ-ինչ մեղադրելի «դետալներ» գտնող Փաշինյանը ավելի վաղ ստել է՝ ասելով, թե ոչ մի առաջարկություն էլ չի եղել: Հիմա պարզվում է, որ եղել է, այն էլ ինչպես է եղել (հանուն ճշմարտության՝ ոչ թե «նոր է պարզվել», այլ շատերին դա հայտնի էր դարձել դեռ այն ժամանակ՝ 2019-ին): Ավելին, գերազանցապես Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով տեղի ունեցած աղետների խորապատկերում պարզ է դառնում, որ դա եղել է հնարավորինս ընդունելի առաջարկություն, որը մերժվել է: Այլ հարց է, թե ինչու այդ առաջարկությունը չի հրապարակում Փաշինյանը, դրա մասին չի խոսում, չի բացատրում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը զրոյական կետից բանակցեց, այդ ինչպե՞ս «ինչ պետք է, այն էլ բանակցեց», որ հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը ի՛ր օրոք, ի՛ր «քաղաքականության» հետևանքով հայաթափվեց: Այսինքն, «այլ հարց» չէ, հարցերի հարցն է:

Մի խոսքով՝ ստեղնաշարի առջև «ստատուսչիկություն» անելը հեշտ է: Շատ ավելի դժվար է ծանրակշիռ, հիմնավորված մեղադրանքներին ու ակնհայտ փաստերին պատասխանելն ու, մեծ հաշվով, գործած աղետների համար պատասխան տալը: Ընդ որում, խոսքը միայն երեկվա ասուլիսում հնչած փաստերի մասին չէ: Ընդհանրապես...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>