Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այսօր՝ հունվարրի 18-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, Թուրքիայի կողմից Սիրիայի նոր իշխանությունների աջակցության հարցերը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ սպասվում է հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացի շուրջ քննարկում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բայրամովը Ֆիդանին իր հերթին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մասին։

