Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
11
Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պատերազմ Արցախում
Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո Լավ է, որ չկլպած բանան չեն բերել Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ․ 168․am

168․am-ը գրում է․ Տարին ավարտվում է իշխանությունների համար համատարած ձախողումներով. Ոչ միայն այդքան փափագած խաղաղության պայմանագիրը չկարողացան ստորագրել իրենց կիրթ ու կառուցողական հարևանի հետ, այլև տապալվեցին մյուս բոլոր բնագավառներում՝ տնտեսություն, բյուջե, սոցիալական քաղաքականություն։ Ոչ մի ձեռքբերում ու առաջընթաց։  Արտաքին գործոնները մի փոքր թուլացան ու ի ցույց դրեցին վարչախմբի սնանկությունը։ Նախատեսված բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Այդքան գովաբանված «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճերը մնացել են անցյալում։

Նախատեսել էին առնվազն 7 տոկոս, սպասվում է, որ, լավագույն դեպքում, տնտեսական աճը կկազմի 5 տոկոս։ Դա էլ գերազանցապես ի հաշիվ տարեսկզբին արձանագրված բարձր աճերի, երբ արտաքին ազդեցությունները տնտեսության վրա հասան գագաթնակետին՝ առավելապես ոսկու վերարտահանումների տեսքով։ Մի քանի ամսում այնքան ոսկի արտահանվեց Հայաստանից, որ չէր արտահանվել տասնյակ տարիների ընթացքում։  Առաջին կիսամյակում ոսկու արտահանումը գերազանցեց 4,1 մլրդ դոլարը։ Ռուսական ոսկու վերարտահանումն էլ դարձավ Հայաստանի տնտեսության աճի լոկոմոտիվը։ Մի պահ ոսկեգործության ոլորտի աճերը հասել էին տասնյակ անգամների։ Բայց դրանք ոչ մի կապ չունեին մեր տնտեսության հետ, չնայած դրա արդյունքում տնտեսության մեջ բարձր աճեր էին գրանցվում։ Ցուցանիշներն աճում էին, իսկ տնտեսությունը դրանից ոչինչ չէր շահում, շահում էին անհատները, որոնք ռուսական ոսկու վերարտահանումների վրա մեծ գումարներ աշխատեցին։

Եթե ոսկու վերարտահանումները չլինեին, դժվար է անգամ ասել, թե հիմա ուր էր գլորվել տնտեսական աճը։ Դրա հետևանքները տեսանք հատկապես տարվա երկրորդ կեսին, երբ վերարտահանումները կրճատվեցին։ Տնտեսական աճի երբեմնի բարձր տեմպերը միանգամից գահավիժեցին։

Ռուսական ոսկու ներմուծման-արտահանման շնորհիվ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ որոշ աճեր արձանագրվեցին, բայց դա տնտեսությանը ոչինչ չտվեց։ Այն ժամանակ, երբ արտաքուստ արդյունաբերությունը բարձր տեմպերով աճեր էր գրանցում, տեղական արտադրության ծավալները նվազում էին։

 

Տնտեսության իրական հատվածում այսօր էլ աճ գրեթե չկա։ Ու դա է այն քաղաքականության արդյունքը, որին հասել են այս իշխանությունները։

Այդ քաղաքականության հետևանքով տնտեսության իրական ու առանցքային հատվածը հայտնվեց շատ ավելի ծանր վիճակում։ Կառավարությունը ոչ միայն ոչինչ չարեց ներքին տնտեսությունն արտաքին ճնշումներից պաշտպանելու համար, այլև հարձակվեց տնտեսության վրա։ Բյուջեն լցնելու համար աջ ու ձախ սկսեցին տեռորի ենթարկել տնտեսությանը։ Ոչ միայն համատարած ստուգումներով էին ահաբեկում բիզնեսին, այլև քրեական գործերով։ Չէին վերադարձնում արտահանման գերավճարները, բիզնեսին ստիպում էին հրաժարվել իրենց գումարներից։

Բայց անգամ նման փորձերը չփրկեցին կառավարությանը բյուջետային ձախողումից։ Արդեն տարեսկզբից բյուջեում սկսեց ճեղք առաջանալ, որը գնալով խորացավ, ու տարեվերջին ունենք այն, որ նախատեսված եկամուտների մեծ բաց է առաջացել։ Անգամ տնտեսությանն այդքան քամելուց հետո, բյուջեում միլիարդավոր դրամների թերակատարում է սպասվում։ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, թերակատարումը կհասնի ընդհուպ 200 մլրդ դրամի, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակների կտրվածքով։ Կառավարությունը ձախողել է նախատեսված եկամուտների ստացումը՝ խնդիրների առաջ կանգնեցնելով նախանշված բազմաթիվ ծրագրերի իրականացումը։

Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հյուսված այն միֆը, որ փողի խնդիր չունեն, բյուջեի եկամուտները կատարում ու գերակատարում են, հօդս ցնդեց։ Մեծ ֆինանսական ճեղք է առաջացել բյուջեում՝ եկամուտները հավաքել չկարողանալու պատճառով։ Եկամուտների չհավաքման պատճառով հետաձգվել են նախատեսված ծրագրերը։ Դրա հետևանքով սրվել են նաև հաջորդ տարվա բյուջեի խնդիրները։

Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը դարձյալ հույսը դրել է պարտքերի վրա։ Չնայած պարտքերի այնքան բեռ է հասցրել այս ընթացքում կուտակել, որ հայտնվել ենք պարտքային թակարդում։ Պարտքն անգամներով ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Բացառություն չէր նաև այս տարին։ Տարեվերջից մեկ ամիս առաջ կառավարությունը հասցրել է պարտքն ավելացել ևս 780 մլն դոլարով։ Սպասվում է, որ դեկտեմբերին պարտքը կավելանա ևս մի քանի հարյուր միլիոնով, իսկ աճը կգերազանցի 10 տոկոսը։ Եվ սա այն պարագայում, երբ տնտեսական աճի սպասումը հազիվ 5 տոկոս է։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների համատարած ձախողումների պայմաններում, տարօրինակ կլիներ, որ միայն սեփական բարեկեցության մասին մտածող վարչախումբը մի քիչ էլ մտածեր հասարակության հոգսերը թեթևացնելու մասին։ Հասարակության բազմաթիվ խմբերի եկամուտներն այս տարի էլ չավելացան։ Փոխարենը՝ նրանք բախվեցին տարբեր ոլորտներից թելադրված ֆինանսական ծանրացումների, պաշտոնապես չերևացող բարձր գնաճի ու համատարած թանկացումների հետ։

Սոցիալական առումով այս մարդկանց կյանքի պայմանները վատացան, իսկ իշխանության բարիքներից իրենց չզրկող երիտհեղափոխականները շարունակեցին ավելացնել իրենց կարողությունները։

Հերթական տնտեսական տարին ոչինչ չտվեց երբեմնի «հպարտ» քաղաքացուն՝ ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ու ո՛չ էլ նպաստի բարձրացում։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ապագա կա»-ն կրկին չեկավ այս քաղաքացիների համար։ Նրանք շարունակեցին նույնքան կամ ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարի։

Կշարունակեն ավելի վատ ապրել նաև հաջորդ տարի, քան ապրում էին այս տարի, քանի որ վարչախումբը, ինչպես այս տարի, բյուջեում միջոցներ չի գտել՝ այս մարդկանց կյանքը եթե ոչ՝ բարելավելու, ապա գոնե՝ չվատացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>