ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Գույքահարկը «երկնքին կհասնի» կամ երևանցին՝ «օրինական թալանի աղբյուր»

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432.000 բնակարան։ Արդեն երկող տարի՝ 2026 թ-ին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։ Սա մեծ հարված կհասցնի ժողովրդի այն շրջանակներին, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա համոզված է՝ սա զգալի ազդեցություն կթողնի առանց այդ էլ տնտեսական բազում խնդիրների մեջ խրված ժողովրդի համար: Այս տարվա տարեվերջին և 2026 թ. սկզբում Երևանի հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում անշարժ գույքի գույքահարկը «երկնքին կհասնի»:
«Երբ տարիներ առաջ որոշվեց, որ եկամտային հարկը պիտի իջեցվի, բայց դրան զուգահեռ բարձրացվի գույքահարկը, իշխանությունները հաշվի չէին առել, որ կենտրոնում բնակվում են նաև այնպիսի մարդիկ, որոնք այդ բնակարանները ժամանակին ձեռք են բերել իրենց աշխատանքային գործունեությամբ պայմանավորված կամ էլ ժառանգություն են ստացել: Այս ընթացքում նրանց եկամուտները չեն աճել: Կան նաև քաղաքացիները, որոնց եկամուտները կրճատվել են»,- նկատեց տնտեսագետը:
«Այս հարցը նաև թոշակառուներին է վերաբերում, որոնք միայն թոշակ են ստանում ու այդ փողերով մի կերպ ապրում: Ստացվում է, որ ապրելով նույն բնակարանում՝ նրանք պարտավորված են այս տարի 50% ավելի շատ գույքահարկ վճարեն, իսկ ահա մյուս տարի՝ 75% ավելի»:
Այս ամենի արդյունքում տնտեսագետը ցավով նշեց՝ կունենանք մի պատկեր, որտեղ Կենտրոն վարչական շրջանում ապրող թոշակառուները, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինելու վաճառել իրենց տներն ու տեղափոխվել կամ մերձմայրաքաղաքային շրջաններ, կամ էլ մայրաքաղաքի ծայրամասային թաղամասեր, որտեղ ավել  ցածր գույքահարկեր կլինեն: «Ժողովուրդն այս խնդիրը ճշգրտորեն պիտի հասկանա ու մարսի, որպեսզի համապատասխան քայլերի դիմի»,- շեշտեց տնտեսագետը:
Oրենքը խնդրահարույց է ոչ միայն քաղաքաբնակների, այլև մարզաբնակների համար: Թանկացումների ալիքը տարածվելու է ամբողջ հանրապետությունով մեկ: Բայց այստեղ մարզաբնակների վրա ընկնող հարկային բեռն ավելի թեթև կլինի, քանզի անշարժ գույքի ամենաբարձր շուկայական արժեքը Երևանում է: Ստացվում է, որ երևանցին այս անգամ ևս կհայտնվի իշխանությունների դիտակետում՝ որպես «օրինական թալանի աղբյուր»: Սրանից հետո «թալանի» կիզակետում կհայտնվեն երևանամեձ համայնքներում ապրողները: Պարսյանն այստեղ նկատեց՝ խնդիրը ոչ թե հասարակության մեջ հարուստներ-աղքատներ  տարանջատում դնելն է, այլև թանկարժեք գույք ունեցող-չունեցողների բաժանելը:
«Կան մարդիկ, որոնք թանկարժեք գույք ունեն, բայց իրենց եկամուտները շատ ավելի ցածր են: Իշխանություններն ուղղակի որոշել են թանկարժեք գույք ունեցող մարդկանց ավելի շատ հարկել և սրանով փորձել են տեղական բյուջեն ավելի շատ լցնել: Այստեղ խնդիրն այն է, որ այն բնակարանների արժեքները, որոնք 40 միլիոն դրամից ավելի արժեն, անշուշտ, այդ բնակարանատերերի վրա ազդեցությունն ավելի շատ է լինելու»,- ասաց Պարսյանն ու օրինակ բերեց՝ Շենգավիթում բնակարանների գույքահարկը հնարավոր է ՝ լինի 15.000 կամ 20.000 դրամ, բայց նախկինում կազմում էր 5000 դրամ: Կենտրոնում, սակայն, 30.000 դրամ գույքահարկը կդառնա կես միլիոն դրամ: Սա երևանցու գրպանի վրա մեծ շողք կգցի:
Ընդհանրացնելով՝ զրուցակիցն ընդգծեց. «Այս պարագայում կարող ենք ասել՝ ովքեր ունեն ցածր, ֆիքսված եկամուտ, ապա այդ մարդիկ  խնդիր են ունենալու, նույնը և միջին ու բարձր եկամուտ ունեցողների դեպքում կլինի»: Հիշեցնենք` գույքահարկի թանկացումը ՀՀ-ում սկսվել է 2021 թվականից: Այդ թվականի  դեկտեմբերից գույքահարկի համար կիրառվել է 25 տոկոս գանձում, 2022-ին՝ 30 տոկոս, 2023-ին՝ 35, իսկ ահա 2024-ին՝ 50 տոկոս: Այս տարվա համար կգանձվի 75 տոկոս, 2026 թ. գույքահարկը կգանձվի արդեն 100 տոկոսի չափով։ Ստացվում է, որ առաջիկա 2 տարում գույքահարկը 2024 թ. համեմատ ևս 50 տոկոսով կթանկանա` տարեկան 25 տոկոսով։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>