Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Վախի աչքերը մեծ են, մանավանդ, երբ միակ «գաղափարը» մուրճն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վախը վաղուց հայտնի ու նաև բազմակողմանի նկարագրված երևույթ է, իհարկե: Նմանապես, համակողմանի ուսումնասիրված են պատմությունից հայտնի, մի երկու այդքան էլ՝ անհայտ բռնապետերի, ձախողակ կամ մարդատյաց կառավարիչների վախերը: Այդ «հողի վրա» այնքան գրքեր կան գրված, որ մի պատկառելի գրադարակ կկազմեն: Նախորդ հրապարակումներից մեկում հարցադրմամբ առանձնացրել էինք Փաշինյանի իշխանավարման համար չափազանց բնութագրական մի հատկանիշ. փաշինյանական, քպական իշխանությունը «ժողովրդի» հետ շփվում է գերազանցապես ռեպրեսիվ մեթոդներով, գրեթե ամեն ինչին արձագանքում է վայրի ագրեսիայով ու բռնության անհագուրդ ժայթքումներով (ֆիզիկական, թե հոգեբանական կամ վերբալ բռնության, այս պարագայում տարբերություն չկա): Նույնիսկ այնպիսի մի հասարակ թվացող բան, ինչպես, ասենք՝ շուկայում իրացվող մսի «սպանդանոցային ծագման» ստուգումն է, վերածվում է կարմիրբերետավոր ու անբերետ ոստիկանական «հատուկ գործողության»:

Ինչո՞ւ է այդպես, որտեղի՞ց են գալիս այդ վայրագ չարությունը, այդ խորին ատելությունն ու ագրեսիան մարդկանց նկատմամբ: Չէ, մենք այստեղ Փաշինյանի կամ միջին վիճակագրական քպականի հոգեբանական «պորտրետ» չենք նկարագրելու: Դրանով թող մասնագետներն զբաղվեն, մարդկանց հացին, ինչպես ասվում է, «վայիս չլինենք»: Կարելի է ենթադրել, որ «թավշյա», «ժողովրդական», «բոլորին սիրող» և այլն իշխանության նման ռեպրեսիվ, ագրեսիվ պահվածքը ուղիղ գծով գալիս է Նիկոլ Փաշինյանից ու նրա անհատական այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են, օրինակ՝ անպատասխանատվությունը, անհավասարակշիռ ու բռնկուն բնավորությունը, անհաստատությունը, անսկզբունքայնությունը, թուլությունը: Նա, վստահ ենք, մնացած բոլորից շատ ավելի հստակ է գիտակցում, որ ինքը պետություն կառավարելու «բան չի»՝ մեղմ ասած, չնայած, նման բարձունքում հայտնվելը նրա «վարդագույն երազանքն» է եղել: Ավելին, ցինիկ պոպուլիզմով ու փողոցով, գրեթե հեքիաթային տարբերակով իշխանության հասած Փաշինյանը փողոցում 10-15 հոգով ցանկացած խմբի մեջ իր իշխանությանն սպառնացող վտանգ է տեսնում:
 
Բարդույթների ու ոչ դրական հատկանիշների այդ «փունջը» գալիս է լրացնելու շարունակաբար ինքնահաստատվելու մղումը, ըստ որում՝ երբեմն ենթագիտակցական: Այսինքն, նա անընդհատ կարիք ունի ինքն իրեն ու իր շրջապատին ցուցադրել, որ «ասողն» ինքն է, որ ինչ ուզենա՝ կանի, որ ինքը, այսպես ասենք, ուժեղ է:
 
Մի փոքր հեռվից գանք: Փաշինյանը դեռ նորնոր էր իշխանության կել, որոշ տեղերում նույնիսկ դեռ լրիվ չէին դատարկվել այդ առթիվ կազմակերպված հախուռն տոնախմբության ժամանակ «գմփացրած» շամպայնի շշերը, երբ տեղի ունեցավ «Իջևանի զավթումը» ոստիկանական «գործողությունը»: Այն ժամանակ (ամեն դեպքում հիշեցնենք, գուցե ոմանք հասցրել են մոռանալ) անտառահատումներ անողների վրա էր սևեռումը: Եվ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի անվան տակ Փաշինյանը երկրի գրեթե բոլոր ոստիկանների ու ԱԱԾ «ուժային բլոկի» ներգրավմամբ հարձակում իրականացրեց իջևանցիների վրա: Ծեծուջարդ, կալանավորումներ, քաշքշուկներ, խաղաղ բնակիչներին գիշերվա կեսին դիվադադար անել, մի խոսքով՝ այնպիսի հարձակում, որ մարդիկ երևի միայն գեստապոյի մասին կինոներում էին տեսել: Հետո վկայություն եղավ, որ այն ժամանակ Փաշինյանը ասել էր, թե ցանկանում է, որ արյան գետեր հոսեն:
 
Այդ ամենից արդեն 6 տարի է անցել: Փաշինյանը հասցրել է շատ ավելի մեծ ու ծանր աղետներ բերել՝ պատերազմ, հազարավոր զոհեր, որ կարող էին և չլինել, ծանրագույն կորուստներ, Արցախի ուրացում, հայաթափում...
 
Ավելին, այս՝ արդեն գրեթ 7 տարվա մեջ Փաշինյանն իր ագրեսիվության ու մարդատյացության կամ, եթե կուզեք, իր վախերի բազմաթիվ այլ դրսևորումներ էլ է ունեցել: Էլ՝ «պատերին ծեփել», էլ՝ «ասֆալտին փռել», էլ՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» բղավոցներ, է՛լ խաղաղ ցուցարարների վրա տասնյակ նռնակներ նետել ու մոտ 100 հոգու վիրավորել...
 
Հիմա էլ հերթը հասավ... մսավաճառներին ու ոչ միայն նրանց:
 
Եվ ամենից հատկանշականը այս «ոչ միայն նրանց» պահն է: Եթե քաղաքական հակառակորդների, ազգային ուժերի, Արցախ ազատագրած ու պահածպաշտպանած պետական գործիչների, առհասարակ՝ իր հեռացումը պահանջող ժողովրդի նկատմամբ Փաշինյանի ատելությունը, չարությունը, վախերը և դրա անընդունելի ու աններելի դրսևորումները, այնուամենայնիվ, որոշակի պատճառներ ու բացատրություններ ունեն, ապա «յուրայինների» վրա հարձակումները կամ նույն այդ վախերի դրսևորումները առաջին հայացքից տարօրինակ են թվում:
 
Հարկավ, կան բացատրություններ ու դրանք տրամաբանության մեջ են, թե Փաշինյանը, օրինակ՝ իրեն կուրորեն ու անվերապահորեն ծառայածներին սկանդալներով ու նվաստացուցիչ ձևերով մի կողմ նետելով, ցանկանում է ընդգծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, փորձում է «թիմը» կուռ պահել, որպեսզի մյուսներն էլ չլքեն ակնհայտորեն խորտակվող «ՔՊ» նավը, որ շուտով կարող է փլավքամիչ հիշեցնել: Կա որոշակի տրամաբանություն դրա մեջ: Բայց իրապես ուժեղ առաջնորդը, ուժեղ կառավարիչը «ուժի» նման ցուցադրության ու «կուժ, քեզ փշրում եմ, կուլանե՛ր, լավ նայեք» մոտեցմամբ իր իսկ «թիմակիցներին ահաբեկելու կարիք չունի: Բայց հենց միայն Նիցշեի խոսքերի երեկվա մեջբերումը արդեն իսկ այդ առումով շատ խոսուն է: Ով մի բանից շատ է խոսում, նա այդտեղ լրջագույն խնդիրներ ունի:
 
Վախի, իշխանությունը կորցնելու և անխուսափելի պատասխանատվության հանդեպ ունեցած ու իր գիտակցության ամեն մի բջջի մեջ թափանցած վախի աչքերը մեծ են: Նման վախով համակված բռնապետը ամեն մի անհամաձայնության ետևում բունտ ու դավադրություն է տեսնում: Այստեղից էլ այն վայրագ դրսևորումները, որ տեսնում ենք նույն Փաշինյանին ընդհուպ մինչև վերջերս անվերապահորեն ծառայած ու նրա շահերը սպասարկած արդեն նախկին քպականների նկատմամբ: Նրանք, իհարկե, ստանում են արժանի վարձը՝ Փաշինյանին կուրորեն ծառայելու դիմաց, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է. Փաշինյանի բռնապետական վախերի:
 
Այն վախերի, որ փողոցում հավաքված 10-15 հոգու մեջ արդեն ապստամբություն է տեսնում: Վախեր, որոնք քիչ թե շատ կարողանում են մեղմել միայն կարմիրբերետավորային բռնությունները, ծեծուջարդով հարձակումները (ինչից նրա սիրտը փառավորվում է) առանց զանազանության՝ դիմացները զոհվածների ծնողներ են, թե մսի առևտուր անողներ, թե մի խումբ ուսանողներ, թե... ովքեր ուզում է՝ լինեն:
Իրենց ներքին «սկանդալները» հստակ ցույց են տալիս, որ Փաշինյանը այն աստիճանի թույլ է, որ իր շահերն սպասարկողներին անգամ չի կարողանում «չեզոքացնել» այլ կերպ, քան վերջերս ունեցած խայտառակ դրսևորումներն էին:
Հա, ու ի լրումն ամենի՝ աներևակայելի մանրախնդիր է: Նման «որակներով» անձնավորությունը, այո, միգուցե կարող է դառնալ, մեր երկրի դեպքում՝ դարձել է իշխանություն: Բայց նա չի կարող պետություն ղեկավարել, նա այդ պետությունը անխուսափելիորեն տանելու է վթարի:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>