Ադրբեջանցի նախարարի խոստովանությունը. Վարդան Բալյան
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, մեկնաբանելով 2024 թվականի համեմատությամբ նավթային եկամուտների էական կրճատումը, նշել է երկու պատճառ. բյուջեում նավթի վաճառքի ավելի ցածր հաշվարկային գինը 70-75 դոլլար բարելի համար, Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը/սպառվածությունը: Կարծում եմ, շատերի համար ադրբեջանցի նախարարի այս խոստովանություն-բացատրությունը Հայաստանում և Արցախում 2018 թվականից հետո զարգացող իրադարձությունների վերաիմաստավորման և վերագնահատման մեկնակետ պետք է դառնա:

