Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Դիտել նաև
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) հայց է ներկայացրել «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։
Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես կոչված, «օկուպացիայի ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների համար»:
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

