Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի գլխավորած «թավշահեղափոխական» իշխանությունը իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում, բացի մեծագույն ավերումներից, անկեղծ ասած, արդեն խորապես ձանձրացրել է շատ-շատերին՝ իր «հեղափոխական» նորամուծություններով ու վայրիվերումներով: Ըստ երևույթին, ՔՊ «վերնախավին» ոչ միայն դուր է եկել Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիական գործը, այլև նրանք այն վերցրել են որպես գործունեության ուղեցույց: Դե, հենց միայն «պատերազմը խաղաղություն» է կարգախոսն ինչ ասես՝ արժե, մանավանդ, որ մեր հասարակությունը դա տեսնում է փաստացի գործողության մեջ, սեփական մաշկի վրա ու սեփական արյան ու կյանքերի հաշվին, ի դեպ: Վստահաբար, օրվա իշխանությունը շատ է հավանել «ավագ եղբայրը հետևում է քեզ» վիճակը, երբ պետական-կուսակցական ղեկավարությունը լիարժեք հնարավորություն ուներ հետևել անխտիր բոլորին գրեթե բոլոր ծակուծուկերում:

Այդ ֆանտազիայից ոգևորված, գիտեք, օրինակ՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ էին մշակել, որն առաջին ընթերցմամբ փաշինյանական խմբակցությունն ընդունել էր: Այդ օրենսդրական փոփոխության ամբողջ իմաստն այն է, որ անխտիր բոլոր ծակուծուկերում բոլոր տնտեսվարողները տեսախցիկներ տեղադրեն, իսկ փաշինյանական ոստիկանությունն էլ լիարժեք հասանելիություն ունենա բոլոր այդ տեսահսկումային տվյալներին: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է երկրում մտցնել բոլորի շուրջօրյա համատարած տեսահսկում, տեսանկարահանում ու ձայնագրում: Պաշտոնական պատճառաբանությունը՝ մի կողմ, իսկ իրական մտադրությունը չափազանց թափանցիկ ու ակներև է: Դե, եթե, ասենք, մանկապարտեզի ավագ խմբում մի երեխա ասի՝ «Փաշինյանը բոբո է», նրան, ծնողներով հանդերձ, կարմիր բերետավորները կարող են ծեփել պատերին, փռել ասֆալտին, բանտ ուղարկեն, աքսորել և այլն:

Բայց, ինչպես միշտ, չափն անցել են, ուղղակի հիմա, ոնց երևում է, դա հասկացել են, և հիմա ՆԳՆ-ն հայտարարում է, որ նշված օրինագիծը հետկանչ է անում: Իրենք հայտարարում են, որ հանրության, հասարակական շրջանակների քննադատությունները, մտահոգությունները հաշվի առնելով են դա անում: Չնայած «մեջքներն էլի գետնով չեն ուզում խփել» ու պնդում են, թե իրենց մշակած օրինագիծը ուղղակի մի հոյակապ, մի անթերի, մի անզուգական բան էր, բայց, դե, որ մարդիկ չուզեցին՝ չուզեցին: Իրականությունը, կարծում ենք, մի փոքր այլ է: Մեզ թվում է, որ այս անգամ հիշյալ խայտառակ օրինագիծը, որը այլ կերպ, քան մարդու իրավունքների ոչնչացման օրինականացում, դժվար է անվանել, արժանացել է նաև նույն ՆԳՆ-ի արևմտյան հովանավորների ու «գրանտավորողների» քննադատությանը: Բայց սա միայն մեկ օրինակ է:

Ու այս օրինակը հիշեցրեց էական մեկ այլ հարցի մասին. իսկ քանի ու քանի նման «թավշահեղափոխական» ու, ամենից կարևորը, ավերակող «նախաձեռնություններ» են եղել: Քարուքանդիչ քանի «նորամուծություն» է եղել, օրինակ՝ հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում: Դասագրքային խայտառակագույն վիճա՞կը նշենք, թե՞ «ակադեմիական քաղաքի» ֆանտասմագորիան: Վերցնենք այլ ասպարեզ, ասենք՝ տնտեսությունը: Գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունների լուծարումը ինչի՞ բերեց: Ի՞նչ վիճակում է Հայաստանի գյուղատնտեսությունը: Ծանրագույն: Մասնագետները չեն դադարում ահազանգել, բայց՝ լսողն ո՞վ է: Մյուսը՝ կար կայացած կառույց՝ ԱԻՆ-ը: Ու ի՞նչ արեցին: Տարան, կցեցին ոստիկանությանը, վերականգնեցին ՆԳՆ-ն, և ո՞րն է արդյունքը, բացի նրանից, որ Փաշինյանի համերկրացու գլխավորած գերատեսչությունը գերուռճացված է: Այսպես կարելի է շատ երկար շարունակել, ինչպես ասվում է՝ ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև: Լավ, «թավշահեղափոխական» նորամուծությունների ավելի «անմեղ» օրինակներ բերենք: Ասենք՝ հանրային սննդի կետերում աղամաններին հայտարարված «անալի պատերազմը»:

Ու՝ ի՞նչ: Մե՞ծ արդյունքներ են գրանցվել: Կամ, ասենք, պոլիէթիլենային տոպրակներին հայտարարված «պատերազմը»: Ո՞րն էր դրա հետևանքը: Բացառապես այն, որ դա վերածվեց «ցելոֆանի հարկի», այսինքն՝ տոպրակները թանկացան և... ավելի շատացան: Այլ պարագաներում կարելի էր լիաթոք քրքջալ հեղափոխական «գիտունիկների» այդ և մյուս «գիտունիկությունների» վրա: Բայց այդ ամենը կատարվում է մեզ հետ, մեր երկրում ու մեր կյանքը քաոսի վերածելով: Ի՞նչն է առավել հետաքրքիր ՆԳՆ այս վերջին «հետկանչման» ու վերոակնարկյալ մի շարք ձախորդությունների հետ կապված: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ այդ ամենը կարող էր և չլինել: Հենց թեկուզ հիշյալ օրինագծի հետկանչը կարող էր չլինել, եթե ոչ թե առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, այլ ընդհանրապես, նախքան օրինագիծ մշակելը, եթե նախ՝ մասնագետների, փորձագետների հետ խորհրդակցեին, կարծիքներ հարցնեին, հետազոտեին, առհասարակ, հանրության տրամադրություններն ու ընկալումները: Բայց ոչ մի նման բան չեն արել: Վերցրել ու որոշել են մի նոր օրենք արտածել... ու ստացել են օդազերծված փուչիկ, հետողորմյա արված օրինագիծ:

Հիմա էլ, իբր, լավություն են անում՝ հետ են կանչում իրենց վատ աշխատանքի հետևանքը: Ու այդպես է բոլոր ոլորտներում, բոլոր նախաձեռնությունների դեպքում: Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է. լավ, բա դուք չեք տեսնո՞ւմ, որ չեք կարողանում, չի ստացվում ձեզ մոտ ոչ մի բան (փիարվելուց ու խառնակչությունից բացի), չեք տեսնո՞ւմ, որ չեք հասկանում: Ու, այդքանով հանդերձ, գոնե չեք կռահո՞ւմ, որ պետք է նախ դիմել մասնագետներին, այլ ոչ թե խառնաշիլաշփոթ «եփել» ու հետո ծոծրակը քորելով մտորել, թե ինչպե՞ս այդ վիճակից դուրս գալ: Ախր, դուք էն գլխեն... իմաստուն չեք: Թեպետ.... այս ում ենք ինչ ասում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>