Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին: Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ա-տետ «փսփսալու» համար: Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:

Բավարար է ծանոթանալ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ավելին, այն, թե ինչպիսի երջանիկ, ժպտառատ հայացքով է Փաշինյանը նայում Ալիևին, ինչպիսի անթաքույց ուրախությամբ, այնքան բնութագրական է, որ հավել յալ մեկնաբանությունները նույնիսկ կարող են փչացնել լուսանկարների հաղորդած տպավորությունն ու ընկալումային զգացողությունները: Ասենք միայն, որ վերջին անգամ Փաշինյանն այդչափ կամ դրանից մի փոքր ավելի երջանիկ տեսք ուներ թերևս միայն Նյու Յորքում գտնվող «թուրքական տանը», երբ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նաև լուսանկարվել նրա հետ ու նրա ընծայած՝ աշխարհում թյուրքական տիրապետության իրականացմանը նվիրված «գրքով»:
Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին:
 
Դժվար չէ վերհիշել նաև նրա դեմքի բորբոքված արտահայտությունը թեկուզ խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ: Կարելի է հակադարձել՝ դե, այդ դեպքերում նրան տհաճ հարցեր են տվել, ընդդիմադիրները նրան տհաճ են, իր հասցեին ինչ ասես, որ չեն ասում: Միգուցե: Բայց մյուս կողմից՝ ստացվում է՝ հայ ընդդիմադիրներն ավելի տհա՞ճ են Նիկոլ Փաշինյանի համար, քան Էրդողանն ու Ալիևը, հը՞: Մի՞թե կա մեկ այլ՝ միջազգայնորեն ճանաչելի ֆիգուր, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի շատ հրապարակավ ծաղրած, նվաստացրած, վիրավորած լինի Փաշինյանին: Չկա: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ինչ ասես, որ չի ասել, սկսած հարբեցողից, վերջացրած՝ «նա օլդու Փաշինյան»-ով, որ ներկայիս Ադրբեջանում բավականին տարածված՝ հայերին ծաղրող երգի է վերածվել:
 
Այստեղ դեռ չենք խոսում նրա իրականացրած հանցագործությունների մասին: Եվ ահա, այդ Իլհամ Ալիևին Փաշինյանը այսպես անբռնազբոսիկ ժպտում է, երջանիկ զրուցում և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի ոչ միայն ընդհանուր սեղանի շուրջ «փսփսոցին», այլև միանգամայն պաշտոնական ու առանձին հանդիպմանը, ապա նախ՝ պաշտոնական վարկածը. «Կողմերը քննարկել են երկ կողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»:
 
Այստեղ միակ «դրական» կողմը (սարկազմով, իհարկե) այն է, որ Կազանում Ալիևն ու Փաշինյանը վերելակում առանձնանալու և թղթի կտորի վրա միմյանց երկտողեր գրելու կարիք արդեն չունեին: Ամեն ինչ բացահայտ են անում: Ու այն պահը, երբ Փաշինյանը Ալիևին արագ-արագ ինչ-որ բաներ էր ասում, շատերի մոտ հստակ տպավորություն է թողել, որ ՔՊ-ի ղեկավարը հաշվետվություն էր տալիս իրեն հանձնարարություն-պահանջներ ներկայացնող Ալիևին: Դե, «հաշվետու լինելու» նյութ էլ կար. բառացիորեն Կազան մեկնելու շեմին Փաշինյանի ՔՊ-ն վավերացրեց Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու «կանոնակարգը», որն ընդդիմությունը բոյկոտել է՝ բնորոշելով հակասահմանադրական ու հակապետական:
 
Ըստ երևույթին, հաշվետվություն տալուց բացի, Փաշինյանն իր ՔՊ-ի համար նոր հանձնարարություններ ստացավ, որոնց բովանդակությանը ծանոթանալու համար երևի երկար սպասելու կարիք չի լինի: Փաստն այն է, որ Փաշինյանի՝ նման հանդիպումների հետևանքները ցույց են տալիս, որ հաշվի են առնվել «ադրբեջանական ժողովրդի շահերը», «թուրքական ժողովրդի շահերը»: Մի առիթով նկատել ենք, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ հիշեցնել ու ընդգծել. երբ Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը միմյանց ժպտում են, գոհ-ուրախ նկարվում և այլն, ուրեմն սպասեք նոր աղետների, կորուստների, դժբախտությունների: Չենք չարագուշում: Փաստերն ենք արձանագրում: Ու նախազգուշացնում ենք:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>