Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ հայտնել են երկրի ՊՆ–ից։ Հաղորդվում է, որ ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքներն ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ։ Այնուհետ օդաչուները ուղղաթիռների ստուգում են անցկացրել։
Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, օդային և ցամաքային թիրախների հայտնաբերման, հրամանատարական շտաբի հետ կապի հաստատման, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։

