Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հանրությանը, կարծես, առանձնապես շատ չի հետաքրքրում, թե, օրինակ՝ նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ հիմնական թեզեր են գեներացվում, տարածվում ու արմատավորվում հանրային գիտակցության մեջ և ընկալումներում: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, երբ նշում ենք՝ «չի հետաքրքրում», խոսքը մասնագիտական շրջանակների, ասենք՝ թուրքագետների կամ ադրբեջանագետների մասին չի, ամենևին: Մասնագետներն, իհարկե, հետևում են հարևան երկրների զարգացումներին, քարոզվող թեզերին, պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումների հանրագումարները հրապարակային ելույթներով: Բայց լայն ընդգրկմամբ, հանրության մեծ խմբերի, շերտերի առումով, մարդիկ հիմնականում անտեղյակ են մնում այդ ամենից:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության պայմանագրի», առհասարակ՝ «խաղաղության» ագրեսիվ քարոզչությամբ փաշինյանական իշխանություններին ու նրանց շահերն սպասարկողներին հաջողվել է մշուշել հանրային կարծիքն ու ընկալումները Հայաստանում... Իսկ ի՞նչ կա իրականում Թուրքիայում, իրականում թուրքական հանրությանը, առավել ևս՝ ադրբեջանականին ի՞նչ նարատիվներ են փոխանցվում, ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին, ինչի՞ են նախապատրաստում, ինչպե՞ս են մեկնաբանում նաև մեզ հայտնի որոշակի իրադարձություններ, ի՞նչ շեշտադրումներով: Ահա, այդ ամենին Հայաստանում հաճախ մակերեսայնորեն են նայում և շատ քիչ են ուշադրություն դարձնում, ու շատ քչերն են ուշադրություն դարձնում: Վերցնենք թեկուզ այնպիսի աղմկահարույց իրադարձություն, ինչպիսին էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնած Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, հսկայական լսարան ունեցող մեկնաբանները (կարծիք ձևակերպող-ձևավորողները) առանձնահատուկ ընդգծել են փաստը, որ Փաշինյանն իր ոտքով է գնացել (եկել) Նյու Յորքում գտնվող «թուրքական տուն», այն է՝ Թուրքիայի տարածք: Դա թուրքական մեկնաբաններն ընդգծում են որպես Հայաստանի խեղճության, թուլության և Թուրքիայի հզորությունն ընդունելու, Թուքիայի ու թուրքերի առաջ խոնարհվելու հանգամանք: Հատուկ ընդգծում են, թե Փաշինյանն այնքան խելացի է, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հարցից, որ Արևմտյան Հայաստանը հայրենիք չի համարում, որ երջանկացած է Էրդողանի ընդունելությանն արժանանալու, նրանից իր՝ թուրքական տիրապետության մասին գիրքը նվեր ստանալու համար: Ավելին, թուրքական մեկնաբանները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «նախկիններին», մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց համարում ազգայնականներ, ռևանշիստներ, նշում, որ նրանք երազում էին «մեծ Հայաստանի» մասին, բայց, այ, Փաշինյանը իրատես է և հասկանում է, որ Հայաստանը չի կարող ունենալ և չունի որևէ այլ հեռանկար, քան թուրքական վիլայեթ դառնալը, Թուրքիային ու Ադրբեջանին Սյունիքը որպես միջանցք նվիրելը:

Այսինքն, թուրքական հանրային կարծիքի ձևավորման վրա աշխատող կառույցներն ու հարթակները, իրենց պետական քաղաքականությանը համահունչ, տարածում ու արմատավորում են մի քանի հիմնական թեզ, եթե կարելի է այդպես ասել: Նախ՝ ըստ թուրքական քարոզչական թեզերի, չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, և Հայաստանն ու հայերը որքան շուտ դա ընդունեն, այնքան՝ լավ, բնականաբար, առաջին հերթին՝ Թուրքիայի ու թուրքերի համար: Այդ համատեքստում ողջունում են Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանությանը, այդ իշխանության ղեկավարներին: Նրանց թուրքերը հիշատակում են որպես գրեթե հրապարակավ Հայոց ցեղասպանությունն ուրացած գործիչների: Ընդհանրապես, թուրքերին չափազանց հուզում ու հետաքրքրում է հարցը, որ Հայաստանը պաշտոնապես ուրանա Հայոց ցեղասպանությունը, հայտարարի, որ նման բան չի եղել, առնվազն՝ վիճելի ինչ-որ բաներ հայտարարվեն, ինչը, ի դեպ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անում են՝ արդեն մեր հանրային դաշտ նետելով խայտառակ թեզեր՝ ցեղասպանության զոհերի թիվը պարզելու, ոչ թե Թուրքիային, այլ երրորդ երկրների պատճառ բերելուն և այդպես շարունակ:

Այդ թուրքական քաղաքաքարոզչական թեզերն ու դրանց շրջանառումը, բնականաբար, ոգևորությամբ են ընդունվում թուրքերի կողմից: Հաջորդը՝ թուրքական քարոզիչները, մատնացույց անելով Փաշինյանին ու նրա հայտարարությունները, առանձնահատուկ շեշտում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ ավելի լավ է՝ կուշտ փորով ապրել, քան թե դիմադրել թուրքական զավթողական ու հակահայ քաղաքականությանն ու դրա ծավալմանը: Պարզ ասած՝ թուրքերը, բնականաբար, ուրախանում են, որ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը կառուցվում է «կուշտ փոր» ունենալու և ազգային ինքնությունից հրաժարվելու խայտառակ թեզերի վրա: Ադրբեջանական քարոզչությունն ու իրենց հանրությանը ներշնչվող նարատիվները թուրքականից, կարծես, այնքան էլ չեն տարբերվում ընդհանուր առմամբ: Բայց այստեղ էլ կան նրբություններ: Ադրբեջանական քարոզչությունը հիմա շատ ավելի ագրեսիվ տոնայնությամբ շեշտադրումներ է անում Հայաստանից հարյուր միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ պահանջելու վրա (օկուպացիայի համար), ծաղրական տոնայնությամբ շեշտվում է, թե՝ «ռուսները ձեզ չպաշտպանեցին», միայն պարսիկներն են ձեր հույսը մնացել, բայց նրանց հարցն էլ կլուծվի: Հայաստանը շարունակաբար նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան», խոսում են այդ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանին մի կողմից ծաղրում են, մյուս կողմից՝ մուննաթ գալով «հիշեցնում» այս կամ այն պայմանավորվածության ու դա կատարելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը չեղյալ հռչակելու, Հայաստանի բանակը ցրելու մասին են խոսում ու այդպես շարունակ: Եթե հակիրճ, ապա այսպիսին են Թուրքիայում ու Ադրբեջանում իրականում տարածվող «գաղափարները» այս պահի դրությամբ: Այդ համատեքստում կուզենայինք ուշադրություն հրավիրել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների նոր՝ «Իրական Թուրքիա» հեռուստանախագծի վրա, որը կոչված է համակարգված ներկայացնել թուրքական, ադրբեջանական առանցքային լրատվամիջոցներում հայկական թեմայով անդրադարձները: Այսինքն՝ օգնում է հանրության լայն շերտերին՝ հասկանալ, թե Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են շնչում և արտաշնչում մեր երկրի ու մեր ազգի դեմ»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>