Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Երբ Նիկոլն ուրախությունից փայլում է, ուրեմն մենք շուտով խորապես տխրելու ենք.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ:

Դժվար չէ կռահել, որ «այցելել» բառը հատուկ ենք ընդգծել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը գնացել են Նյու Յորքում գտնվող երկնաքեր շենքերից մեկը, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, «Թուրքիայի տունը»: Այն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ են գտնվում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուքիայի հյուպատոսությունը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հակահայկական քայլերը, ծրագրերը, գործընթացները թուրքական հատուկ ծառայությունները համակարգում են նշված վայրից: Եթե ավելի պարզ ու կոնկրետ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք Էրդողանի հետ հանդիպել են թուրքական տարածքում, Թուրքիայի «դաշտում»՝ այսպես ասած, ինչը հատուկ շեշտադրվում է թուրքական լրատվամիջոցներում: Սխալ է կարծել, թե դա պատահականություն է կամ, առավել ևս, մանրուք: Նման հարցերում, այն էլ՝ Թուրքիայի հետ կապված, չեն կարող մանրուքներ լինել:

Իսկ թուրքական կողմը հանդիպումն իր տարածքում կազմակերպելով, կարող եք չկասկածել, ցանկացել է դրան հավել յալ՝ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ ցավոք նաև Հայաստանն ու հայությանը նվաստացուցիչ վիճակի մեջ դնելու իմաստ հաղորդել: Թեպետ, թուրքերը կարող էին և չչարչարվել դրա համար, քանի որ այդ հանդիպման կադրերը, լուսանկարները ինքնին խոսուն են. Փաշինյանը սիրահոժար արել է իրենից պահանջվածը: Հենց միայն այն պատկերը, որտեղ երևում են Էրդողանն ու վերջինիս գիրքը խանդաղատանքով, կարելի է ասել՝ ջերմորեն կրծքին սեղմած ու երջանկությունից ուղղակիորեն փայլատակող Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից խոսուն է: Կրակի վրա լրացուցիչ յուղ է լցնում այն, թե երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Իսկ այն տեղի է ունեցել հենց նույն Թուրքիայի, նույն Էրդողանի ու նրա տրամադրած «բայրակթարների», «F-16»-երի, թուրքական զինվորականության ներգրավման միջոցով Արցախի ու Հայաստանի դեմ սկսած պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին:

Ավելին, դա տեղի է ունեցել ընդամենը 1 տարի անց այն բանից հետո, երբ նույն Էրդողանի գործադրած ջանքերով ևս իրականացվեց Արցախի աննախադեպ ու ամբողջական հայաթափումը, պարզ ասած՝ Արցախի հայության դեմ ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Եվ ահա, այդ ոճրագործությունից ընդամենը 1 տարի անց Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, «Թուրքիայի տանը» հանդիպում է Էրդողանին, նկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, ու ընդհանրապես...
Հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի «ելույթի» մասին: Հայաստանի այսօրվա իշխանության ղեկավարը, որ իր պաշտոնավարմամբ, ընդունած որոշումների ու դրանց հետևանքով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին անթիվ աղետներ, կորուստներ ու նորանոր սպառնալիքներ է բերել, գնացել, հասել է Նյու Յորք, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է, թե եկել է ասի, որ... «ապագա կա, կա ապագա»: Ավելի մեծ ծաղր հազիվ թե կարելի էր հորինել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս հանդեպ, այլև բանականության, իրականության նկատմամբ:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից «հիշեց», որ «ապագա կա»-ն եղել է իր նախընտրական կարգախոսը: Այո, 2021-ի ամռանը, արտահերթ ընտրություններով վերարտադրվելիս, նա հենց այդ կարգախոսն էր առաջադրել: Ըստ որում, հիշեցնենք, որ նա հայտարարում էր նաև, թե՝ Արցախի համար էլ կա՛ ապագա: Ինքն էր հայտարարում, այլ ոչ՝ «նախկինները», «դաշնակիցները», ՀԱՊԿ-ը կամ այլմոլորակայինները (սա հատուկ նիկոլապաշտների համար ենք նշում): Դրանից անցել է ավելի քան 3 տարի: Արցախը Փաշինյանը ոչ միայն բացեիբաց ուրացել է, այլև մատնել ծանրագույն, հնարավոր է, անգամ անդառնալի աղետի: Հիմա Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, հիմա Ադրբեջանի բանտերում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այդ ամենի մասին ՄԱԿ-ի ամբիոնից որևէ բան ասա՞ց Փաշինյանը: Իհարկե, ոչ...

Փոխարենը նա Թուրքիայի նախագահի հետ երջանիկ ժպտում է: Իսկ երբ Փաշինյանը ուրախ-ուրախ ժպտում է, դա նշանակում է, որ հայերս շատ շուտով տխրելու առիթների պակաս չենք ունենալու...

Հ.Գ. - Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Իմացեք, եթե չգիտեք. «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»: Ավելորդ մի՛ չարչարվեք՝ հեղինակին պարզելու համար: Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է, կոնկրետ՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին (այո, 44-օրյայի 5-րդ օրը) արված գրառումն է: Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>