Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի ցինիզմն ու փարիսեցիությունն անսահման են, անվերջ: Ու նա երեկ դա վերստին ապացուցեց՝ հերթական «փիլիսոփայական» մտավարժանքգրառմամբ: Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց «քլնգեն», այսպես ասած, «մանր թեմաներով», ինչը հնարավորություն կտա, որ հանրաին դաշտում իրենց անունները չհոլովվեն պաշտոնավարման աղետային հետևանքների հետ կապված: Նաև այդ պատճառով է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա հրահանգով՝ իր թիմակիցները անում են նման հայտարարություններ, գրառումներ:

Հետաքրքիր այլ բան երևի չգտնելով՝ Փաշինյանը երեկ մինչմիջօրե արված մի գրառմամբ վերստին մեջտեղ էր բերել «իրական Հայաստանի» ու «պատմական Հայաստանի» մտացածին, արհեստական ու հիմնովին կեղծ «երկընտրանքը»: Թե բա. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»:

Չկա իրականության մեջ նման երկընտրանք: Մի պահ պատկերացրեք, որ մեր պապերը, երկիր ներխուժած թշնամիներին դիմագրավելու և նրանց դեմ կռվելու փոխարեն, առաջնորդվեին նիկոլփաշինյանական «մտահայեցումներով»: Օրինակ՝ ասեին՝ բա մեզ պե՞տք է «պատմական երկիրը», եկեք իրական երկրով ապրենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, հեչ էլ, թե թշնամին չի գրավի մեր երկիրը, չի մորթի մեր զավակներին, չի բռնաբարի մեր կանանց, չի տիրանա մեր հողուջրին: Կարևորը՝ այս պահին փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, տեղներս՝ տաք, լինենք լավ ապրուստի մեջ: Սա՛ է փաշինյանի «փիլիսոփայությունը»: Փաշինյանը իր գրառման մեջ խոսում է... անվտանգությունից: Չէ, դուք միայն պատկերացրեք. Արցախն ուրացածը, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնածը, Արցախի հայությանն անօգնական թողած, միտումնավոր ցեղասանության մատնած, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը թշնամուն հանձնած ու հանձնել շարունակող, երկիրը անվտանգային խոցող սպառնալիքների տակ դրած կառավարիչը կամ կառ...ավերիչը խոսում է... անվտանգությունից:

Հայաստանը թշվառության մատնած, բյուջեի մսխումն ու արտագաղթը ահռելի չափերի հասցրած, անբաններին շարունակ պարգևավճարող Փաշինյանը խոսում է «լավ ապրելուց»: Հա, քպականներն ու իր մերձավոր շրջապատը, ինչպես ժողովուրդը կասեր, «մոր փորն են ընկել», ուտումխմում, գիրանում, պարգևավճարվում, ճոխառանձնատնատվում են, իսկ ժողովո՞ւրդը: Հատկապես իրենց կուրորեն պաշտողները հիմնական կերակրվում են «հեսա, հեսա սաղից եղած-չեղածը կխլեն, քյասիբներիս կբաժանե՜ն...» լ յումպենային կտերով, փաշինյանական քարոզչամեքենայից հորդացող «բարեկեցությամբ» ու, ընդհանրապես... «կտերով»: Հա, ու ըստ Փաշինյանի, ժողովուրդն, իբր ընտրել է «իրական Հայաստանը», այսինքն՝ «կեր-խմիր-միայն փորդ կուշտ լինի, երկրի հերն էլ անիծած» կենսաբանական գրգռիզմը: Իսկ, այ, երկրի բոլոր նախկին ղեկավարները դա չեն հասկացել: Դա միայն ինքը՝ մեծն Փաշինյանն է հասկացել, ու. «Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»: Թե ով ինչի համար պիտի ժողովրդից ներողություն խնդրի, թողնենք բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին:

Երևի ամեն մեկը մի պատճառ կունենա դրա համար: Ասենք՝ առաջինը այն բանի ամար, որ «ազգակործան պատուհասին» քաղաքական պապայություն է արել: Երկրորդն ու երրորդը՝ երևի այն բանի համար, որ հակապետական ու հակաարցախյան մաղձաբջիջը դեռ խանձարուրում չեն չեզոքացրել... Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թող խնդրի իր ներողությունը, բայց ներող պիտի լինի: Ու խոսքը այդ կեղծ երկընտրանքին չի վերաբերում: Սա էլ է համարյա նույն «օպերայից»՝ անիմաստ բանի համար ներողություն խնդրել, որ գլոբալի համար մեղավոր չլինես... Իսկ ի՞նչը ներել. «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռգոռալով՝ Արցախը աղետի մատնե՞լը: Ի՞նչը ներել. ավելի քան 5000 լուսավոր մեր զինվորներին ու սպաներին մահվան մատնե՞լը: Ի՞նչը ներել. Հայրենիքը ծվատե՞լը: Ի՞նչը ներել. ներազգային թշնամանք ու ատելություն սերմանե՞լը: Ի՞նչը ներել. Արցախն ուրանա՞լը ու այն թշնամուն հանձնե՞լը: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան», «պատմական Հայաստան», կրկնենք՝ շինծու, մտացածին և կեղծ «երկընտրանքին», ապա դա էլ պատահական չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղղակիորեն ոչ միայն երազում են, այլ հենց ծրագրված իրականացնում են երկրի ու հասարակության մանկուրտացման գործընթաց: Այդ նպատակներն են հետապնդում նրանց ներդրած «կրթական ծրագրերը», խառնիխուռն «դասագրքերը», հրապարակային հայտարարությունները, Արարատը ժխտելն ու Արագածը նրան հակադրելը, շարունակ 29800 քկմ-ից (լավագույն դեպքում) խոսելը: Ո՞ր մեկն ասես: Այդ ծրագրի շրջանակում են ազգայինն ու ավանդականը ծաղրելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց ձեռքի տակ եղած պետական լծակներով պատերազմելը, ազգային ուժերին ու գործիչներին հետապնդելը, երկիրը զզվելի ու խեղկատակային բռնապետության վերածելը: Իզուր չէ ասված. ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը:

Ի դեպ, «լավ ապրելու» և մյուս պատրանքների մասին: Փաշինյանը, շարունակ «իրական Հայաստանի» մասին խոսելով, այս 6 և քիչ ավելի տարվա ընթացքում բանն այնտեղ է հասցրել, որ մեր ազգի «պատմական» թշնամին, որի առանցքային նպա տակ ն ե րից մե կը մեր ազգ ի բնաջնջումն է ու մեր պետականության վերացումը, ոչ միայն հայաթափեց հազարամյակներով հայկական Արցախը, այլև արդեն աչքը Սյունիքին է տնկել, Տավուշին, Վայոց ձորին: Ավելին, Փաշինյանի «քաղաքականությունը» բերել է նրան, որ թշնամին կրծոտելով զավթում ու զավթում է Հայաստանի տարածքները և մղվում է ավելին գրավելու: Իսկ Փաշինյանն էլ «խաղաղության», «իրական Հայաստանի» մասին «զրիցներով» շարունակում է տալ և տալ»:

ԱՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>