Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Նիկոլ Փաշինյանը քաղաքական լեգիտիմ հիմք է նախապատրաստում Արցախի օրինակով Սյունիքը Ադրբեջանին հանձնելու համար

Շատերին այս միտքը կարող է անհավատալի թվալ, թե ինչո՞ւ և ինչպես կարող է Փաշինյանը այնպիսի վիճակի հասցնել, որ գրեթե բոլոր միջազգային խաղացողները, լռելյայն համաձայնվեն Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավման հարցում:

Հիշեցնենք, որ մոտավորապես նույն ձևով Փաշինյանը վարվեց Արցախի հետ, իշխանության գալուց հետո հայտարարելով, որ ինքը, իբր,Արցախին դարձնելու էր բանակցային գործնթացի լիիրավ կողմ:

Արդյունքում նա կազմաքանդեց բանակցային գործնթացը, հետո 2019-ին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է,և՝վերջ», փորձելով գրավել տրեխավոր ազգայնականների սիրտը: Որից հետո եղավ 2020-ի ամառային ավանտյուրան Տավուշում, և որը վերջնականապես ճանապար բացեց Ադրբեջանի համար՝ նոր պատերազմ սկսելու Արցախի դեմ:

Այն ժամանակ, քչերն էին հասկանում, թե ինչու Փաշինյանը գնաց այդ քայլերին:

Վրացական վերջին պատմություններից ամեն ինչ իր տեղն է ընկնում: Երբ այդ երկրի իշխանությունը խոստանում է բացահայտել, թե ովքեր սադրեցին  Սաակաշվիլուն 2008-ին բացել պատերազմի դուռը Օսիայում: Սադրում էին, որպեսզի դրանից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունը դառնար միաբևեռ՝ արևմտամետ: Այդ դեպքում երկիրը հայտնվում է հակառուսական թակարդում և հեշտ է կառավարվում դրսից:

Նույն ձեռագիրը մենք տեսանք նաև Հայաստանում, 2018-ից հետո: Այն է՝ Փաշինյանին դրսից սադրում էին այդ քայլերին, խոստանալով, որ «տոտալիտար Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվելտարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոն հանդիսացող Հայաստանի վրա»:

Հասկանալի էր, որ դա հեքիաթ էր, բայց այն հրամցվեց փաշինյանական գեղցիներին՝խաղալով նրանց գավառական զգացմունքների վրա:

Այդ թեզը մոլորեցրել էր  Փաշինյանին և նրա փողոցային խմբակին, որպեսզի հետագա քայլերի արդյունքում Հայաստանը պարտվեր պատերազմում, կորցներ Արցախը և փոխվեր տարածաշրջանի աշխարաքաղաքական պատկերը:

Որից հետո այդ նույն դրսի շրջանակները  փորձելով ավարտել իրենց ամբողջական ծրագիրը «հուշեցին»  Փաշինյանին՝ «ազատվել» Արցախից, որպեսզի նա կարողանա, իբր «ազատել» Հայաստանը ռուսական ազդեցությունից: Մանավանդ, որ ըստ իր արևմտյան տերերի, շախմատային լեզվով ասած, եթե ձեռք էր տվել, պիտի խաղար մինչև վերջ: Այսինքն, Փաշինյանն այդ ամենից հետո չէր կարող ընդlանուր համաձայնության գալ Մոսկվայի հետ, ինչպես որ 2008-ից հետո Սաակաշվիլին, չէր կարող լեզու գտնել Մոսկվայի հետ:

Փաշինյանը համաձայնեց կյանքի կոչել նաև այս հրեշավոր ծրագիրը, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարելով, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս:

Դրա արդյունքում փոխվեց նաև Արցախում տեղակայված հայկական զինուժի կարգավիճակը:

2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պիտի բուֆերի դեր կատարեր Արցախի բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև:

2022-ի հոկտեմբերից հետո Արցախի բանակի կարգավիճակը լուրջ հարված ստացավ Փաշինյանի կողմից Արցախը ճանաչվելով, որպես Ադրբեջանի մաս:

Փաշինյանի արևմտյան տերերի գլխավոր նպատակը Արցախի հայաթափումով, ապալեգիտիմացրել էր ռուսական զինված ուժերի ներկայությանը Արցախում:

Փաշինյանի  ջանքերով, դա նրանց հաջողվեց:

Իսկ այսօր դրված է  ռուսական ազդեցությունից Հայաստանի դուրս բերմանհարցը:

Իսկ դրա համար Փաշինյանին անհրաժեշտ էր, որպեսզի Արևմուտքը ստիպի  Ալիևին նոր պատերազմական ճակատ չբացել Հայաստանի դեմ:

Ադրբեջանն իհարկե թքած ունի Արևմուտքի այդ խնդրանքի վրա, քանզի իրական քաղաքական կյանքում ուժերի բալանսն է որոշում.այս կամ այն տարածքը կարելի է գրավել, թե ոչ:

Տվյալ պահին,  Հայաստանի դեմ  նոր պատերազմական գործողություններ սկսելուց Ադրբեջանին դեռ հետ է պահում երեք գործոն.

Առաջին

Ադրբեջանը,նախ,  Հայաստանի վրա հարձակումը պիտի համաձայնեցնի Մոսկվայի հետ, որպեսզի այդ ագրեսիայի ընթացքում  վերջինսչաջակցի Հայաստանին:

Այս հարցում, Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարել,նաև՝Փաշինյանի օգնությամբ: Քանզի Փաշինյանի որոշումը՝Հայաստանը մտցնել ամերիկացիների ազդեցության տակ, Ալիևի համար կանաչ դուռ է բացում՝չեզոքացնելու ռուսական գործոնը Հայաստանի վրա նոր հարձակման պարագայում:

Ավելին, Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի  համաձայնագրի  9-րդ կետի դրժումը, բացել կոմունիկացիաները Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի միջնորդությամբ, լեգիտիմ հիմք է տալու, որ Ալիևը հայտարարի, քանի որ Փաշինյանը ինքը հրաժարվում է կատարել իր իսկ ստորագրած համաձայնագիրը, ապա Բաքուն կարող է իրավունք ստանալ ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Եվ այստեղ Մոսկվան ոչ մի առարկությամբ չի կարող հանդես գալ:

Երկրորդ

Ալիևը մինչՀայաստանի վրա հարձակումը, այն պիտի համաձայնեցնի նաև Իրանի հետ, ով նույնպես մերժում է միջանցքի գաղափարը Սյունիքով: Սակայն այստեղ էլ Ադրբեջանը հիմնավորում է, որ Հայաստանը ինքն է իր տարածքը տրամադրում ամերիկացիներին, ովքեր Իրանի համար, ավելի մեծ վտանգ են ներկայացնում քան ադրբեջանցիները:

Այս հարցում էլ էԱլիևը առաջնթաց   արձանագրել Իրանին համոզելու հարցում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Ալիևի հիմնավորումները ճշմարիտ լինեն:

Երրորդ

Ալիևը սկսել է մաքոքային քաղաքականություն արևմտյան կենտրոնների հետ, համոզելու համար, որ եթե Ադրբեջանը գրավի Սյունիքը, ապա Արևմուտքը հսկայական օգուտներ կունենա միջին միջանցքի նոր ուղու զարգացման համար:

Ավելին, Թուրքիայի օգնությամբ, այս օրերին, Ադրբեջանը մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի դառնա ապագա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, որով կկարողանա էապես մեծացնել իր կշիռը Արևմուտքում և կկարողանա քաղաքական ինդուլգենցիա ստանալ Հայաստանի վրա հարձակման համար:

Այս երեք ուղությամբ էլ Ալիևը ինտենսիվ կերպով աշխատում է և մոտ է  հասնելու հաջողությանը: Մանավանդ, որ իր ծրագրերին պարզապես իդեալական կերպով համապատասխանում է Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը:

                                                                  Ի՞նչ անել

Այս հարցադրումը արդեն վկայում է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում Հայաստանի քաղաքական դաշտը: Սրանց,բացի իրենց աթոռներից, անձնական շահերից և ապագա պառլամենտում հայտնվելու խնդրից,այլ բան չի հետաքրքրում:

Պատճառը նույնպես պարզ է. 30 տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվել է սովխոզա-կոլխոզային վերնախավ, ովքեր պատկերացում չունեին, ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքական խնդիրներից:

Արդյունքում հանրության մեծ մասը չի ստանում առարկայական վերլուծական տեղեկատվություն, թե ինչ վտանգների առջև է կանգնած երկիրը:

Մարդիկ իհարկե մտահոգված են Փաշինյանի քաղաքականությունից, սակայն որպեսզի ձևավորվի այլընտրանքային քաղաքական բևեռ, պիտի նախ ձևավորվի այլընտրանքային քաղաքական օրակարգ, որը հասկանալի լինի հանրության մեծ մասին: Որից հետո պիտի սկսվի մեծ կազմակերպչական աշխատանք այդ բևեռի ձևավորման համար: Եվ միայն դրանից հետո, երբ դրսի մեր պոտենցիալ դաշնակիցները տեսնեն, որ Հայաստանում կա Փաշինյանին այլընտրանքկփորձեն չմտնել Ալիևի խաղի մեջ և դեռավելին,  թույլ չեն տա, որ Հայաստանը կորցնի Սյունիքը և, որպեսհետևանք՝ իր պետականությունը:

Իսկ դրա համար պետք է շտապել: Քանզի Հայաստանի կազմալուծմանը շատ ժամանակ չի մնացել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>