«Ուզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել բարբարոսներից». Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Վատիկանի ինչ-որ մի թերթում, թե հանդեսում, ամենայն հավանակությամբ, կոռումպացված ինչ-որ մի լրագրող, թե հեղինակ ինչ-որ գրվածք է մոգոնել, թե Գանձասարն ու Դադիվանքը, իբր, աղվանական են, և մենք համարյա ազգովի վրդովմունք ենք հայտնում։ Բնական է, որ դա անում ենք, բայց խիստ անբնական է, որ ազգովի կարծես թե այնքան էլ վրդովված չենք ոչ միայն Գանձասարի ու Դադիվանքի, այլ նաև մեր հայրենիքի անքակտելի մաս ողջ Արցախի՝ թշնամուն հանձնելու հանգամանքով։
«Ջուրը ջաղացն է տարել, չախչախի հետևից ենք ընկել», - ասում է հայկական ասացվածքը, իսկ թուրքականը՝ «շահար բիզիմ, հալվա բիզիմ» («քաղաքը մերն է, հալվան՝ մերը»)։
Ուզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել բարբարոսներից։

